Խորհուրդներ հղիության ժամանակ աշխատող կանանց

Նախածննդյան շրջան

Ստորև կներկայացնենք մի քանի օգտակար խորհուրդներ հղի կանանց, ովքեր շարունակում են աշխատել հղիության ընթացքում:

  • Աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջում արեք: Դա կօգնի նվազեցնել հոգնածությունը:
  • Խուսափեք երկար նստելուց կամ կանգնելուց: Ընդմիջումների ժամանակ  կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ (օրինակ, ձգումներ կատարեք), կամ մի փոքր զբոսնեք:
  • Տուն գալով անմիջապես մի անցեք տան գործերին: Ավելի օգտակար կլինի, որ գոնե  մեկ ժամ  պառկեք և հանգստանաք:
  • Մի հրաժարվեք աշխատակիցների և տնեցիների առաջարկած օգնությունից, եթե օգնության առաջարկ կա:

Բացի այդ, օգտագործեք հանգստանալու ցանկացած հնարավորություն:

Մեր օրերում շատ է քննարկվում նաև հարցը, թե որքանով է վտանգավոր համակարգչով աշխատելը

Ստորև կներկայացնենք մի քանի օգտակար խորհուրդներ հղի կանանց, ովքեր շարունակում են աշխատել հղիության ընթացքում:

  • Աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջում արեք: Դա կօգնի նվազեցնել հոգնածությունը:
  • Խուսափեք երկար նստելուց կամ կանգնելուց: Ընդմիջումների ժամանակ  կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ (օրինակ, ձգումներ կատարեք), կամ մի փոքր զբոսնեք:
  • Տուն գալով անմիջապես մի անցեք տան գործերին: Ավելի օգտակար կլինի, որ գոնե  մեկ ժամ  պառկեք և հանգստանաք:
  • Մի հրաժարվեք աշխատակիցների և տնեցիների առաջարկած օգնությունից, եթե օգնության առաջարկ կա:

Բացի այդ, օգտագործեք հանգստանալու ցանկացած հնարավորություն:

Մեր օրերում շատ է քննարկվում նաև հարցը, թե որքանով է վտանգավոր համակարգչով աշխատելը հղիության ընթացքում:  Համակարգչի բացաական ազդեցությունը հիմնավորող գիտական բացահայտումներ չկան, ուստի  համարվում է, որ համակարգչով աշխատելը պտղի համար վտանգ չի ներկայացնում: Պարզապես աշխատելուց հիշեք և կիրառեք վերոնշյալ խորհուրդները:

  • Պտղի նորմալ զարգացմանը և մոր առողջությանը հակացուցված է կանոնակարգված 8 ժամյա աշխատանքը: Առավոտյան վաղ արթնանալը, երթուղայիններում անհարմարությունները, մեքենաների արտանետած գազերը, շտապողականությունը վատ են ազդում հղիի օրգանիզմի վրա: Ապագա մայրիկի աշխատանքային օրը չպետք է գերազանցի վեց ժամը:
  • Չի կարելի գիշերային հերթափոխով  կամ արտաժամյա աշխատել, խորհուրդ չի տրվում գործուղումների մեկնել
  • Արգելվում է ծանրություններ կրել կամ տեղաշարժել:

Բոլոր դեպքերում, եթե անգամ աշխատավայրում ընդառաջում են հղի կնոջը և նրա համար աշխատանքի հարմար պայմաններ ստեղծում, ցանկալի է  ֆիզարձակուրդի գնալ ծննդաբերելուց երկու ամիս առաջ:

Նյութն ըստ zabolevaniya.ru կայքի

Գովազդ