Հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը Հայաստանում եռակի նվազել է

Վերարտադրողական փուլ

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը: Դա է փաստել 2010 թվականի Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը, որին նախորդող երեք տարվա ընթացքում բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29-ը` աբորտով:

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն կրճատվել են հղիության արհեստական ընդհատման դեպքերը: Դա է փաստել 2010 թվականի Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը, որին նախորդող երեք տարվա ընթացքում բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, իսկ 29-ը` աբորտով: «Սա նշանակում է, որ հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը Հայաստանում եռակի կրճատվել է` համեմատ նախորդ տարիների հետազոտությունների հետ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն 2010-ի ծրագրի տեխնիկական ղեկավար Զառա Մկրտչյանը:

Նրա խոսքով` 2005 թվականից ի վեր, երբ աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը, աբորտի ցուցանիշը զգալիորեն նվազել է: 2000 թվականին կատարված հետազոտության արդյունքում հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը եղել` 2.8, 2005-ին 1.8, 2010-ին 0.8:

Հետազոտության ընթացքում ավելի քան 7 000 տնային տնտեսություններում իրականացվել են հարցումներ, որոնցում ընդգրկվել են 15-49 տարեկան 5 922 կանայք: Բոլոր հարցվողների մեկ երրորդը երեբեւէ կատարել է հղիության արհեստական ընդհատում: Մկրտչյանը նշեց, որ աբորտների հաճախականությունն աճում է տարիքին եւ երեխաների թվաքանակին զուգահեռ: Երեխա ունեցող կանանց 17 տոկոսը երբեք չի դիմել աբորտի: Այնինչ, երկու եւ ավելի երեխա ունեցող կանանց կեսից ավելին կատարել է աբորտ:

Աբորտով ավարտված հղիությունների շուրջ կեսի պարագայում կանայք օգտագործելիս են եղել հակաբեղմանվորման մեթոդներ, իսկ ավանդական մեթոդների ձախողումը հանգեցրել է անցանկալի հղիության:

Կատարված աբորտների 39 տոկոսի պատճառը կնոջ ցանկությունն է այլեւս երեխա չունենալ, սոցիալ տնտեսական խնդիրները` 15 տոկոս, հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկությունը` եւս 15 տոկոս:

Գովազդ