Ի՞նչ է հարկավոր վերցնել ծննդատուն գնալիս

Նախածննդյան շրջան

Ծննդատուն գնալուն հարկավոր է պատրաստվել նախապես։ 

Ամենից առաջ մայրիկը վերցնում է անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ, ամուսնության վկայական, բժշկական քարտ (փոխանակման քարտ)։ Առանձնացնում է երկու պայուսակ․ մեկը նախատեսված է նորածնի համար, մյուսն՝ իր։ 

Նորածնի պարագաներն են՝

◾ թաց անձեռոցիկ (ոչ սպիրտային)

◾ տակդիրներ և տակաշորեր (2-3 օրվա համար)

◾ թաշկինակներ

◾ ծածկոց (համապատասխան սեզոնի)

◾ սրբիչ (նախընտրելի է թանզիֆե)

◾  2-3 օրվա համար նախատեսված մանկական հագուստի հավաքածու՝ տոտիկ, բոդի կամ շապիկ, կոմբինեզոն, գլխարկ, թաթիկ, գուլպա (նախօրոք լվացված և արդուկված)

◾ դուրսգրման հագուստ

Մայրիկի պարագաներն են՝

◾ գիշերազգեստ (2 հատ)
◾ խալաթ
◾ կիսագուլպաներ
◾ հողաթափեր
◾ կրծկալ նախատեսված կերակրման համար
◾ պտուկների ճաքերի կանխարգելիչ քսուք
◾ կրծքի միջադիրներ
◾ բամբակյա վարտիքներ
◾ միանգամյա օգտագործման տակաշորեր
◾ հիգիենիկ տակաշորեր
◾ բամբակյա միջադիրներ
◾ թաց և չոր անձեռոցիկներ
◾ սրբիչ, ատամի մածուկ, խոզանակ
◾ ջուր
◾ դուրսգրման հագուստ

Հղիության 35-36-րդ շաբաթներից սկսած արդեն կարող եք պատրաստել պայուսակները և պահել տեսանելի վայրում, որպեսզի ծննդաբերության շտապելիս ոչինչ չմոռանաք։ 

 

 

Աղբյուր՝  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի ֆեյսբուքյան էջ

 

 

 

Գովազդ