Կա՞ արդյոք երկրորդ երեխայի անհրաժեշտությունը

Վերարտադրողական փուլ

Շատ ընտանիքներ մտածում են  երկրորդ և անգամ ավելի շատ երեխաներ ունենալու մասին: Սակայն շատ զույգեր էլ վախենում են երկրորդ անգամ հղիանալուց և դրան հավանաբար կա պատճառ: Եկեք միասին վերլուծենք և  հասկանանք, թե ինչպիսի դրական կողմեր կան կրկին հղիանալու մեջ և թե ինչ է Ձեզ սպասում:

Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում երկրորդ երեխային սպասելիս

Սովորաբար երկրորդ հղիությունը ավելի հեշտ է անցնում, քան առաջինը, իհարկե,  եթե չկան խրոնիկ բարդություններ կամ վարակային հիվանդություններ:

Շատ ընտանիքներ մտածում են  երկրորդ և անգամ ավելի շատ երեխաներ ունենալու մասին: Սակայն շատ զույգեր էլ վախենում են երկրորդ անգամ հղիանալուց և դրան հավանաբար կա պատճառ: Եկեք միասին վերլուծենք և  հասկանանք, թե ինչպիսի դրական կողմեր կան կրկին հղիանալու մեջ և թե ինչ է Ձեզ սպասում:

Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում երկրորդ երեխային սպասելիս

Սովորաբար երկրորդ հղիությունը ավելի հեշտ է անցնում, քան առաջինը, իհարկե,  եթե չկան խրոնիկ բարդություններ կամ վարակային հիվանդություններ:

Որպես կանոն, առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկները որովայնի մեծացումը նկատում են 4-րդ ամսում , իսկ երկրորդի ժամանակ դա նկատվում է ավելի շուտ: Անգամ փոքրիկի խաղը Դուք ավելի շուտ կզգաք: Դա կատարվում է այն պատճառով, որ դուք արդեն գիտեք, թե Ձեզ ինչ է սպասվում և միանգամից  կարողանում եք տարբերակել` դա նրա հարվածներն են, թե որովայնային կծկումներ:

 

Երկրորդ հղիության ընթացում փոքրիկի դիրքն  ավելի ներքև է: Դա իր հետ բերում է հարմարավետություն, քանի որ ավելի հեշտ է շարժվել, ավելի քիչ է  աղեստամոքսային համակարգի վրա  ճնշումը և ավելի քիչ են մարսողական խնդիրները: Եթե առաջին հղիության ընթացքում Դուք ունեիք ստամոքսի տարբեր անհանգստություններ, ապա հավանական է, որ երկրորդի ժամանակ դա կվերանա: Շատ մայրեր, որոնք հղիացել են երկրորդ անգամ, հավաստիացնում են, որ այն ավելի հեշտ և արագ է անցնում, քան առաջինը: Այնպես որ, եթե առաջին հղիությունից հետո մնացել են տհաճ տպավորություններ, ապա հավանական է, որ երկրորդի ժամանակ լինեն ավելի հաճելի տպավորություններ:

Հոգեբանական կարգավիճակը նույնպես ավելի ստաստիկ է, քան առաջինի ժամանակ: Այս անգամ Դուք գիտակցում եք , թե Ձեզնից ինչ է պահանջվում և թե ինչ է կատարվում Ձեր օրգանիզմի հետ: Դուք ավելի լավ եք ճանաչում Ձեր բժշկին, գիտեք, թե ինչ պրոցեդուրաներ են ձեզ սպասում, գիտեք, թե ինչ պետք է անել այս կամ այն իրավիճակում: Սրանով հանդերձ,  քչանում եմ վախերը:

Ավագ երեխան

Երբեմն ծնողները հրաժարվում են երկրորդ երեխայից, պատճառաբանելով, որ իրենց ավագ փոքրիկը իրեն անհարմար կզգա: Բնականաբար, նա կսկսի խանդել, քանի որ  մինչ կրտսերի ծնվելը ամբողջ ուշադրությունը ուղղված էր միայն իր վրա: Նա կսկսի սկանդալներ սարքել և չցանկանալ իրեն սիրող ընտանիքում հակառաորդ ունենալ:

Հղիության ընթացքը 9 ամիս է: Սա բավականին երկար ժամանակահատված է, որպեսզի Դուք կարողանաք ընդհանուր լեզու գտնել փոքրիկի հետ, ապացուցելու, որ  Ձեր ծնողական սերը և ուշադրությունը չի պակասի նրա հանդեպ:

Պետք չէ խոստումների տեղատարափ: Պետք չէ նրան խոստանալ, որ  միանգամից ծննդատնից նրան կբերեք արդեն պատրաստ խաղընկեր, այլ պետք է բացատրել, որ նորածինը դեռ պետք է մեծանա, որպեսզի կիսի ավագ եղբոր կամ քրոջ հետաքրքրությունները: Խոստումների փոխարեն պատմեք Ձեր առաջնեկին, թե ինչպես նա կարող է պաշտպանել իր կրտսեր եղբորը կամ քրոջը, թե ինչպես օգնի նրան քայլել, նստել, խոսել: Ավագ երեխան հավանաբար իրեն կզգա գոռոզ,  քանի որ պատասխանատվություն ունի, որի համար կպարգևատրվի ծնողների կողմից:

Եթե Դուք կարողանաք հանգստացնել նրա բնական խանդը, ապա առաջնեկը հավանական է` ուրախ կլինի ընտանիքի  լրացմանը: Ինչպես էլ չլինի, միասին ավելի հեշտ է և արագ:

Ֆինանսական տեսանկյունից, որպես կանոն,  երկրորդ երեխան ավելի «էժան է նստում», քան առաջինը: Չնայած ծնողները կրկին սպասում են մեծ  ծախսեր, բայց իրականում դրանք երբեք չեն  գերազանցի կամ հավասարվի առաջնեկի ժամանակ կատարած ծախսերին:

Առաջնեկից հետո միշտ մնում են բազմաթիվ խաղալիքներ, տակդիրներ և հագուստ: Նմանատիպ բաներ Ձեզ կարող են փոխանցել Ձեր բարեկամները և մտերիմները: Բացի այդ, Դուք արդեն ավելի վստահ եք, որ փոքրիկը կարիք չունի հազարավոր մայկաների, իսկ ավելի կարևոր են տակդիրները և պալզունոկները: Չմոռանանք  նաև մահճակալի և նմանատիպ այլ մեծ ծախսեր պահանջող իրերի մասին:

Բազմաթիվ մայրիկներ վախենում են հոգեբանական ծանրաբեռնվածությունից, որը կրկին կընկնի նրանց ուսերին: Սակայն իրականում ոչինչ էլ չկա վախենալու: Առաջինը, Ձեր առաջնեկն  արդեն քիչ թե շատ ինքնուրույն է դարձել, նա արդեն ունակ է իր վրա վերցնել որոշ իրեն հարիր պատասխանատվություններ: Բացի այդ,  երկրորդի հետ Դուք ավելի վստահ կվարվեք, պանիկայի մեջ չեք ընկնի ինչ-ինչ խնդրիների ժամանակ: Եվ երրորդ, ժամանակակից աշխարհում տնային աշատանքի մի մասը անում է տեխնիկան: Մի մոռացեք խնդրել նաև Ձեր ամուսնուն օգնել  Ձեզ կենցաղային հարցերում:

Հիմա Դուք կարող եք տեսնել, որ երկրորդ երեխան այդքան էլ վախենալու չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Նա շատ արագ է մեծանում և Ձեր երեխաները կզարգանան և կխաղան միասին, և այդ ժամանակ Դուք կկարողանաք ժամանակ հատկացնել նաև Ձեզ: Ով գիտի, գուցե նորից մայրական բնազդ  առաջանա, և Դուք ցանկանաք նաև երրորդ երեխային:

Գովազդ