Ինչպե՞ս հղիանալ, եթե դաշտանային ցիկլն անկանոն է

Վերարտադրողական փուլ

Անկանոն դաշտանային ցիկլը խնդրահարույց է, եթե կինը ցանկանում է հղիանալ: Սակայն բոլոր դեպքերում խնդրին լուծում կա: Իրականում հնարավոր է հղիանալ, եթե ունեք անկանոն դաշտանային ցիկլ: Ստորև կներկայացվեն որոշ խորհուրդներ, որ կարող են օգտակար լինել:

Ի՞նչ է նշանակում ունենալ անկանոն դաշտանային ցիկլ

Երբ կնոջ դաշտանային ցիկլը երկար է 36 օրից կամ կարճ 21 օրից, նշանակում է, որ նա ունի անկանոն դաշտանային ցիկլ:

Անկանոն դաշտանային ցիկլը խնդրահարույց է, եթե կինը ցանկանում է հղիանալ: Սակայն բոլոր դեպքերում խնդրին լուծում կա: Իրականում հնարավոր է հղիանալ, եթե ունեք անկանոն դաշտանային ցիկլ: Ստորև կներկայացվեն որոշ խորհուրդներ, որ կարող են օգտակար լինել:

Ի՞նչ է նշանակում ունենալ անկանոն դաշտանային ցիկլ

Երբ կնոջ դաշտանային ցիկլը երկար է 36 օրից կամ կարճ 21 օրից, նշանակում է, որ նա ունի անկանոն դաշտանային ցիկլ: Մեծամասամբ անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց  դաշտանի օրը փոփոխվում է ամեն ամիս: Նորմալ է, որ երբեմն-երբեմն դաշտանային ցիկլը կարող է անկանոն լինել: Բայց երբ դա կրկնվում է ամեն ամիս, դա արդեն խնդրահարույց է: Հարկավոր է, որ խորհրդակցեք գինեկոլոգի հետ:

Բազմաթիվ գործոններ կարող են անկանոն ցիկլի պատճառ դառնալ: Այնուամենայնիվ խնդիրը կարող է լուծվել որակյալ բուժանձնակազմի օգնությամբ:

Անկանոն ցիկլի պայմաններում հղիանալը հնարավոր է: Ահա մի քանի խորհուրդ, որ կարող է օգնել.

Հետևեք ձեր դաշտանային ցիկլին

Որպեսզի հղիանաք, նախ հարկավոր է հասկանալ, թե ինչպես հետևեք ձեր ցիկլին: Ուսումնասիրեք, թե ինչ է կատարվում ամեն ամիս և հնարավորինս փորձեք նշել անկանոն օրերը, երբ ցիկլը սկսվում է: Դրանք կարող եք նշել ձեր օրացույցում կամ օրագրում: Եթե կարողանաք  լավ հետևել անկանոն ցիկլին, ապա կկարողանաք նաև որոշել, թե որոնք են բեղմնավորման համար նպաստավոր օրերը:

Գրանցեք ամեն բան, որ կատարվում է յուրաքանչյուր անկանոն ցիկլի ընթացքում

Դուք պետք է օրագիր ունենաք, որտեղ կգրառեք այն ամենը, ինչ կատարվում է անկանոն ցիկլի ընթացքում: Պետք է նշեք արդյոք ցիկլը ցավոտ էր, առատ էր, թեթև, թե  խառը: Նման ինֆորմացիան կարևոր է, քանի որ կօգնի որոշել բեղմնավորման համար բարենպաստ օրերը: Ինֆորմացիան նաև հարկավոր է գինեկոլոգի հետ խորհրդակցելու համար:

Օգտագործեք պտղաբերությանը նպաստող սննդամթերք

Որոշ մթերքներ օգնում են անկանոն ցիկլի դեպքում: Նման մթերքներ պետք է հաճախ օգտագործեք: Օրինակ, շոկոլադը օգնում է կարգավորել անկանոն ցիկլը: Սա նպաստում է, որ ցիկլը ավելի կանոնավոր դառնա: Կարող եք խորհրդակցել նաև ձեր բժշկի հետ, որը  կառաջարկի նաև այլ մթերքներ, որոնք ձեզ օգտակար են:

Փորձեք այլ բնական միջոցներ

Կան նաև այլ մեթոդներ, որոնք կօգնեն հղիանալ անկանոն ցիկլի պարագայում: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, որը կհուշի, թե որ մեթոդն է ձեզ հարկավոր:  Դա կարող է լինել, օրինակ, ասեղնաբուժությունը:

Խորհրդակցեք գինեկոլոգի հետ

Լավ գինեկոլոգը  կօգնի ձեզ հղիանալ անկանոն ցիկլի պարագայում: Գինեկոլոգին դիմելը ամենակարևոր ու լավագույն քայլն է, որ պետք է անեք: Գտեք վստահելի գինեկոլոգի, որը ձեզ կօգնի: Շատ դեպքերում  բժիշկը մի քանի անալիզներ կվերցնի` ստուգելու ձեր օվուլյացիոն գործընթացը:  Բժիշկը կօգնի որոշել օվուլյացիայի փուլը և  կվերահսկի այն ամենը, ինչ կատարվում է անկանոն ցիկլի ընթացքում: Ձեր օվուլյացիոն փուլի որոշումը շատ կարևոր է, քանի որ կարող եք հղիանալ միայն այդ օրերին սեռական հարաբերություններ ունենալով: Գինեկոլոգը միակ  մարդն է, որ կարող է այդ փուլը հստակ որոշել: Այնպես որ ժամանակ առ ժամանակ խորհրդակցեք բժշկի հետ:

Ընթերցեք հղիության հարցերին վերաբերող նյութեր և հետազոտություններ

Եթե ուզում եք հղիանալ չնայած բոլոր դժվարություններին, ապա ցանկալի է, որ հղիության վերաբերյալ գրականության ակտիվ ընթերցող լինեք:  Անօգնական եք,  եթե տեղեկացված չեք: Կան բազմաթիվ գրքեր և հրապարակումներ դաշտանային ցիկլի, դրա անկանոնության, օվուլյացիայի և հարակից այլ թեմաների մասին: Որքան շատ եք կարդում, այնքան ավելի հավանական է, որ կգտնեք որևէ լուծում ձեր խնդրին ու կկարողանաք մայրանալ` չնայած ձեր վիճակին:

Այս խորհուրդներին հետևելով ու ձեր բժշկի հետ խորհրդակցելով վստահ եղեք, որ կկարողանաք հղիանալ:  Եղեք լավատես:

Նյութն ըստ  parentingnation.in կայքի

Գովազդ