Երբ պլանավորել երկրորդ երեխայի ծնունդը եւ ինչով պայմանավորել - մաս 2

Վերարտադրողական փուլ

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

Թերություններ

  • Երկրորդ հղիության ընթացքում դուք չեք կարողանա հանգստանալ կամ քնել ինչպես հարկն է, քանի որ նորածինը պահանջելու է ձեր մշտական ուշադրությունը:
  • Ի տարբերություն ձեր առաջին հղիության, երկրորդի դեպքում  ձեր առաջնեկին անընդհատ գրկելու

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

Թերություններ

  • Երկրորդ հղիության ընթացքում դուք չեք կարողանա հանգստանալ կամ քնել ինչպես հարկն է, քանի որ նորածինը պահանջելու է ձեր մշտական ուշադրությունը:
  • Ի տարբերություն ձեր առաջին հղիության, երկրորդի դեպքում  ձեր առաջնեկին անընդհատ գրկելու եք, այսինքն` ծանրություն եք վերցնելու:
  • Եթե դուք առաջին երեխային ունեցել եք կեսարյան հատմամբ, ապա երկրորդի դեպքում մինչեւ երկու տարիք չեք կարող բնական ծննդաբերություն պլանավորել:
  • Եթե դուք դեռեւս կերակրում եք ձեր առաջնեկին, ապա երկրորդի ստնտուն լինելու դեպքում դուք հավելյալ ուշադրություն պետք է դարձնբեք ձեր վիտամիններին:

Ձեր ֆինանսական վիճակը երկրորդ հղիության ընթացքում

Բացի նրանից, որ պետք է մտածեք, թե  ինչպես եք կարողանալու երկրորդ փոքրիկին սնել,  դուք պետք է հաշվի առնեք նաեւ այլ հանգամանքներ, ինչպիսիք են.

  • Եթե դուք աշխատում եք, ինչպես կկարողանաք երկրորդ հղիության ընթացքում ձեզ զրկել բյուջեի այդ մուտքների կամ պարզապես բացակայել աշխատանքից:
  • Դուք տնակյաց մայր եք, որը ցանկանում է աշխատանքի տեղավորվել, հետո միայն հղիանալ, որպեսզի վերադառնա աշխատանքի:
  • Կարող է արդյոք ձեր տունն այժմ  տեղավորել եւս մի փոքրիկի, թե պետք է տեղափոխվել նոր բնակարան:
  • Կարող եք արդյոք օգտագործել փոքրիկի իրերը նաեւ երկրորդ երեխայի ժամանակ, թե ձեր առաջնեկը դեռեւս գործածում է, եւ դուք ստիպված եք լինելու նորերը գնել:

Երկրորդ երեխան, երբ էլ ծնվի, ենթադրում է հավելյալ ծախսեր: Սակայն ճիշտ ընտրված ժամանակը կարող է էական ազդեցություն ունենալ  ձեր խնայողությունների վրա: Դուք եւ ձեր կողակիցը կարող եք նախնական բյուջե կազմել`հասկանալու համար, թե ի տարբերություն հեռու ապագայի`ինչով կարող եք ապահովել փոքրիկին մոտ ապագայում, եւ այդպես կայացնեք ձեր որոշումը:

Շարունակելի

Աղբյուրը` whattoexpect.com

 

Գովազդ