Որո՞նք են հղիանալու համար բարենպաստ օրերը

Վերարտադրողական փուլ

Դաշտանային ցիկլ

Կանանց մոտ տարբեր հորմոնալ պրոցեսների արդյունքում ձվարաններում  յուրաքանչյուր ցիկլում հասունանում է մեկ ֆոլիկուլ (շատ հազվադեպ երկու կամ երեք): Դաշտանային ցիկլի առաջին օրը համարվում է  արտադրության սկսվելու առաջին օրը , իսկ ավատրը համարվում է հաջորդ դաշտանի սկսվելու նախօրեն:

Կանանց մոտ դաշտանային ցիկլը 3 փուլով է ընթանում՝ ֆոլիկուլյար փուլ(էստրոգենային), օվուլյացիա և  լյուտեինային  փուլ (պրոգեստերոնային, դեղին մարմնի):

Դաշտանային ցիկլ

Կանանց մոտ տարբեր հորմոնալ պրոցեսների արդյունքում ձվարաններում  յուրաքանչյուր ցիկլում հասունանում է մեկ ֆոլիկուլ (շատ հազվադեպ երկու կամ երեք): Դաշտանային ցիկլի առաջին օրը համարվում է  արտադրության սկսվելու առաջին օրը , իսկ ավատրը համարվում է հաջորդ դաշտանի սկսվելու նախօրեն:

Կանանց մոտ դաշտանային ցիկլը 3 փուլով է ընթանում՝ ֆոլիկուլյար փուլ(էստրոգենային), օվուլյացիա և  լյուտեինային  փուլ (պրոգեստերոնային, դեղին մարմնի):

Ֆոլիկուլյար փուլ: Սկսում է ցիկլի առաջին օրվանից  և շարունակվում է, քանի դեռ ձվարաններում հասունանում է մեկ  դոմինանտ ֆոլիկուլ: Վերջանում է օվուլյացիայով: Դրա տևողությունը տարբեր կարող է լինել: Սովորաբար այս փուլի տևողությունը ազդում է ցիկլի ուշացման վրա, օրինակ,  եթե ֆոլիկուլի հասունացումը դանդաղ է կատարվում կամ ընդհանրապես չի կատարվում: Այս պրոցեսի տևողության վրա ազդող հիմնական գործոնը ժամանակահատվածն է,  որն անհրաժեշտ է  օրգանիզմին  էստրոգենի առավելագույն մակարդակին հասնելու համար:

Էստրոգենները շատ մեծ դեր են խաղում կանանց օրգանիզմում:

  • Այն խթանում է արգանդի վզիկի լորձի արտադրությունը. բարենպաստ միջավայր սպերմատոզոիդի  շարժման,  սնուցման և կյանքի համար:   Հակառակ դեպքում սպերմատոզոիդները  մահանում են:
  • Խթանում է լյուտենացնող  հարմոնի կտրուկ արտադրությունը, որից հետո 24-45 ժամվա ընթացքում կատարվում է օվուլյացիա:
  • Նպաստում է արգանդի լորձաթաղանթի  աճին և այն պատրաստում պրոգեստերոնի ազդեցությանը:
  • Իջեցնում է մարմնի ջերմաստիճանը:

Ֆոլիկուլի հասունազմանը զուգահեռ բջիջներում արտադրվում է էստրոգեն: Ինչքան մեծ է ֆոլիկուլի չափսը, այնքան շատ  էստրոգոն է  արտադրվում: Երբ էստրոգենի մակարդակը հասնում է առավելագույնի, տեղի է ունենում լյութեինացնող հորմոնների կտրուկ արտադրում, որն էլ առաջացնում է օվուլյացիա:

Օվուլյացիա:  Դա հասուն ֆոլիկուլի պատռվելու  գործընթացն  է, որի արդյունքում ձվաբջիջն  ընկնում է արգանդափողեր,  որտեղ տեղի է ունենում հանդիպում սպերմատոզոիդի  հետ: Այնուհետև բեղմնավորված ձվաբջիջն  ընկնում է արգանդ և բարենպաստ պայմաններում 6-8 օրվա ընթացքում կատարվում է պտղային սաղմի առաջացում:

Լյուտեինային փուլ: Սկսում է օվուլյացիայի հետ և շարունակվում է 12-16 օր: Դրա հիմնական ֆունկցիան պրոգեստերոնի և էստրոգենի սինթեզումն է: Եթե հղիություն չի լինում, ապա 10-12 օր  հետո այն ենթարկվում է հակառակ զարգացման, որը տանում է էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի անկման, որից հետո սկսվում է դաշտանը: Իսկ եթե կա հղիություն, ապա այն շարունակնում է իր գործընթացը և  պահպանում հղիությունը:

Պրոգեստերոն: Հորմոն, որն  արտադրվում է լյուտեինային  փուլում: Շատ կարևոր է հղիության սկզբի և ընթացքի համար, քանի որ զարգացնում է նոր ֆոլիկուլներ ձվարաններում, խթանում է արգանդի ներսում լորձաթաղանթի աճը և բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը:

Օվուլյացիայից  մոտավորապես մեկ շաբաթ հետո պրոգեստերոնի մակարդակը հասնում է գագաթնակետին:

Եթե կա խնդիր լորձաթաղանթի  աճի հետ, ապա խորհուրդ է տրվում կատարել էստրոգենի մակարդակի ստուգում դաշտանի սկզբում, օվուլյացիայի ժամանակ և օվուլյացիայից  մեկ  շաբաթ հետո:

Կա տարածված թյուր կարծիք, որ բոլորի մոտ օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլի 14-րդ օրը: Ոչ, դա այդպես չէ: Օվուլյացիայի փուլը կախված է դաշտանային ցիկլի առաջին՝ ֆոլիկուլյար փուլից: Այն իր տևողությամբ կարող է տարբեր լինել: Եվ հենց այս փուլի տևողությունն է որոշում  դաշտանային ցիկլի  տևողությունը:

Ֆոլիկուլյար փուլն արագ է ավարտվում, եթե ֆոլիկուլը սովորականից արագ է զարգանում: Եվ հակառակը, եթե ֆոլիկուլը դանդաղ է զարգանում կամ չի զարգանում, ապա այս փուլը երկարում է:

Օվուլյացիայի ուշացման կամ բացակայության հիմնական պատճառներն են.

  • Դեռահասային տարիքը,
  • Հղիությունը,
  • Կրծքով կերակրումը,
  • Հորմոնային դեղահաբերի կիրառությունը,
  • Հորմոնային խանգարումները,
  • Դաշտանադադարը,
  • Ճամփորդությունները, կլիմայի փոփոխությունը,
  • Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը,
  • Քաշի ավելացումը կամ կորուստը,
  • Սթրեսային վիճակները:

Լյուտեինային փուլը կանանց մոտ տևում է 12-16 օր, առավել հաճախ՝ 14 օր: Այս փուլն ամեն կնոջ մոտ կայուն է:

 

Նյուն ըստ http://wantbaby.ru կայքի

Գովազդ