10 պատճառներ, որոնք կարող են հիմնավոր լինել հղիանալ չցանկանալու համար

Վերարտադրողական փուլ

1.Ֆինանսական դրությունը-Երեխաները, դեռահասները, պատանիները եւ ուսանողները   շատ «թանկ» են նստում ընտանիքի վրա: Եվ սա միայն երեխայի կյանքի մի մասն է:

2. Իրավիճակը-Եթե այն ենթադրում է լինել միայնակ, շատ երիտասարդ կամ ազգականի հետ ապրող մայր, ապա, ըստ երեւույթին, լավ միտք է տվյալ պահին հղիություն չպլանավորելը

3. Էմոցիաներ- Հղիության ժամանակ հորմոններն ակտիվանում են. եթե ձեր հոգեկան վիճակը տեղից էլ անկայուն է, ապա լավ

1.Ֆինանսական դրությունը-Երեխաները, դեռահասները, պատանիները եւ ուսանողները   շատ «թանկ» են նստում ընտանիքի վրա: Եվ սա միայն երեխայի կյանքի մի մասն է:

2. Իրավիճակը-Եթե այն ենթադրում է լինել միայնակ, շատ երիտասարդ կամ ազգականի հետ ապրող մայր, ապա, ըստ երեւույթին, լավ միտք է տվյալ պահին հղիություն չպլանավորելը

3. Էմոցիաներ- Հղիության ժամանակ հորմոններն ակտիվանում են. եթե ձեր հոգեկան վիճակը տեղից էլ անկայուն է, ապա լավ կլինի եւս մի անգամ մտածել հղիանալ-չհղիանալու մասին:

4. Քաշի ավելացում-Շատ կանայք են մտահոգված իրենց տեսքով, անգամ նիհարները կարծում են, որ վատ չէր լինի մի քանի կիլոգրամ գցելը: Շատ կանանց քաշն է  հղիության ընթացքում 10-20 կգ-ով ավելանում, հետեւաբար լավ կլինի մարմինը բեռնաթափել, հետո մտածել հղիության մասին:

5. Ոտքերի այտուց- Սա, կարծես թե, բացատրության կարիք չունի:

6. Առավոտյան սրտխառնոց- Սա հեշտ բան չէ, այն տեւում է հղիության առաջին շրջանում, ինչը նշանակում է, որ կարող է ձգվել ավելի քանի երեք ամիս:

7. «Ոչ»-երի ցանկը- Խոսքը կոֆեինի, ալկոհոլի, ծխախոտի, ատրակցիոնների ու շատ ու շատ սահմանափակումների մասին է, ինչը նշանակում է, որ զվարճանքները պետք է մնան անցյալում:

8. Գենետիկա- Արդյոք արժե, որ իմ պարտնյորի կամ ամուսնու գեները փոխանցվեն երեխային` հարց, որը կարող է մտահոգիչ լինել:

9. Կրծքով կերակրում-Սա, իհարկե, կապող գործոն է, բայց այնուամենայնիվ, կրծքերն արդեն իսկ հղիության ընթացքում շատ զգայուն են դառնում: Դրանից զատ, կաթի մշտական հոսելը, կաթը քաշելն ու կրծքերը կծելը բնավ էլ երանելի վիճակ չէ:

10. Ծննդաբերություն- Չնայած որոշ դեպքերում այն մի քանի ժամ է տեւում, ամեն դեպքում պատահում են դեպքեր, երբ  այն օրեր է տեւում:  Ցավը, կոմֆորտի բացակայությունը, քրտինքի մեջ կորելը, ջանքեր գործադրելն ու ոտքերը լայն բացած ջանալը պատճառ է հղիանալ չցանկանալու համար:

Աղբյուրը` .pregnancycorner.com

PS . Խորհուրդ Իմ Փոքրիկ-ից. Ամեն դեպքում աշխարհում ամենաերանելի, ամենավառ ու ամենաիմաստալի վայրկյաններն ու կյանքը ապահովում են երեխաները: Հետեւաբար, եթե չկան լուրջ խանգարող ու ձեր ապագա փոքրիկի կյանքը, առողջությունը կամ արժանապատիվ կյանքը վտանգող հանգամանքներ, ապա մի հրաժարվեք մայրանալու հիասքանչ հնարավորությունից:

Գովազդ