Խորհուրդներ` հղիանալ պատրաստվողներին. ինչ անել, որ երեխան չծնվի արատներով

Վերարտադրողական փուլ

Բժիշկները խորհուրդ են տալիս կանանց ֆոլաթթվի հավելումներ ընդունել, եթե որոշել  են հղիանալ, քանի որ վիտամին B-ն նվազեցնում է կյանքին սպառնացող բնածին արատների հավանականությունը:Միացյալ Նահանգների մասնավոր Մարշ օֆ Դայմս խումբը, որը խրախուսում է մայրական և մանկական  առողջությունը, էլ ավելի առաջ է անցնում: Խումբը հորդորում է վերարտադրության տարիքի բոլոր կանանց ընդունել այդ հավելումները, նույնիսկ եթե չեն պատրաստվում հղիանալ: Նոր հետազոտությունը պարզել  է, որ ֆոլաթթվի հավելումները կարող են կրճատել ուղեղի խանգարումների վտանգը, որը հայտնի է աուտիզմ տերմինով:

Կանաչ, տերևներով բանջարեղենը, մրգերը և ընկույզը պարունակում են ֆոլաթթու, վիտամին B, որն օգնում է օրգանիզմին առողջ

Բժիշկները խորհուրդ են տալիս կանանց ֆոլաթթվի հավելումներ ընդունել, եթե որոշել  են հղիանալ, քանի որ վիտամին B-ն նվազեցնում է կյանքին սպառնացող բնածին արատների հավանականությունը:Միացյալ Նահանգների մասնավոր Մարշ օֆ Դայմս խումբը, որը խրախուսում է մայրական և մանկական  առողջությունը, էլ ավելի առաջ է անցնում: Խումբը հորդորում է վերարտադրության տարիքի բոլոր կանանց ընդունել այդ հավելումները, նույնիսկ եթե չեն պատրաստվում հղիանալ: Նոր հետազոտությունը պարզել  է, որ ֆոլաթթվի հավելումները կարող են կրճատել ուղեղի խանգարումների վտանգը, որը հայտնի է աուտիզմ տերմինով:

Կանաչ, տերևներով բանջարեղենը, մրգերը և ընկույզը պարունակում են ֆոլաթթու, վիտամին B, որն օգնում է օրգանիզմին առողջ բջիջներ արտադրել: Նախածննդյան վիտամինների մեծ մասը ներառում են ֆոլաթթու, քանի որ այն պաշտպանում է արատների առաջացումը նյարդախողովակում, որը կենտրոնական նյարդահամակարգի պատասխանատուն  է:

«Նյարդային խողովակը պտղի մոտ մարդու ուղեղի սկիզբն է և փակվում է զարգացման վաղ շրջանում, իսկ նյարդային խողովակի արատն այն է, երբ այն ճիշտ չի փակվում»,-ասում է Հանրային առողջապահության Նորվեգիայի ինստիտուտի բժիշկ Փալ Սուրենը:

Նյարդային խողովակի արատներից է ողնաշարի ճեղքվածքը, ինչպես նաև ուղեղի որոշ արատներ: Քանի որ ֆոլաթթվի հավելումների ընդունումը հղիությունից առաջ կամ հետո կանխում է այս արատները, բժիշկ Սուրենը և իր աշխատակիցները ցանկացել են պարզել, թե արդյոք այս հավելումները կարող են կանխել նաև աուտիզմը: Նրանք հազարավոր հղի կանանց խնդրել են գրանցել իրենց ընդունած բոլոր սննդային հավելումները: Երեխաների ծնվելուց հետո հետազոտողներն ուսումնասիրել են ատուտիզմի ցուցանիշը:

«Մենք սկսեցինք ուսումնասիրությունը հենց այն օրվանից, երբ կանայք սկսել էին ընդունել ֆոլաթթու և համեմատեցինք նրանց հետ, ովքեր որևէ կերպ ֆոլաթթու չէին ընդունել»,-պատմում են հետազոտողները:

Ըստ նրանց` հղիության վաղ շրջանից ֆոլաթթվի հավելումներ ընդունած կանանց մոտ աուտիզմով  երեխա ունենալու վտանգը կրճատվել է 40 տոկոսով: Սակայն հղիության կեսից ֆոլաթթու ընդունածների մոտ վտանգի կրճատում չի դիտարկվել: Կոլումբիայի համալսարանից բժիշկ Էզրա Սուսերը հետազոտության համահեղինակներից է: Նրա խոսքով` կա զգայուն մի շրջան, որի ընթացքում ֆոլաթթվի հավելումները պետք է ընդունել, որպեսզի կրճատվի աուտիզմի վտանգը: Այդ ժամանակաշրջանը սկսվում է հղիությունից առաջ և շարունակվում մոտավորապես հղիության առաջին երկու ամիսը:

Մարշ օֆ Դայմսի իրականացրած վերջին հետազոտությունը հանգել է եզրակացության, որ 30 տոկոսից քիչ ամերիկացի կանայք են տեղյակ, որ ֆոլաթթուն օգնում է կանխել բնածին արատները: Բժիշկ Էդ Մըքքեյբի խոսքով՝ դա երկու խնդրի արդյունք է: «Շատ հղիություններ չնախատեսված են, ուստի կանայք չեն մտածում հղիանալու և ֆոլաթթվի հավելումներ ընդունելու մասին: Եվ հետո` շատ կանայք չգիտեն ֆոլաթթվի կարևորության մասին, երբ հղիանում են»,-ասում է նա:

Մարշ օֆ Դայմսը հուսով է, որ նոր հետազոտությունը կմեծացնի երեխաների ուղեղի զարգացման պաշտպանության գործում ֆոլաթթվի կենսական կարևորության մասին իրազեկությունը: Հետազոտությունը հրատարակվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում:

 

Աղբյուրը` «Voice of America»

Գովազդ