Հղիություն և մրսածություն

Նախածննդյան շրջան

Բոլորս սովորաբար մրսածությանը, հարբուխին վերաբերում ենք որպես ոչ լուրջ  հիվանդության:  Սակայն հղիությունը և հարբուխը վտանգավոր համադրություն է, որը կարող է ցավալի հետևանքներ ունենալ:

Քանի որ հղի կնոջ իմունիտետը ցածր է, ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է:  Հարբուխն հատկապես  վանգավոր է պտղի հյուսվածքների ձևավորման ժամանակ: Այդ ժամանակ կինը դեռ չգիտի, որ հղի է և հարբուխը բուժում է  դեղամիջոցներով, որոնք կարող են պտղի զարգացման արատների պատճառ դառնալ:

Հարբուխը վտանգավոր է նաև հղիության առաջին չորս ամիսների ընթացքում, երբ ընկերքը դեռևս ձևավորված չէ:  Վիրուսներն այս ընթացքում անխոչընդոտ կարող են  ներթափանցել աճող պտղի բջիջների մեջ և հանգեցնել պտղի զարգացման շեղումների:

Հետագայում ձևավորվում է ընկերքը, որն  ունակ է պաշտպանել պտղին շատ վիրուսներից:  Սակայն, անգամ եթե պտուղը վարակված չէ, նրա համար լուրջ վտանգ են ներկայացնում  գործոնները, որոնք  ուղեկցում են մոր հիվանդությունը (բարձր ջերմություն, ինտոկսիկացիա, նյութափոխանակության խանգարում):

Բուժումը

Հղիության ընթացքում  շատ դեղամիջոցների ընդունումն արգելված է, ուստի մրսածությունը  բուժեք ժողովրդական միջոցներով:  Կոկորդը կարելի է ողողել  սոդայի կամ աղի լուծույթվ, էվկալիպտի կամ դաղձի թուրմով:  Հազի դեպքում կօգնեն էվկալիպտ կամ կամֆորա պարունակող քսուկները:  Հարբուխի դեպքում քթին քսեք թեյածառի յուղ: Բարձր ջերմության դեպքում  կօգնի բեկտենու կեղևի և ասպիրակի թուրմը:

Կանխարգելումը

Հղիության ժամանակ հնարավորինս խուսափեք մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց և հանրային տրանսպորտով երթևեկելուց: Զանգվածային ինֆեկցիան հիվանդությունների տարածվածության ժամանակ պոլիկլինիկա այցելելիս դիմակ կրեք, քթին Օկսոլինի քսուկ քսեք: Շատ զբոսնեք մաքուր օդում, ճիշտ սնվեք, պահպանեք օրվա ռեժիմը և հարբուխը ձեզ համար էլ վտանգ չի ներկայացնի:

Նյութն ըստ baby.ru կայքի

Գովազդ