Աշխատանքային ի՞նչ իրավունքներ ունեն հղի և մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանայք

Նախածննդյան շրջան

Հղի և իրենց խնամքին մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց աշխատանքային երաշխիքները հստակ են:

◾ Աշխատանքային օրենսգիրքն արգելում է հղի կամ իրենց խնամքին մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց ներգրավել արտաժամյա աշխատանքի մեջ առանց նրանց համաձայնության:

◾  Արգելվում է հղի կամ իրենց խնամքին մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց ներգրավել հերթապահության և գիշերային աշխատանքի մեջ առանց նրանց համաձայնության:

◾ Եթե հղի կինը աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտության կարիք ունի, ապա գործատուն պարտավոր է թույլատրել, որպեսզի  կինը գնա այդ հետազոտությանը՝ ընդորում պահպանելով միջին աշխատավարձը:

◾ Կանանց թույլատրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո մինչև արձակուրդի համար նախատեսված, անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը վերցնել ամենամյա արձակուրդ:

◾ Չի թույլատրվում հղի կնոջն ազատել աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ հղիության վերաբերյալ տեղեկանքը գործատուին ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը, մինչև դրանից հետո մեկ ամիսը լրանալը:

 

Տեղեկատվության աղբյուր՝ իրավաբան Արփինե Հովհաննիսյանի ինստագրամյան էջ

Գովազդ