Ե՞րբ պլանավորել երկրորդ հղիությունը

Վերարտադրողական փուլ

Կարծես դեռ երեկ Ձեր փոքրիկը լույս աշխարհ եկավ՝ Ձեզ անսահման երջանկություն պարգևելով: Սակայն ժամանակն արագ առաջ է սլանում և արդեն ժամանակն է մտածել երկորրդ հղիության մասին:

Ընդհանրապես ծննդաբերությունից հետո երկրորդ հղիության մասին, ըստ բժիշկների, կարելի է մտածել երկու տարի անց, իսկ եթե ծննդաբերել եք կեսարյան հատման միջոցով, գուցե և ավելի ուշ:

Երկրորդ հղիությունը պլանավորելուց առաջ ցանկալի է, որ  ստուգվի արգանդի, ձվարարնների, արգանդի վզիկի վիճակը

Կարծես դեռ երեկ Ձեր փոքրիկը լույս աշխարհ եկավ՝ Ձեզ անսահման երջանկություն պարգևելով: Սակայն ժամանակն արագ առաջ է սլանում և արդեն ժամանակն է մտածել երկորրդ հղիության մասին:

Ընդհանրապես ծննդաբերությունից հետո երկրորդ հղիության մասին, ըստ բժիշկների, կարելի է մտածել երկու տարի անց, իսկ եթե ծննդաբերել եք կեսարյան հատման միջոցով, գուցե և ավելի ուշ:

Երկրորդ հղիությունը պլանավորելուց առաջ ցանկալի է, որ  ստուգվի արգանդի, ձվարարնների, արգանդի վզիկի վիճակը ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Եթե  նախորդ ծննդաբերությունը կեսարյան հատման միջոցով է տեղի ունեցել, ապա պետք է նաև ստուգել սպիի վիճակը: Նաև հարկավոր է անալիզ հանձնել՝ բացառելու հնարավոր գաղտնի ինֆեկցիաները:

Ընդհանրապես, կինը կարող է հղիանալ, երբ ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլը վերականգնվի: Եթե բեղմնավորում է տեղի ունենում ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում, օրգանիզմը մեծ ծանրաբեռնվածության տակ է հայտնվում. նախ, դեռ չի հասցրել վերականգնվել: Բացի այդ, փոքրիկի խնամքը մայրիկից շատ էներգիա է խլում: Նման պայմաններում հղիությունը կարող է ավելի ծանր ընթանալ:

Եթե այնուամենայնիվ ցանկանում եք հղիանալ ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում, խորհրդակցեք Ձեր բժշկի հետ: Եթե նա համաձայնի, ապա բոլոր ստուգումներից հետո կարող եք պլանավորել երկորրդ հղիությունը:

Երկրորդ հղիությունը, ինչպես և առաջինը, տևում է 40 շաբաթ: Ընդ որում, կարևոր չէ, թե երբ է ծննդաբերել կինը առաջին հղիության ժամանակ: Երկրորդ ծննդաբերությունը, որպես կանոն, առաջինից ավելի արագ է կատարվում: Նաև երկորդր հղիությունը նկատելի է դառնում շատ ավելի վաղ ժամկետներում:

Առաջին ծննդաբերությունից հետո Դուք արդեն որոշակի փորձ ունեք, կյանքին արդեն բոլորովին այլ տեսանկյունից եք նայում: Եվ հիասքանչ է, եթե որոշել եք կյանք պարգևել ևս մեկ փոքրիկի: Հաջողություն Ձեզ:

Նյութն ըստ maminportal.ru կայքի

Գովազդ