Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 3

Վերարտադրողական փուլ

Կարող եմ հղիանալ, եթե պահպանակը շատ ամուր նստի:

Սա շատ թյուր կարծիք է`հիմնված այն մտայնության վրա, թե որքան նեղ է պահպանակը, այնքան մեծ  է հավանականությունը, որ  այն կպատռվի եւ սպերմատոզոիդները դուրս կթափվեն: Այդուհանդերձ, ավելի հավանական է, որ  շատ նեղ պահպանակը պատռվի հենց սեքսի ժամանակ: Պահպանակն օգտագործելիս

Կարող եմ հղիանալ, եթե պահպանակը շատ ամուր նստի:

Սա շատ թյուր կարծիք է`հիմնված այն մտայնության վրա, թե որքան նեղ է պահպանակը, այնքան մեծ  է հավանականությունը, որ  այն կպատռվի եւ սպերմատոզոիդները դուրս կթափվեն: Այդուհանդերձ, ավելի հավանական է, որ  շատ նեղ պահպանակը պատռվի հենց սեքսի ժամանակ: Պահպանակն օգտագործելիս շատ կարեւոր է մի փոքր ազատ տեղ թողնել, որպեսզի սերմնաժայթքման ժամանակ  այն չձգվի ու պատռվի:

Կարող եմ հղիանալ, եթե տղամարդը կառավարում է սերմնաժայթքումը

Այո, կարող եք հղիանալ, անգամ եթե ձեր զուգընկերը կառավարի սերմնաժայթքումը: Դա հակաբեղմնավորիչ մեթոդ չէ եւ գիտական որեւէ հենք չունի: Ավելին, սպերմատոզոիդներ պարունակող հեղուկը  կարող է արտամղվել նույնիսկ սերմնաժայքումից առաջ: Բացի այդ, հնարավոր է` տղամարդը չկարողանա կառավարել այդ պրոցեսը:

Կարող եմ հղիանալ, եթե սեռական հարաբերություն ունենամ հակաբեղմնավորիչ հաբ ընդունելուց անմիջապես հետո

Այս թեզի մեջ ճշմարտության տարր կա:  Որքան շուտ սկսեք հաբեր օգտագործել, այնքան ավելի ազդու կլինի: Սակայն առաջին ամսում եղեք ավելի զգոն եւ հավելյալ միջոցներ էլ կիրառեք:

Կարող եմ հղիանալ հենց առաջին սեքսի ժամանակ

Այո, դուք կարող եք հղիանալ անգամ ամենաառաջին սեռական ակտի ժամանակ:  Կնոջ` հղիանալու հավանականությունը մշտապես նույնն է` 5-ից մեկի դեպքում: Եվ չի բացառվում, որ դա լինի հենց առաջին սեքսի ժամանակ:

Կարող եմ հղիանալ, եթե պահպանակի փոխարեն օգտագործենք ցելոֆան

Այո, հնարավոր է, քանի որ դա պահպանակի փոխարինիչ չէ: Նույնը վերաբերում է փուչիկին: Դա նույնպես վատ ու անօգուտ տարբերակ է:

Կարող եմ հղիանալ, եթե հեշտոցի մեջ ատամի մածուկ լցնեմ

Այո, կարող եք հղիանալ:  Երբեք մի օգտագործեք ատամի մածուկն այդ նպատակով: Դա ոչ միայն չի օգնի, այլեւ կվնասի:

Կարող եմ հղիանալ, եթե սեքսից հետո թռչկոտեմ

Այո, կարող եք հղիանալ անգամ եթե վազվզեք, ցատկեք անգամ բարձր տեղից: Ուժեղ հազալը, փռշտալ եւ վեր ու վար թռչելը չեն կարող արտամղել սպերմատոզոիդները: Այս թեզը նույնպես սխալ է: Սպերմատոզոիդները շատ փոքր են ու շատ շարժուն, այնպես որ վերոնշյալ տարբերակներից եւ ոչ մեկն օգուտ չի տա:

Այս թեմայով կարդացեք նաև`

Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 1

Հնարավոր է հղիանալ, եթե…-մաս 2

 

Աղբյուրը` http://www.babymed.com

Գովազդ