Գոյություն ունեն մարմնի կառուցվածքի մի քանի տեսակներ, որոնք իրարից տարբերվում
Բոլոր կանայք սիրում են գնումները, իսկ ավելի ճիշտ՝ դրա արդյունքը: Ձեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ձեռք բերել այնպիսի իր, որին բոլոր ընկերուհիները կնախանձեն: Սակայն երբեմն մանեկենին հագցրած ու գեղեցիկ հագուստը կարող է Ձեզ ընդհանրապես չսազել: Բավական է իմանաք Ձեր մարմնի կառուցվածքի տեսակը, որպեսզի անսխալ ընտրեք հենց այն հագուստը, որը Ձեզ անհրաժեշտ է: 2012-ի նորաձևությունը նույնպես թելադրում է իր օրենքները:
Բոլոր կանայք սիրում են գնումները, իսկ ավելի ճիշտ՝ դրա արդյունքը: Ձեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ձեռք բերել այնպիսի իր, որին բոլոր ընկերուհիները կնախանձեն: Սակայն երբեմն մանեկենին հագցրած ու գեղեցիկ հագուստը կարող է Ձեզ ընդհանրապես չսազել: Բավական է իմանաք Ձեր մարմնի կառուցվածքի տեսակը, որպեսզի անսխալ ընտրեք հենց այն հագուստը, որը Ձեզ անհրաժեշտ է: 2012-ի նորաձևությունը նույնպես թելադրում է իր օրենքները:
Տեսակ` «Ավազի ժամացույց»
Սա մարմի կառուցվածքի այն տեսակն է , որին մենք բոլորս ձգտում ենք: Ուսերի լայնությունը համապատասխանում է կոնքամասի լայնությանը, իսկ իրանի գիծը բավականին ընդգծված է: Նմանատիպ կազամվածքը համարվում է շատ կանացի և սեքսուալ: Եթե առաջանում է ավելորդ քաշ, ապա այն տեղաբաշխվում է համաչափ ինչպես կանքամասի ներքին, այնպես էլ վերին հատվածում :
Որպեսզի ընդգծեք Ձեր իդեալական ֆորմաները, ընտրեք հագուստի հետևյալ տեսակները՝ ուղիղ տաբարտներ կամ ջինսեր, տրապեցիա կամ կոնքամասը բարձր կիսաշրջազգեստներ, բացվածքներով բլուզներ:
Տեսակ` «Շրջված ուղղանկյունի»
Եթե Դուք ունեք նեղ գոտկատեղ և լայն ուսեր, ապա Ձեր կառուցվածքի տեսակը շրջված ուղղանկյունի է: Հիմնականում դա բնորոշ է սպորտսմենուհիներին: Իրանի գիծը շատ թույլ է ընդգծված, կառուցվածքն ատլետիկ է: Որպեսզի քիչ թե շատ կանացի երևաք, անհրաժեշտ է հետևել Ձեր սննդին, այլապես բոլոր ավելորդ կիլոգրամները կհավաքվեն մարմնի առանց այն էլ մեծ վերնամասում:
Որպեսզի հավասարվեն մարմնի վերին և ներքին մասերը, ընտրեք բլուզներ V-աձև բացվածքով, ուղիղ տաբատներ, որոնք չեն նեղանում ներքևի մասում: Հանդերձի ներքևի մասի գույնը պետք է լինի ավելի բաց, քան վերևինը: Պետք է բացառեք մեծ վզնոցները, ինչպես նաև լայն թևքերով բլուզը կան զգեստը, որի վերնամասում դրապիրովկաներ կան:
Տեսակ` «Եռանկյունի»
Բնութագրվում է լայն կոնքամասերով, նեղ ուսերով և բարակ իրանով: Ավելորդ քաշը հավաքվում է մարմնի ներքևի մասում , որը հաճախ համեմատում են տանձի հետ: Քաշը ձեռք է բերվում շատ շուտ, իսկ դրանից ազատվելը դժվար է լինում: Այդ իսկ պատճառով նմանատիպ կառուցվածքով կանայք նույնպես պետք է հետևեն իրենց սննդակարգին:
Հագուստի պարագայում հարկավոր է ընտրել այնպիսի տեսակներ, որոնք արհեստականորեն մեծացնում են մարմնի վերնամասի ծավալը` լայն թևքեր, զգեստներ, տոպեր և փոռիկներով ու դրապիրովկաներով բլուզներ: Մատիտ կիսաշրջազգեստները և բարձր կորքամասով զգեստները Ձեր կառուցվածքը կդարձնեն ավելի սլացիկ:
Տեսակ` «Ուղղանկյունի»
Նմանատիպ կառուցվածք ունեցող կանայք ավելի հակված են դեպի զգեստնեին: Ուսերի լայնությունը, իրանը և կոնքամասը մնում եմ հավասար: Նմանատիպ մարմնով շատ լավ է ամրացնել մկանները, հատկապես որովայնի:
Գերապատվությունը տվեք ֆուտլյար-զգեստներին, օվալաձև կամ քառանկյուն բացվածքով բլուզներին: Կրեք ասիմետրիկ զգեստներ: Ձեր կիսաշրջազգեստի կամ տաբատի գոտին կընդգծի Ձեր թույլ երևացող իրանի գիծը:
Այսպիսով, իմանալով մարմնի Ձեր տեսակը, կարելի է զգալիորեն տնտեսել ժամանակը և ֆինանսները, քանի որ այդուհետ չեք գնի այն, ինչ Ձեզ անհրաժեշտ չէ:
Աղբյուր` vkusnyasha.ru