Հեղինակային ձայնասկավառակ. իրականացավ կանանց երազանքն իրականացնող բժշկի երազանքը

Վերարտադրողական փուլ

Գիտությունը երազելու արվեստ է, իսկ արվեստը գիտության երազանք, համոզված է Էդուարդ Համբարձումյանը: Մասնագիտությամբ բժիշկ է, բայց ամբողջ կյանքում ստեղծագործագործել է, դեռ մանկուց ցանկանում էր Մոցարտ դառնալ, չստացվեց, դարձավ բժիշկ, բայց  համատեղելու միջոցը գտավ: Մարդկանց բուժում է նաև երաժշտության միջոցով:

«Կանայք, որոնց կատարվում է սաղմի պատվաստում, պետք է 15 րոպե անցկացնեն պառկած, ինչի ընթացքում մենք միացնում ենք նաև երաժշտություն»,-ասում է Պտղաբերության կենտրոնի տնօրեն  Էդուարդ Համբարձումյանը:

Արդեն մի քանի տարի է, ինչ բժիշկը կիրառում է բուժման ստեղծագործական տարբերակը: Դասական  երաժշտությունը հանգստացնում է նյարդերը և բարձրացնում բուժման արդյունավետությունը: Երազ ձայնասկավառակում ներառված են բժիշկ-արվեստագետի 7 ստեղծագործությունները, որոնցից մեկի` Երազ ստեղծագործության հիման վրա տեսահոլովակ է նկարվել: Սեր, դավաճանություն, սպասում,  հավատ, պայքար`  հիմնական թեմաներն են:

«Արդեն տարիներ շարունակ բազմաթիվ ընտանիքների երազանքներ իրականություն է դառնում նրա շնորհիվ, այժմ էլ նրա երազանքն է դառնում իրականություն»,-ասում է Համբարձումյանի գործընկերուհին` Հռիփսիմե Դեղձունյանը:

Ձայնասկավառակում լիրիկական, հանդարտ  ստեղծագործություններն են: Բժիշկը ասում է, որ այն  ուղղված է ամբողջ հանրությանը, քանի որ այստեղ  ի մի է բերել ոչ միայն իր, այլ նաև իր այցելուների հույզերը, զգացմունքներն   ու հաղթանակները:

Արմնյուզ

Բուժակ

Գովազդ