Հղիության նախանշանները վաղ շրջանում

Վերարտադրողական փուլ

Սովի զգացում

Պարզունակ է հնչում, բայց սովի զգացումը կարող է խոսել այն մասին, որ դուք հղի եք: Իհարկե չի կարելի մեծ ախորժակը բացատրել հղիությամբ (գուցե դա ներշնչանք է, կամ ձեր օրգանիզմը որոշակի նյութերի կարիք ունի), բայց եթե մեր ցուցակի մյուս նախանշանների հետ միասին սովի զգացում էլ ունեք, ապա ստուգեք ձեր դաշտանի օրերը:

Պտուկների պիգմենտացիա

Եթե պտուկի շուրջ պիգմենտավորված մաշկի գույնը սկսում է մգանալ, ապա դա կարող է խոսել հղիության

Սովի զգացում

Պարզունակ է հնչում, բայց սովի զգացումը կարող է խոսել այն մասին, որ դուք հղի եք: Իհարկե չի կարելի մեծ ախորժակը բացատրել հղիությամբ (գուցե դա ներշնչանք է, կամ ձեր օրգանիզմը որոշակի նյութերի կարիք ունի), բայց եթե մեր ցուցակի մյուս նախանշանների հետ միասին սովի զգացում էլ ունեք, ապա ստուգեք ձեր դաշտանի օրերը:

Պտուկների պիգմենտացիա

Եթե պտուկի շուրջ պիգմենտավորված մաշկի գույնը սկսում է մգանալ, ապա դա կարող է խոսել հղիության մասին: Թեև այս նախանշանները հանդիպում են հորմոնալ այլ փոփոխությունների դեպքում կամ էլ կարող են մնալ նախորդ հղիությունից հետո:

Արտադրություն կամ ցավեր պտղի կցման ժամանակ

Օվուլյացիայից գրեթե ութ օր հետո ձեզ մոտ կարող է լինել արյունային արտադրություն հեշտոցից, այն կարող է լինել վարդագույն կամ շագանակագույն և ուղեկցվել աննշան դեպի ներքև ձգող ցավերով: Դա բացատրվում է արգանդի պատին պտղի կցումով: Նման արտադրություն կարող եք նկատել նաև նախադաշտանային օրերին:

Հաճախացած միզարձակում

Հենց պտուղը կպնում է արգանդին և սկսում է հատուկ հորմոր արտադրել, դուք կարող եք նկատել, որ ավելի հաճախ եք ցանկանում միզել:

Հոգնածություն

Դուք ձեզ հոգնա՞ծ եք զգում: Ավելի ճիշտ՝ սպառվա՞ծ: Պրոգեստերոնի մեծ քանակությունը կարող է ստիպել կնոջն իրեն սարսափելի հոգնած զգալ, թեև առանձնապես գործ չի արել: Նման հոգնածությունը հետապնդում է կանանց հատկապես հղիության նախնական շրջանում:

Կրծքի զգայունություն և ցավ

Երբ կինը հղի է, կուրծքը զգայուն է դառնում դիպումներին, ինչպես դաշտանի նախօրեին: Երբ օրգանիզմը հարմարվի հորմոնային նոր ֆոնին, ցավոտ զգացողությունները կմարեն:

Համային զգացողությունների փոփոխություն

Գուցե սկսեք այլ կերպ ընկալել ուտելիքի համը: Որոշ կանայք, օրինակ, սկսում են մեծ հակում ունենալ որոշակի ուտելիքների հանդեպ կամ սկսում են պարզապես զզվել որոշ ուտելիքներից:

Առավոտյան սրտխառնոց

Եթե ձեր բախտը բերի, առավոտյան սրտխառնոցը ձեզ կանհանգստացնի բեղմնավորումից մի քանի շաբաթ հետո: Իսկ եթե շատ բերի, ապա ընդհանրապես չեք զգա սրտխառնոց: Հղիության հետ կապված սրտխառնոցը կարող է առաջանալ ոչ միայն առավոտյան, այլև օրվա ցանկացած ժամի:

Դաշտանի ուշացում

Եթե դուք կայուն ցիկլ ունեք, և դաշտանը դեռ չի սկսել, ապա պետք է հղիության թեստ անել, քանի որ դաշտանի ուշացումը մեծամասամբ խոսում է հղիության մասին:

Եվ վերջապես...

Հղիության դրական թեստ

Եթե դաշտանի ուշացման առաջին օրը կամ հետագա օրերին թեստ եք արել, և այն երկու գծիկ է ցույց տվել, ապա գրեթե 100%-ոց վստահությամբ կարող ենք ասել, որ ձեր ընտանիքում ավելացում է սպասվում:

Աղբյուրը` BlogNews.am

Գովազդ