Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում՝ հուսալի, բայց անմատչելի

Վերարտադրողական փուլ

Արդեն հինգ տարի Կարինեն ու իր ամուսինը ապրում են երեխայի ճիչը լսելու երազանքով։ Բնական ճանապարհով երեխա ունենալու հույսը կորցնելուց հետո երիտասարդ ընտանիքը երկու տարի գումար է հավաքում արտամարմնային բեղմնավորման համար։ «Որոշակի հաշվարկներից հետո հասկացանք, որ ահռելի գումար է պահանջվելու այդ քայլին դիմելու համար։ Միգուցե մի հինգ տարի էլ այդ գումարը հավաքենք, որպեսզի մեր ընտանիքը լիարժեք դառնա»,– ասում է Կարինեն։

Նա հույս ունի, որ հինգ տարվա չարչարանքից և մի քանի տարվա «դրամային խնայողություններից»

Արդեն հինգ տարի Կարինեն ու իր ամուսինը ապրում են երեխայի ճիչը լսելու երազանքով։ Բնական ճանապարհով երեխա ունենալու հույսը կորցնելուց հետո երիտասարդ ընտանիքը երկու տարի գումար է հավաքում արտամարմնային բեղմնավորման համար։ «Որոշակի հաշվարկներից հետո հասկացանք, որ ահռելի գումար է պահանջվելու այդ քայլին դիմելու համար։ Միգուցե մի հինգ տարի էլ այդ գումարը հավաքենք, որպեսզի մեր ընտանիքը լիարժեք դառնա»,– ասում է Կարինեն։

Նա հույս ունի, որ հինգ տարվա չարչարանքից և մի քանի տարվա «դրամային խնայողություններից» հետո նրանք վերջապես երեխա կունենան. «Իմ միակ հույսն այն է, որ արտամարմնային բեղմնավորմից երկու երեխա կծնվի, և հետագայում ևս մեկ երեխա ունենալու ցանկությունն այդքան մեծ չի լինի»,– անկեղծանում է նա։

Ինչպես գրում է Emedia.am-ը,  մինչև բուն բեղմնավորումն առաջին քայլը լիարժեք հետազոտություն անցնելն է։ Ստուգվում են կնոջ օրգանները, հորմոնները և վիրուսների առկայությունը։ Եթե ստուգումները ցույց են տալիս, որ կնոջ մոտ առկա են հորմոնային խախտումներ կամ վիրուսներ, ապա անհրաժեշտ է լինում բուժումներ իրականացնել, որն, ըստ բարդության, կարող է արժենալ 100–200 հազար դրամ։ Բուժումը ստանալուց հետո գալիս է հենց բուն գործընթացը՝ արտամարմնային բեղմնավորումը, որը բաղկացած է լինում չորս քայլերից. կնոջ ձվարանների խթանում, ձվարանների պունկցիա, ձվաբջիջների փոխանցում և հղիության պահպանում։ Միայն այս չորս քայլերն արժեն 600–700 հազար դրամ։ Ձվաբջջի մեջ սերմնաբջիջի ներարկումը՝ ICSI–ն, արժե 300–350 հազար դրամ։ Ստացված սաղմը հետագայում տեղադրվում է կնոջ արգանդում` հղիության հետագա զարգացման համար։ Եթե փորձը լինում է անհաջող, ապա սաղմի տեղադրումը կնոջ արգանդում կրկնվում է երկու ամիսը մեկ։ Պետք է նշել, որ զույգին հետագա ծախսերից զերծ պահելու համար բժշկական կենտրոններում սառեցվում է արդեն պատրաստի սաղմը, անհարժեշտության դեպքում այն կիրառելու համար։ Սառեցման գործընթացը թույլ է տալիս զույգին խնայել ավելի քան 400 հազար դրամ։

Բավականին մեծ գումար ծախսվում է նաև ձվարանների խթանումն իրականացնող դեղերի վրա։ Հայաստանյան շուկայում նրանց գինը սկսվում է են 25 հազար դրամից ու հասնում մինչև 300 հազար։ Պատճառն այն է, որ այդ դեղերը հատուկ բեռնարկղերով բերվում են արտասահմանից ։ Հայաստանում դրանք չեն արտադրվում։ Ձվարանների խթանման համար անհարժեշտ դեղերի քանակը տարբեր է լինում։ Ըստ այդմ, գումարը կարող է հասնել անգամ 600 հազար դրամի։ Արտամարմնային բեղմնավորման վերջնական արժեքն, այսպիսով, կարող է կազմել միջինում 1.600.000-1.800.000 դրամ։

«Վիտրոմեդ» կլինիկայի տնօրեն Հակոբ Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի վճարունակության պարագայում այդ գումարն ընդունելի է. «Զույգը երեխա ունենալու համար տարիներով անցնում է տարբեր տեսակի բուժումներ, ահագին գումար է ծախսում դրա վրա և եթե հաշվենք այդ տարիների ընթացքում ծախսած գումարն, ապա այն ավելի շատ կլինի քան արտամարմնային բեղմնավորման վրա ծախսվող գումարը»։

Իր հերթին, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Գեորգի Օկոևը նշում է, որ արտամարմնային բեղմնավորման գինը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մինչև բեղմնավորումը կատարված բժշկական կուրսերը, ինչ եղանակով է վերցվում սերմնաբջիջը և բջիջների պահպահնման համար հատուկ նախատեսված անոթները։ «Կարևոր է ոչ թե հղիանալու հավանականությունը, այլ հղիության դեպքում ծննդաբերության հավանականությունը: Այսօր արհեստական բեղմնավորման 38-39 տոկոսն ավարտվում է ծննդաբերությամբ»,– ասում է Գեորգի Օկոևը։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մարդու վերարտադրողական բաժանմունքի գինեկոլոգ–էնդոկրինոլոգ Գայանե Բեգլարյանի խոսքերով ՝ մեթոդն արդյունավետ է, բայց ոչ հասանելի։ «Չնայած արդյունավետությանը, ոչ բոլոր զույգերը կարող են իրենց թույլ տալ նման բան, և հիմնական պատճառը ֆինանսական խնդիրն է»,– նշում է նա։ Այն դեպքում, երբ պրոցեդուրայի համար ամսական դիմում է մոտավորապես հարյուր զույգ, սակայն արտամարմնային բեղմնավորում, ֆինանսական պատճառներով, անցկացնում են նրանցից 20-30–ը։

Աղբյուրը` Emedia.am

Գովազդ