Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար-մաս 3

Վերարտադրողական փուլ
  • Գետնախնձոր: Որոշ փորձագետներ կարծում են, որ գետնախնձորը պարունակում է նյութեր, որոնք օգնում են օվուլյացիային: Մասնավորապես կարծիք կա, որ այն բնակավայրերում, որտեղ կանայք  շատ են ուտում գետնախնձոր, հաճախ են երկվորյակներ ծնվում: Անպտղության առումով գետնախնձորը կարող է անփոխարինելի դեր եւ կրկնակի ազդեցություն ունենալ:
  • Հատապտուղներ: Մոշն ու ազնվամորին համարվում են  անտիօքսիդանտ եւ պաշտպանում են օրգանիզմի բջիջները քայքայվելուց: Խոսքը վերաբերում է նաեւ
  • Գետնախնձոր: Որոշ փորձագետներ կարծում են, որ գետնախնձորը պարունակում է նյութեր, որոնք օգնում են օվուլյացիային: Մասնավորապես կարծիք կա, որ այն բնակավայրերում, որտեղ կանայք  շատ են ուտում գետնախնձոր, հաճախ են երկվորյակներ ծնվում: Անպտղության առումով գետնախնձորը կարող է անփոխարինելի դեր եւ կրկնակի ազդեցություն ունենալ:
  • Հատապտուղներ: Մոշն ու ազնվամորին համարվում են  անտիօքսիդանտ եւ պաշտպանում են օրգանիզմի բջիջները քայքայվելուց: Խոսքը վերաբերում է նաեւ վերարտադրողական օրգաններին եւ հատկապես ձվարաններին: Այսինքն` սննդակարգը, որը հարուստ է հատապտուղներով, ձեր ձվարաններն առողջ կպահի:
  • Ոստրե(устрица): Սա շատ հարուստ է ցինկով, որը բեղմնավորման համար էական նշանակություն ունի: Ցինկի պակասը կարող է ազդել նաեւ դաշտանային ցիկլի վրա եւ դանդաղեցնել ձվազատման պրոցեսը: Բայց եթե դուք չեք սիրում այս կերակրատեսակը, ապա ընտրեք մեկ այլ սննդատեսակ, որը նույնպես հարուստ կլինի ցինկով` տավարի եւ հավի միս, կաթնամթերք, ընդեղեն, հավկիթ, կանաչեղեն ու ոլոռազգիներ:

Ինչից հրաժարվել

  • Սնդիկ պարունակող ձուկ: Սնդիկը համարվում է վնասակար ձեր ապագա փոքրիկի համար, այնպես որ հնարավորինս խուսափեք այն ձկնատեսակներից, որոնք շատ ցինկ են պարունակում, ինչպես թրաձուկն է կամ թագավորական սկումբրիան:
  • Գերսնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալած կանանց մոտ անպտղությունն առավել հաճախ հանդիպող հիվանդություն է: Այնպես որ հրաժեշտ տվեք արագ սննդին` ֆրի, դոնաթ, համբուրգեր եւ այլն: Ընտրեք ոչ շատ հագեցած սննդամթերք:

 

Այս թեմայով տես նաև`

Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար-մաս 1

Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար-մաս 2

 

Աղբյուրը` www.whattoexpect.com

Գովազդ