15 փաստ անպտղության մասին

Վերարտադրողական փուլ

Չբերությունը կրիտիկական վիճակ է: Պարզ ասած, սա նշանակում է, որ կինը կամ տղամարդը ունակ չեն երեխա ունենալ:  Անպտղության պատճառները տարբեր կարող են լինել:

Կանանց մոտ հայտնաբերվող անպտղության երկու հիմնական տեսակ են տարբերակում.  առաջնային անպտղություն, որի պարագայում կինը երբևէ չի կարող հղիանալ և երկրորդային անպտղություն, որի պարագայում հղիանալը որոշակի խնդիրների

Չբերությունը կրիտիկական վիճակ է: Պարզ ասած, սա նշանակում է, որ կինը կամ տղամարդը ունակ չեն երեխա ունենալ:  Անպտղության պատճառները տարբեր կարող են լինել:

Կանանց մոտ հայտնաբերվող անպտղության երկու հիմնական տեսակ են տարբերակում.  առաջնային անպտղություն, որի պարագայում կինը երբևէ չի կարող հղիանալ և երկրորդային անպտղություն, որի պարագայում հղիանալը որոշակի խնդիրների հետ է կապված, բայց ճիշտ բուժման դեպքում լիովին հնարավոր է:

Ստորև կներկայացվեն  անպտղությանը վերաբերող խնդիրները և դրանք հաղթահարելու հնարավոր լուծումները:

  • Եթե կինը չի կարողանում հղիանալ, լավագուն բանը, որ  կարող է անել, բժշկի հետ խորհրդակցելն է:  Եթե ամուսնությունից հետո մեկ տարվա ընթացքում կինը չի հղիանում, անպտղության հավանականություն է ի հայտ գալիս: Ուստի ցանկալի է բժշկի հետ խորհրդակցել: Սա կարևոր է. հնարավոր է, որ պարզապես բեղմնավորման հետ կապված դժվարություններ կան կամ էլ որոշակի խնդիրներ կան:
  • Անպտղությունը վերաբերում  է ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն:  Վերջինս, օրինակ, հնարավոր է, որ անկարող է սպերմա արտադրել: Ուստի, երբ խորհրդակցում եք բժշկի հետ, ստուգում  պետք է անցնի թե կինը, թե տղամարդը:
  • Անպտղության պատճառներից է և ուժեղ արյունահոսությունը: Եթե դաշտանի ժամանակ կա արյան ուժեղ հոսք, հավանական է, որ դա լինի  անպտղության ախտանշան: Եթե նման ախտանշան ունեք, դիմեք բժշկի:
  • Հնարավոր է, որ ձվաբջիջը չի կարող բեղմնավորվել, մեկ այլ պարագայում հնարավոր է, որ արգանդը խցանված է և սպերմատոզոիդը չի կարող գտնել ձվաբջիջը` բեղմնավորելու համար: Երկու դեպքում էլ  խնդիրը լուծում ունի:
  • Եթե կինն ունի արյան բարձր ճնշում, դա ևս կարող է լինել անպտղության ախտանշան: Իհարկե, սա միշտ չէ, որ ճիշտ է, բայց հավանական տարբերակ է:
  • Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը ևս կարող է լինել անպտղության պատճառ. սա լուրջ խնդիր է և բժշկական միջամտության կարիք կա:
  • Անոթային լիգատուրան (անոթակապ) ևս կարող է անպտղության պատճառ դառնալ:
  • Տղամարդկանց պարագայում, եթե սպերման քիչ է, ապա բեղմնավորման հավանականությունը նվազում է:
  • Քաշի կտրուկ ավելացումը ևս խնդիր է: Այս շրջանում հավանական է, որ քաշի կտրուկ փոփոխություն ունենաք: Կարող է, օրինակ, մեկ-երկու ամսում 5-10 կգ-ով ավելանալ ձեր քաշը:
  • Սթրեսը և գիրությունը անպտղության ևս երկու պատճառ են:  Չնայած սրանք լայն տարածում չունեն, բայց  ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ դեպքերում չափից ավելի սթրեսը կարող է անպտղության պատճառ լինել:
  • Եթե դաշտանային ցիկլն անկանոն է, ապա էլի անհանգստության պատճառ կա:
  • Սեռական հարաբերությունից հետո կարող է ուժեղ արյունահոսություն լինել. սա  ևս անպտղության նշան կարող է լինել:
  • Կենսակերպը ևս կարող է անպտղության պատճառ դառնալ: Օրինակ, շատ ծխելը լավ չէ այս առումով:
  • Ալկոհոլը ևս կարող է նպաստել անպտղությանը:
  • Անպտղության խնդրի լավագույն լուծումը արհեստական բեղմնավորումն է: Եթե զույգը որոշում է բուժվել, պետք է պատրաստ լինի մտքին, որ դրա համար կլորիկ գումար է ծախսելու և տարատեսակ բուժումներ է անցնելու: Իհարկե, փոքրիկ ունենալն արժե այդ ամենը:

Հաջողություն ձեզ:

Նյութն ըստ parentingnation.in կայքի

Գովազդ