Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 1

Կարող եմ հղիանալ, եթե կրծքով կերակրում եմ

Այո, միանգամայն հնարավոր է: Կրծքով կերակրելիս հավանական է, որ օվուլյացիա տեղի չունենա, բայց դա երաշխիք չի տալիս, որ  չեք հղիանա: Չի բացառվում, որ օվուլյացիա տեղի ունենա անգամ այն ժամանակ, երբ դուք կրծքով կերակրում եք եւ դաշտանային ցիկլն էլ բացակայում է: Փաստորեն, կերակրող մայրն էլ պետք է հղիությունը

կանխարգելող միջոցներ ձեռնարկի, եթե ուզում է խուսափել հղիությունից:

Կարող եմ հղիանալ, եթե դաշտանային ցիկլ չունեմ

Այո, կարող եք հղիանալ անգամ ցիկլի բացակայության պարագայում:  Այնպես որ, եղեք զգոն նաեւ այդ դեպքում:

Կարող եմ հղիանալ, եթե ներլվացում կատարեմ

Այո, հնարավոր է: Ներլվացումը  բացարձակ  անարդյունավետ միջոց է  հղիությունը կանխարգելելու համար: Սպերմատոզոիդները վայրկյանների ընթացքում  հեշտոցով ներխուժում են արգանդափող եւ անհնար է այնքան արագ ցնցուղ ընդունել, որ դրանց մուտքը արգանդ կանխվի:  Անգամ եթե սեքսից հետո անմիջապես ցողեք հեշտոցը, միեւնույն է, արդեն ուշ է որեւէ բան կանխել:

Կարող եմ հղիանալ, եթե սեքսից հետո միզեմ կամ ցնցուղ ընդունեմ

Այո, կարող եք հղիանալ, եթե սեքսից հետո միզեք կամ լոգանք ընդունեք: Երկու դեպքում էլ  հնարավոր չէ դուրս մղել սպերմատոզոիդները:

Կարող եմ հղիանալ, եթե գազավորված ըմպելիքի օգնությանը դիմեմ

Իհարկե, կա տեսակետ, որ կոկա կոլան սպանում է սպերմատոզոիդները, բայց  խորհուրդ չի տրվում դա անել, քանի որ կարող եք վնասել վերարտադրողական օրգանները:  Նույնը վերաբերում է վագինալ դեզոդորանտներին: Դրանք նույնպես կարող են վնասակար լինել:

 

Շարունակելի

Աղբյուրը` http://www.babymed.com