Երբ է հղիներին արգելված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Նախածննդյան շրջան

Ֆիզիկական ծանրաբեռնվածության հակացուցումներ են.

  • Հղիության ընտհատման վտանգի առկայությունը և այդ առումով բուժումը
  • Արյունահոսությունը կամ դրա վտանգը
  • Ընկերքի մասնակի կամ ամբողջական առաջադրությունը
  • Հղիությամբ պայմանավորված զարկերակային բարձր ճնշումը
  • Պտղի ներարգանդային դանդաղ զարգացումը
  • Ջրի ավելցուկը

Ցանկացած սուր հիվանդության, բորբոքային պրոցեսների, սուր խրոնիկ հիվանդությունների դեպքում ևս արգելված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հարկավոր է հետևել ինքնազգացողությանը և սրտի զարկերի հաճախականությանը: Սրտի զարկերի միջին հաճախականությունը մարմնամարզությունից հետո 130-140 է լինում սովորաբար: Հինգ րոպե հանգստից հետո սրտի զարկերի հաճախականությունը պետք է նորմալանա`

Ֆիզիկական ծանրաբեռնվածության հակացուցումներ են.

  • Հղիության ընտհատման վտանգի առկայությունը և այդ առումով բուժումը
  • Արյունահոսությունը կամ դրա վտանգը
  • Ընկերքի մասնակի կամ ամբողջական առաջադրությունը
  • Հղիությամբ պայմանավորված զարկերակային բարձր ճնշումը
  • Պտղի ներարգանդային դանդաղ զարգացումը
  • Ջրի ավելցուկը

Ցանկացած սուր հիվանդության, բորբոքային պրոցեսների, սուր խրոնիկ հիվանդությունների դեպքում ևս արգելված է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հարկավոր է հետևել ինքնազգացողությանը և սրտի զարկերի հաճախականությանը: Սրտի զարկերի միջին հաճախականությունը մարմնամարզությունից հետո 130-140 է լինում սովորաբար: Հինգ րոպե հանգստից հետո սրտի զարկերի հաճախականությունը պետք է նորմալանա` րոպեում 60-80 զարկ: Եթե ոչ, ապա չափից ավելի եք ձեզ ծանրաբեռնել:

Հղիության առաջին եռամսյակում ձևավորվում են պտղի օրգանները, ինչպես նաև ընկերքը, որի միջոցով պտուղը պետք է սնվի ներարգանդային զարգացման ողջ շրջանում: Մասնագետների կարծիքով այս ընթացքում պետք է խուսափել ամեն տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ` հղիության ընդատումից խուսափելու համար: Հղիության առաջին 13 շաբաթների ընթացքում թույլատրված են միայն շնչառական վարժությունները և ձեռքերի ու ոտքերի ոչ բարդ վարժությունները:

Ուսումնասիրություններով պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը երկարատև կանգնած վիճակում  մեծացնում է հղիության ընդհատման հավանականությունը, ուստի հղիներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կանգնած մնալ:

Երկրորդ եռամսյակից ընկերքն արդեն նորմալ գործում է, տոքսիկոզն անցել է, հղիությունն էլ կայունացել է: Սակայն այս շրջանում մեծանում են արգանդի չափերը և հետևաբար աճում է ճնշումը ողնաշարի և մեջքի մկանների վրա: Հատկապես ծանրաբեռնված են ոտքերի մկանները և անոթները:

Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակը անվտանգ է մարմնամարզությամբ զբաղվելու համար:

Այս շրջանում վարժանքների թվում ներառվում են այնպիսիք, որոնք ամրացնում են մեջքի, ոտքերի և փորի մկանները:

Հղիության երրորդ եռամսյակում աճող պտուղը զգալիորեն սահմանափակում է ապագա մայրիկի ֆիզիկական ակտիվությունը, մեծանում է հոգնածության զգացողությունը:  Այս ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունը պետք է նվազեցնել: Կանգնած և մեջքի վրա պառկած դիրքերում կատարվող մարզումները պետք է կրճատել: Վարժանքները պետք է կատարել դանդաղ և այնքան, որ կնոջ մոտ տհաճ զգացողություններ չառաջանան:

Այսպիսով, ֆիզիկական վարժությունները խորհուրդ են տրվում բոլոր հղի կանանց, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթանում:

 

Կարդացեք նաև նյութի առաջին մասիը`

Թույլատրելի՞ է արդյոք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հղիության ընթացքում

Գովազդ