Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 2

Կարող եմ հղիանալ, եթե սեքսը լինի դաշտանային ցիկլի ընթացքում

Այո, հնարավոր է, անգամ եթե արյունը շարունակվում է: Դուք կարող եք հղիանալ,  անգամ եթե սեքսը օվուլյացիայից 5-6 օր առաջ է: Սպերմատոզոիդը կնոջ օրգանիզմում ապրում է  մինչեւ 5 օր, այնպես որ օվուլյացիայից առաջ էլ ունեցած սեքսը կարող է ավարտվել հղիությամբ:

Կարող եմ հղիանալ, եթե օրգազմ չեմ ապրել

Այո, կարող եք հղիանալ, եթե անգամ օրգազմ չեք ապրել: Կինը հղիանում է այն ժամանակ, երբ տղամարդու սերմը միավորվում է  կնոջ ձվաբջջին: Տղամարդու դեպքում օրգազմով է պայմանավորված սերմնաժայթքումը, իսկ  կնոջ դեպքում դա հղիության հետ կապ չունի:  Սեռահասուն  տարիքում կնոջ ձվաբջիջը հասունանում է ամեն ամիս` դաշտանային ցիկլի ընթացքում: Եվ դա տեղի է ունենում` անկախ նրանից կինը սեքս  անում է եւ օրգազմ ապրում է, թե ոչ:

Ես հակաբեղմնավորիչների կարիք չունեմ, քանի որ մենք սեքս ենք անում միայն «անվտանգ» օրերին

Սա ճիշտ չէ: Տեսականորեն դուք կարող եք հղիանալ ձեր ցիկլի ընթացքում ցանկացած օր, քանի որ օվուլյացիան որքան հաշվարկելի, նույնքան էլ անկանխատեսելի է: Տարբեր պատճառներով կնոջ օվուլյացիան կարող է խախտվել (տարիք, սթրես, դեղամիջոցներ): Դրա համար էլ չարժե ապավինել ձեր կազմած օրացույցին:

Հակաբեղմնավորիչ հաբերը քաղցկեղ են առաջացնում

Ոչ, սխալ է: Իրականում հակառակն ավելի հավանական է. Իհարկե, հաբերի հետ կապված կողմնակի բարդություններ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ ավարտը պետք է քաղցկեղը լինի: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչ հաբերը, եթե իհարկե ազդեցություն ունենան կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա, ապա դա կլինի աննշան: Ամեն դեպքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ  հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործող 3 կանանցից միայն մեկի դեպքում է հնարավոր զարգանա  արգանդի կամ ձվարանի քաղցկեղ:

Կարող եմ հղիանալ, եթե սեքս անենք կանգնած, կամ կինը` վերեւից դիքով

Այո, կարող եք հղիանալ նաեւ այդ դեպքում: Որոշ մարդիկ կարծում են, թե սեքսի որոշ դիրքեր անվտանգ են, ինչպես, օրինակ, կանգնածը: Կարծիք կա, որ այդ դիրքում սպերմատոզոիդները դուրս կթափվեն հեշտոցից:   Իրականում, դիրքերն այդտեղ անզոր են որեւէ բան փոխել: Երբ տեղի է ունենում սերմնաժայթքումը, անկախ դիրքից, սպերմատոզոիդները շարժվում են դեպի արգանդի վզիկ:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 1

Շարունակելի

Աղբյուրը` http://www.babymed.com