Ամենադժվար ընտրության առջեւ. ինչ անել, երբ հղիությունը չնախատեսված էր

Վերարտադրողական փուլ

Երբ կինն իմանում է, որ հղի է, պետք է գիտակցի, որ իր կյանքն այլեւս առաջվանը չի լինելու` ինչ էլ որ որոշի` ունենալ երեխային, թե ընդհատել հղիությունը: Խելամիտ կլինի միառժամանակ հաղթահարել շոկն ու հետո միայն որոշում կայացնել:  Այնուհետեւ դիմեք բժշկի` վստահ լինելու, որ դուք իսկապես մայրանալու ճանապարհին եք: Հետո հանդիպեք որեւէ կոնսուլտանտի` քննարկելու ձեր դրությունը: Գրի առեք ձեր վիճակը` մտքերը, զգացողությունները եւ վախերը` հնարավոր տարբերակների շուրջ: Փորձեք որոշակիացնել ձեր արժեքները, համոզմունքները եւ հանգամանքները:

Ձեր որոշումը` լույս աշխարհ բերել երեխային

Մայրությունը  թե մարտահրավեր է, թե հատուցման հնարավորություն: Պարզապես հիասքանչ է զգացողությունը, որ  ձեր ներսում  մեկ այլ կյանք է մեծանում եւ վերջապես նոր անհատականություն ձեւավորվում` նոր հետաքրքրություններով ու տաղանդով: Հենց դուք հասկանաք, որ պատրաստ եք սիրել, ուղեկցել, խրախուսել  եւ ապահովել ձեր շարունակականությունը, հիշեք  որ ձեզ  աջակցող ձեռք է պետք լինելու:

Ձեր դրությունը հստակեցնելու եւ որոշում կայացնելու համար ինքներդ ձեզ հարցրեք.

  • Արդյոք դուք միայնակ եք կամ հնարավոր է ամուսնանալ երեխայի հոր հետ:  Ինչպես, ինչի գնով կամ ինչու ոչ:  Արդյոք հայրը  կմասնակցի   երեխա ունենալ-չունենալու եւ  նախամուսնական քննարկմանը:
  • Ինչպիսի աջակցություն կարող է տրամադրել  հայրը (ֆինանսական, կենցաղային, երեխայի խնամքի)
  • Արդյոք ընտանիքի անդամները կարող են  օգնել ֆինանսապես կամ երեխայի խնամքի կամ կյանքի կազմակերպման հարցում:
  • Կարող եմ արդյոք ապրել ընտանիքի անդամների հետ կամ կկարողանամ ապրել միայնակ:
  • Ինչպես կարող եմ կիսել կենցաղային պարտականությունները տան մյուս անդամների հետ:
  • Ինչպես կարող եմ ապրել ինքնուրույն երեխայիս հետ:
  • Ինչպես կարող եմ հասնել իմ հեռահար նպատակներին, որպեսզի թե ինձ եւ թե երեխայիս համար ապահովեմ արժանապատիվ կենսապայմաններ:
  • Կարող եմ արդյոք դիմել պետության հոգածությանը:

Շարունակելի

Գովազդ