Որքան արժե արհեստական բեղմնավորումը

Վերարտադրողական փուլ

Հայաստանում առաջին անգամ արհեստական բեղմնավորումն արվել է յոթից ութ տարի առաջ: Սակայն այն ժամանակվա ու ներկայումս կատարվող արհեստական բեղմավորումների գների մեջ գրեթե տարբերություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ առողջապահության նախարարության ՛՛Մայրական և վերաարտադողական առողջության պահպանման՛՛ բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Արհեստական բեղմավորումը սովորաբար արժենում է մեկ միլիոնից մեկ միլիոն 200 հազար դրամ: ՛՛Բժշկական ծախսերը կազմում են

Հայաստանում առաջին անգամ արհեստական բեղմնավորումն արվել է յոթից ութ տարի առաջ: Սակայն այն ժամանակվա ու ներկայումս կատարվող արհեստական բեղմավորումների գների մեջ գրեթե տարբերություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ առողջապահության նախարարության ՛՛Մայրական և վերաարտադողական առողջության պահպանման՛՛ բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Արհեստական բեղմավորումը սովորաբար արժենում է մեկ միլիոնից մեկ միլիոն 200 հազար դրամ: ՛՛Բժշկական ծախսերը կազմում են ընդահնուր արժեքի մեկ քառորդը, ընդհանուր արժեքը գոյանում է դեղանյութերի շատ բարձր գներից: Միջինը մեկ միլիոնից մեկ միլոն երկու հարյուր հազարի շրջանակներում են՛՛,-նշեց նա` հավելելով, որ Հայաստանում համեմատած հարևան երկրների հետ այն ավելի էժան արժե:

Ավագյանն ասաց, որ առաջին արհեստական բեղմնավորումը կատարվել է Ֆրանսիայում, և ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում դրա արդյունավետությունը 35% է: ՛Եթե նախկինում տասը տոկոս էր, ապա կրկնակի արդյունավետության բարձրացումը խոսում է  հաջողության մասին, ինչը պայմանավորված է մասնագիտական գիտելիքների ու սարքավորումների ներդրմամբ՛՛,-բացատրեց նա: Վերջինս շեշտեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է 40-ից բարձր տարիքի զույգերին անպտղության դեպքում չդիմել արհեստական բեղմնավորման:

Ավագյանի խոսքով՝ ավելի արդյունավետ են սուրակատ մոր և արհեստական սեղմանավորման տարբերակները, քան փորձանոթային բեղմնավորումը:

Henaran.am

Գովազդ