Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի Հայաստանում ծնվում է բնածին արատ, շեղումներ կամ դեֆորմացիաներ ունեցող մոտ 1300 երեխա: Առաջին հայացքից այս թիվը կարծես այնքան էլ մեծ չէ: Բայց եթե հաշվի առնենք, որ, 2008 թ. ծնվել է մոտ 41000 երեխա, կստացվի, որ մոտավորապես  յուրաքանչյուր 31-րդ երեխան ծնվում է ինչ-որ արատով:  Որոշ արատներ բուժվում են, և երեխան առողջ և լիարժեք մեծանալու հնարավորություն է ստանում, բայց շատ արատներ էլ  կյանքի հետ անհամատեղելի են  կամ ֆիզիկական ու մտավոր հետամնացության պատճառ են դառնում:

Հղիությունն ազդում է ատամների և լնդերի վիճակի վրա: Որոշ կանանց մոտ լնդերն ուռչում են, ինչպես նաև հավելաճ է նկատվում, ինչը ատամները մաքրելիս արնահոսում է:

Բժշկական տեսանկյունից սա վտանգավոր չէ առողջության համար, սակայն  բերանի խոռոչի լորձաթաղանթի  վնասվելը կարող է պատճառ դառնալ, որ ինֆեկցիայի հարուցիչներն օրգանիզմ թափանցեն: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս ամեն անգամ սնվելուց հետո բերանը ողողել  հակաբորբոքային լուծույթներով` երիցուկի թուրմով կամ պերմանգանատի (մարգանցովկա) թույլ լուծույթով:

Հատուկ դիետաներ

Ապագա ծնողներին կարող են օգնել հատուկ դիետաները, որին պետք է հետևեն թե հայրը, թե մայրը բեղմնավորումից առաջ երեք շաբաթվա ընթացքում:

Տղա բեղմնավորելու համար նպաստավոր է կալիումի և նատրիումի իոնների, իսկ աղջկա համար կալցիումի և մագնիումի իոնների գերակայությունը օրգանիզմում:

Աղջիկ բեղմնավորելուն նպաստող դիետա

Ընպելիքներ: Սուրճ, թեյ, շոկոլադ, կակաո (խորհուրդ չի տրվում կոնսերվացված մրգային հյութ, կոլա, գազավորված ըմպելիքներ):

Միս: Սահմանափակ քանակությամբ բոլոր տեսակներից (խորհուրդ չի տրվում օգտագործել երշիկեղեն և տապակած ուտեստներ):

Ձուկ: Թարմ ձուկ կամ նոր սառեցված (խորհուրդ չի տրվում ապխտած, չորացրած և աղի ձուկ,

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը: Դա է փաստել 2010 թվականի Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը, որին նախորդող երեք տարվա ընթացքում բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29-ը` աբորտով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 43 447 երեխա:

Հայաստանում շարունակում է արդիական մնալ հղիության արհեստական ընդհատման խնդիրը. 2011թ-ի տվյալները դեռ չեն ամփոփվել, իսկ 2010թ-ի տվյալներով, Հայաստանում մոտավորապես 8 հազարից ավել կանայք դիմել են հղիության արհեստական ընդհատման:

Բոլոր ժամանակներում ամուսիններին հուզող հարցերից է եղել և կա ապագա երեխայի սեռի պլանավորումը: Մեր օրերում հատկապես ծնողները շատ են ցանկանում տարբեր սեռերի երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով երկրորդ երեխային բեղմնավորելուց առաջ մանրակրկիտ պլանավորում են սեռը:

Երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան

Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը:

Ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն  անգամ գիտականորեն հիմնավորված են:

Այսպես, եթե ուզում եք, որ տղա ունենաք, կարելի է երեխային բեղմնավորել շոգեբաղնիքում:  Բարձր ջերմաստիճանը

Այլ հոդվածներ …

Գովազդ