Նախեւառաջ սնվեք ճիշտ: Սննդացանկը կարող է ինչպես օգնել, այնպես էլ վնասել տղամարդուն: Կան վիտամիններ, որոնք ամենից շատ են բարձրացնում սպերմատոզիդների ակտիվությունը: Ահա դրանք.
Ցինկն ավելացնում է սպերմատոզոիդների քանակը: Ինչպես նաեւ ակտիվությունը 80 տոկոսից հասցնում է 200 տոկոսի: Ցինկով հարուստ է ոստրեն (устрица), բանանը, ավոկադոն եւ ընկուզեղենը:

Վիտամին A-ն նույնպես բարելավում է սերմի որակը: Դրանով հարուստ է գազարը, կաթը, հավը, ձկան յուղը, կարագը, պանիրը, ձուն ու նաեւ լյարդը: Հնում տղամարդու անպտղությունը նախեւառաջ կապում էին հենց այս վիտամինի պակասի հետ:
Վիտամին C-ն նույնպես օգնում է ծուլացած սպերմատոզոիդներին: Այս վիամինը կարող եք գտնել ելակի, նարնջի, բրոկկոլիի, թարմ կարմիր ու կանաչ պղպեղի ու նաեւ կիվիի մեջ: Այս վիտամինը կարգավորում է սպերմատոզոիդների ֆունկցիան ու նաեւ կանխում ԴՆԹ-ի վնասումը:
Վիտամին E-ն նույնպես օգտակար է եւ այն էլ շատ: Այս վիտամինով հարուստ է նուշը, արեւածաղկի սերմը, պնդուկը, գետնանուշը, գետնանուշի կարագը, սպանախը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ, որոնց օրգանիզմը վիտամին E-ի պակաս չունի, որպես կանոն չեն տառապում անպտղությամբ:
Շարունակելի
Աղբյուրը`www.modernmom.com