Գոյություն ունեն տարբեր տեսակի հակաբեղմնավորիչներ, ինչպես հաբեր, ներարգանդային պարույրներ, հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մոմիկներ, պատնեշային միջոցներ` պահպանակներ: Բոլոր հակաբեղմնավորիչներն էլ, ըստ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանի, ունեն պաշտպանության բարձր տոկոս: Հակաբեղմնավորիչները, սակայն, ավելի արդյունավետ կգործեն, եթե ընտրվեն ըստ զույգի առանձնահատկությունների:
«Զույգերը, նախքան որևէ հակաբեղմնավորիչի օգտագործումը, ցանկալի է, որ այցելեն մասնագետի, որը խորհուրդ կտա, թե տվյալ զույգի համար որ հակաբեղմնավորիչն է ավելի նպաստավոր»,- ասում է գինեկոլոգը:
Հակաբեղմնավորիչներից, որպես ամենաարդյունավետը, Հովհաննիսյանը նշում է հաբերը: Անցանկալի հղիությունից արդյունավետ են պաշտպանում նաև հորմոնալ պրեպարատները` կոկերը, սակայն դրանք էլ պետք է օգտագործվեն միայն բժշկի ցուցումներով:
Մասնագետը նշում է, որ յուրաքանչյուր հակաբեղմնավորիչ ունի իր ցուցումները և հակացուցումները. դա