Կարելի է արդյո՞ք կրծքով կերակրել հղիության ժամանակ

Վերարտադրողական փուլ

Մայրիկը դեռ կրծքով կերակրում է փոքրիկին, երբ պարզվում է, որ նորից հղի է: Ինչպե՞ս վարվել:  Սովորաբար առաջին միտքն այն է, որ ավագ երեխային պետք է կտրել կրծքից: Երբեմն իսկապես դա անհրաժեշտություն է: Սակայն մեծամասամբ հղիության ժամանակ կրծքով կերակրելը հակացուցված չէ:

Եթե փոքրիկի մեկ տարին դեռ չի լրացել, ապա պետք է շարունակել կրծքով կերակրելը: Եթե երկու երեխաների տարիքային տարբերությունը շատ փոքր է,  ապա մայրիկները նրանց կերակրում են ինչպես երկվորյակներին:

Իսկ եթե ավագ երեխան արդեն բավականաչափ մեծ է,օրինակ 2-3 տարեկան,  ապա կարելի է նրան աստիճանաբար  կտրել

Մայրիկը դեռ կրծքով կերակրում է փոքրիկին, երբ պարզվում է, որ նորից հղի է: Ինչպե՞ս վարվել:  Սովորաբար առաջին միտքն այն է, որ ավագ երեխային պետք է կտրել կրծքից: Երբեմն իսկապես դա անհրաժեշտություն է: Սակայն մեծամասամբ հղիության ժամանակ կրծքով կերակրելը հակացուցված չէ:

Եթե փոքրիկի մեկ տարին դեռ չի լրացել, ապա պետք է շարունակել կրծքով կերակրելը: Եթե երկու երեխաների տարիքային տարբերությունը շատ փոքր է,  ապա մայրիկները նրանց կերակրում են ինչպես երկվորյակներին:

Իսկ եթե ավագ երեխան արդեն բավականաչափ մեծ է,օրինակ 2-3 տարեկան,  ապա կարելի է նրան աստիճանաբար  կտրել կրծքից: Նման պարագայում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից գոնե երկու ամիս առաջ փոքրիկին վերջնականապես կտրել մայրական կաթից:

Փոքրիկին կրծքով կերակրելը չի անդրադառնա հղիության վրա, եթե մայրիկը հետևի մի քանի կանոնների:

Նախ և առաջ կարևոր է լիարժեք սնվելը՝ պետք է ընդունել բազմազան սնունդ, վիտամինային և միներալային հավելումներով: Եթե լավ չսնվեք, ապա սննդարար նյութերը կբաշխվեն պտղի և կաթով սնվող փոքրիկի օգտին և մայրիկին գրեթե ոչինչ չի մնա: Հղի կերակրող մորը պետք է վերաբերել այնպես, ինչպես երկվորյակների սպասող կնոջը: Նրան պետք է շատ օգնել:

Հղիության ժամանակ հաճախ պտուկները զգայուն են դառնում, և մայրիկը ցավ ու տհաճություն է զգում փոքրիկին կերակրելիս: Նման պարագայում պետք է հետևել փոքրիկի՝ պտուկը բռնելուն:  Մայրիկը փոքրիկին կուրծքը պետք է «մատուցի» այնպես, ինչպես նորածնին.  պտուկը զգուշությամբ դնելով փոքրիկի բերանը, որքան հնարավոր է, խորը, հետևել ծծելու գործընթացին՝ հարկ եղած դեպքում փոքրիկին ուղղորդելով, ճշտելով:

Երբեմն մայրիկը ցավ զգում է նաև վերոնշյալ կանոններին հետևելիս և կրծքով ճիշտ կերակրելիս: Դա տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Նոր փոքրիկի ծնվելուց հետո այդ զգացողությունը կանցնի:

Հղիության 4-րդ, 5-րդ ամիսներին մայրական կաթի բաղադրությունը փոխվում է:  Օրգանիզմը սկսում է արտադրել ավելի խիտ ու սննդարար կաթ, որն անհրաժեշտ է նորածիններին, ինչպես նաև կաթնարտադրությունը նվազում է:  Ավագ փոքրիկն, անշուշտ, կզգա կաթի համային  և քանակական փոփոխությունը:  Այդ պատճառով փոքրիկն ինքը կարող է հրաժարվել կաթից: Սակայն եթե շարունակում է մայրական կաթ ուտել, անհանգստանալու կարիք չկա:

Ամեն դեպքում, հետևեք ձեր մանկիկի քաշին, որ վստահ լինեք. սնունդը նրան բավականացնում է և օրգանիզմը նորմալ աճում է:

Սակայն երբեմն հարկ է լինում դադարեցնել կրծքով կերակրումը հղիության ընթացքում: Նախ և առաջ կերակրումը դադարեցնելու կարիք կա, եթե մոր մոտ արտահայտված տոքսիկոզ կա հղիության առաջին կեսին:  Պատահում է, որ նման շրջանում մայրական կաթ ընդունած երեխայի մոտ ևս ի հայտ են գալիս տոքսիկոզի նշաններ. սրտխառնոց և փսխուք է ունենում:  Նման իրավիճակ հազվադեպ է ստեղծվում, բայց երեխային հարկ է լինում կտրել կրծքից:  Վիժման վտանգի դեպքում ևս հարկավոր է դադարեցնել կրծքով կերակրումը: Մեծամասամբ, սակայն, արգանդը զգայուն չէ օկսիտոցինի ազդեցությանը, որն արտադրվում կրծքով կերակրելիս:  Կանանց մեծամասնության մոտ կրծքով կերակրումը չի առաջացնում ծննդաբերության գործընթացի սկսվելը մինչև դրա բնականոն ժամանակահատվածը. արգանդը սկսում է  արձագանքել  օկսիտոցինին միայն հղիության 37-րդ շաբաթից հետո:

Կրծքով կերակրումը ցանկալի է դադարեցնել նաև հետևյալ դեպքերում.

  • Եթե ունեցել եք վաղաժամ ծննդաբերություն,
  • Եթե վիժում եք ունեցել,
  • Եթե արյունահոսություն ունեք:

Նյութն ըստ mother.ru և babycenter.ru կայքերի

Գովազդ