Վերջերս մի եվրոպացի բժշկի հոդված էի կարդում. նա գրում էր, որ հետխորհրդային երկրներում գոյություն չունեցող հիվանդությունները բուժելու տարօրինակ սովորույթ էր ձևավորվել: Հետաքրքրվեցի, թե որ հիվանդություններն է նա համարում գոյություն չունեցող: Պարզվեց, որ այդ «հիվանդությունների» թվում են դիսբակտերիոզը (որի մասին մենք կխոսենք «Անկախ»-ի առաջիկա համարներից մեկում) և արգանդի վզիկի էրոզիան:

Կարծիք կա, որ այս խնդրի պատճառը խորհրդային բժշկության մեկուսացումն է, որը չէր ընդունում արևմտյան բժշկության հայտնագործությունները: Ճիշտ է, ի տարբերություն դիսբակտերիոզի և մի շարք այլ թվացյալ հիվանդությունների, հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ էրոզիա հասկացությունը (որը ժամանակակից բժշկության մեջ կոչվում է էկտոպիա) գոյություն ունի. այն գրանցված է 86 համարի տակ և կոչվում է erosion and ectropion of cervix uteri: Բայց հետաքրքիրն այն է, որ արևմուտքի, ինչպես նաև հետխորհրդային բժիշկներն այս ախտորոշման տակ տարբեր բաներ են հասկանում… Եվ երբեմն մեր էրոզիայի բուժման մեթոդները և ընդհանրապես այս հարցին մոտեցումը արևմտյան մասնագետների մոտ զարմանք են առաջացնում:

Այսպիսով, ի՞նչ է արգանդի վզիկի էրոզիան (էկտոպիան):

Մասնագետներն ասում են, որ էրոզիա հանդիպում է կանանց մեծ մասի (մոտ 80%-ի) մոտ և  մեծ մասամբ

Ի՞նչ է հարկավոր հղիանալու համար

Թեորիապես տղամարդն ամեն օր ունակ է բեղմնավորելու: Կնոջ օրգանիզմը, սակայն, ունի ցիկլիկ բնույթ. բեղմնավորումը հնարավոր է օվուլյացիայի փուլում, երբ  բեղմնավորման ունակ հասուն ձվաբջիջը դուրս է գալիս ձվարանից:

Ինչպե՞ս որոշել օվուլյացիայի  փուլը

Մենստուրացիոն ցիկլի տևողությունից հանեք 14, ստացված թիվն էլ կորոշի օվուլյացիայի  փուլի ժամանակահատվածը: Օրինակ, եթե ցիկլը 30 օր է, 30-ից  14 հանելով կստացվի 16: Հետևաբար Դաշտանի սկսվելուց հետո 16-րդ օրը օվուլյացիայի օրն է: Սա մոտավոր հաշվարկի եղանակ է և համապատասխանում է կանոնավոր ցիկլ ունեցող կանանց:

Ավելի հստակ օվուկյացիոն ցիկլը կարելի է որոշել մարմնի բազալ ջերմաստիճանը չափելով: Օվուլյացիայի օրը բազալ ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատությամբ իջնում է, իսկ հաջորդ օրը կտրուկ բարձրանում:  Այս մեթոդը ճշգրիտ է, բայց բավականին բարդ.

Այսօր գնալով աճում է այն ամուսինների թիվը, որոնք երկար ժամանակ չեն կարողանում երեխա ունենալ: Բժշկության մեջ այսպիսի դեպքերն անվանում են չբերություն: Սա այն հիվանդությունն է, երբ մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում կնոջ մոտ բացակայում է հղիությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' 40 տոկոս դեպքերում չբերությունը կնոջ պատճառով է, իսկ 45 տոկոս դեպքերում' տղամարդու:

Չբերության պատճառները բազմաթիվ են, հիմնականում պայմանավորված են ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարմամբ:

Խորհուրդներ ապագա մայրիկներին

Հղիությանը նախապատրաստվելիս նախ և առաջ այցելեք բժշկի: Նախնական հետազոտություն հարկավոր է նաև ապագա հայրիկին: Չէ որ բեղմնավորմանը  մասնակցում են երկուսը, ուստի կարևոր է զույգերից յուրաքանչյուրի առողջությունը: Որքան առողջ է զույգը, այնքան ավելի մեծ է բեղմնավորման հավանականությունը:

Հետևեք ձեր քաշին. մարմնի զանգվածի կտրուկ տատանումը (թե ավելացումը, թե նվազումը) հանգեցնում  է հորմոնալ ֆոնի փոփոխության, որն էլ բացասաբար է ազդում բեղմնավորման հնարավորության վրա:

Հակաբիոտիկներ, ալկոհոլ, ծխախոտ, ինչպես նաև թմրանյութեր չի կարելի

«Հորմոնալ հաբեր» – բառակապակցությաննկատմամբ ավագ սերնդի կանայք այնպիսի թերահավատություն ունեն, որ շատերի մոտ նյարդային ծիծաղ է առաջացնում: Եթե նրանց հարցնես, թե ինչ են մտածում կոնտրացեպցիայի այս մեթոդի մասին, անպայման կպատասխանեն, որ այն շատ եւ շատ վնաս է, եւ որ իրենց ծանոթներից մեկը այդ հաբերի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Այո, տարիներ առաջ, երբ հակաբեղմնավորիչ հաբերը դեռ նոր էին մտել շրջանառության մեջ, դրանց կողմնակի ազդեցությունները կնոջ օրգանիզմի վրա այնքան շատ էին, որ առանց ծայրահեղ պատճառի դրանք ընդունել ցանկացողների թիվը բավականին քիչ էր: Սակայն վերջին հիսուն տարվա ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալի զարգացում են ապրել – նրանց մեջ զգալիորեն քչացել է հորմոնների քանակը, ինչի հետեւանքով քչացել են բացասական ազդեցություններն օրգանիզմի վրա:

Մասնագետները պնդում են, որ նոր սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչները, ի տարբերություն նախորդների, լուրջ վնաս չեն հասցնում կնոջ օրգանիզմին, քանի որ հորմոնների պարունակությունը նրանցում շատ քիչ է:

«Ժամանակակից հորմոնալ կոնտրացեպցիան, գրեթե, անվտանգ է, եթե այն ճիշտ օգտագործել՝ բժիշկի նշանակմամբ», –ասում է

Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող  ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից

Այլ հոդվածներ …

Գովազդ