Երբ դադարեցնել աշխատանքը հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Շարունակե՞լ աշխատել հղիության ընթացքում, թե ոչ: Այս հարցը մտահոգում է շատ ապագա մայրիկների: Այս հարցին, սակայն, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Աշխատանքը հարկավոր է դադարեցնել, եթե այն վտանգ է պարունակում պտղի համար: Օրինակ, շփումը ռադիոակտիվ նյութերի կամ ծանր մետաղների հետ: Այս հեռանկարում անցանկալի է աշխատանքը քիմիական արտադրամասերում, ինչպես նաև ապակու, կերամիկայի, էմալի արտադրամասում:

Հղիների համար որոշակի վտանգներ են պարունակում նաև հացթուխի կամ խոհարարի աշխատանքները: Հնարավոր վտանգ պարունակող մասնագիտությունների ցանկը անվերջ կարելի է թվարկել: Իրականում, սակայն, կարևոր են ոչ միայն տեսականորեն  հնարավոր վտանգները, այլ նաև աշխատավայրում հղի կնոջ անվտանգության իրական

մակարդակը:  Ուստի, Ձեր իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու համար կարող եք խորհրդակցել բժշկի հետ:

Ձեր և ապագա երեխայի առողջության անվտանգությունը գնահատելիս հաշվի առեք նաև ստորև ներկայացված գործոնները, որոնք մշակել են ամերիկացի բժիշկները:

Աշխատանքի բնույթը

Հղիության ժամանակահատվածը, երբ հարկավոր է դադարեցնել աշխատանքը

Նստակյաց աշխատանք` տանելի ծանրաբեռնվածությամբ (օրինակ, քարտուղարուհի, հաշվապահ, մենեջեր և այլն)

40-րդ շաբաթում

Կանգնած աշխատանքի դեպքում

Եթե կանգնած եք 4 ժամից ավել

24-րդ շաբաթում

Պարբերաբար կանգնած եք մնում` ժամում ավելի, քան 30 օոպե

32-րդ շաբաթում

Պարբերաբար կանգնած եք լինում` ժամում 30 րոպեից քիչ

40-րդ շաբաթում

Աշխատանքի ընթացքում ծնկների մակարդակից ցածր կռանալու դեպքում

Ժամում 10 անգամից ավել կռանալու դեպքում

20-րդ շաբաթում

Ժամում 1-2 անգամ կռանալու դեպքում

40-րդ շաբաթում

Աստիճաններով  8-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում 4 անգամից ավել վեր-վար անելու դեպքում

28-րդ շաբաթում

Ծանրություններ բարձրացնելու դեպքում

Մի քանի անգամ 25 և ավել կգ քաշ բարձրացնելու դեպքում

20-րդ շաբաթում

12-25 կգ քաշ բարձրացնելու դեպքում

24-րդ շաբաթում

Երբեմն-երբեմն 25 կգ-ից ավել քաշ բարձրացնելու դեպքում

30-րդ շաբաթում

Մինչև 25 կգ քաշ բարձրացնելու

դեպքում40-րդ շաբաթում

Այսպիսով, հղիության ընթացքում աշխատելու կամ աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը պետք է կայացվի ընտանիքում` բոլոր «դեմ» և «կողմ» գործոնները հաշվի առնելով և բժշկի հետ խորհրդակցելով:

Նյութն ըստ zabolevaniya.ru կայքի

Առաջիկայում «Իմ Փոքրիկը» կներկայացնի նաև հայ բժիշկների տեսակետը, թե աշխատանքային կոնկրետ պայմանների դեպքում երբ պետք է հղի կինը դադարեցնի աշխատելը

Գովազդ