Գիտության զարգացման ու հիվանդությունների բացահայտման ճշգրիտ մեթոդների ի հայտ գալու շնորհիվ գիտնականները պարզեցին, որ կանանց մոտ անպտղության և վիժման պատճառներից մեկը ներբջջային մակաբույծն է` խլամիդիան:
Խլամիդիոզը դասվում է վեներական հիվանդությունների թվին: Այս ինֆեկցիոն հիվանդության դեպքում ախտահարվում է միզասեռական համակարգը:
Գիտության զարգացման ու հիվանդությունների բացահայտման ճշգրիտ մեթոդների ի հայտ գալու շնորհիվ գիտնականները պարզեցին, որ կանանց մոտ անպտղության և վիժման պատճառներից մեկը ներբջջային մակաբույծն է` խլամիդիան:
Խլամիդիոզը դասվում է վեներական հիվանդությունների թվին: Այս ինֆեկցիոն հիվանդության դեպքում ախտահարվում է միզասեռական համակարգը:
Մեր օրերում խլամիդիոզը հաճախ հանդիպող հիվանդություն է: Այս հիվանդությունից տառապում է աշխարհի հասուն բնակչության մոտ 8 տոկոսը: Ընդ որում` մեծամասամբ այս հիվանդությունն ընթանում է կից ինֆեկցիաներով` ուրեապլազմոզ, տրիխոմոնոզ, բակտերիալ վագինիզմ:
Խլամիդիաները միմյանցից տարբերվում են, հետևաբար ամեն տեսակը տարբեր հիվանդություններ է առաջացնում: Դրանք նշվում են լատինական տառերով` A, B, Ba, D-K, I-3:
Խլամիդիոզ առաջացնում է D-K կոչվող խլամիդիան: Այն շատ լավ ապրում ու բազմանում է մարդկային օրգանիզմում, ինչպես նաև կարող է արտաքին միջավայրում գոյատևել:
Խլամիդիոզն այն սակավաթիվ վերենական հիվանդություններից է, որը փոխանցվում է կենցաղի միջոցով` ձեռքսեղմում, սպասք, սրբիչ, կամ ընդհանուր սպիտակեղեն: Սակայն վարակի ամենահստակ աղբյուրը սեռական ճանապարհն է: Հղի կանայք պետք է զգույշ լինեն, քանի որ խլամիդիոզը հեշտությամբ փոխանցվում է պտղին:
Ախտանշանները
Վարակվելուց հետո երկու-երեք շաբաթվա ընթացքում հիվանդության ոչ մի ախտանշան ի հայտ չի գալիս: Այս ընթացքում խլամիդիան հաստատվում է բջիջներում և սկսում է բազմանալ: Ավելի ուշ հիվանդների մոտ ի հայտ են գալիս խլամիդիոզի ախտանշաններ, սակայն հաճախ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:
Խլամիդիոզի ախտանշանները տղամարդկանց մոտ.
- Արտադրություն միզուկից: Առավոտյան մեզի առաջին կաթիլները կարող են մուգ գույն ունենալ,
- Միզարձակման ժամանակ քոր և այրոցի զգացում,
- Միզարձակման կամ սերմնաժայթքման ավարտին նկատվում է արյունանման արտադրություն,
- Թուլություն, հնարավոր է նաև ջերմություն:
Խլամիդիոզի ախտանշանները կանանց մոտ.
- Դեղնավուն և տհաճ հոտով լորձային արտադրություն հեշտոցից,
- Քոր և այրոցի զգացում միզարձակման ժամանակ,
- Ընդհանուր թուլություն, բացառիկ դեպքերում նաև ջերմություն:
Անգամ առանց բուժման թվարկված ախտանշանները մի քանի շաբաթ անց անցնում են: Սակայն խլամիդիոզը չի վերանում, այլ դառնում է քրոնիկ: Իսկ խլամիդիան ազդում է իմունային համակարգի վրա` մի կողմից թուլացնում է, մյուս կողմից էլ այն տրամադրում է օրգանիզմի որոշ հյուսվածքների դեմ: Դրա արդյունքում կարող են ախտահարվել ներքին օրգանները, հոդերը, աչքերը:
Կանանց մոտ խլամիդիան բորբոքումներ է առաջացնում արգանդափողերում և որովայնի խոռոչում: Բորբոքման հետևանքով կարող է առաջանալ արգանդափողերի անանցանելիություն, որն էլ անպտղության պատճառ է:
Տղամարդկանց մոտ ևս խլամիդիան կարող է անպտղություն առաջացնել: Խլամիդիոզը նաև կարող է շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ) առաջացնել:
Հիշեք. Խլամիդիոզով հիվանդության ժամանակ հղիությունը լի է վտանգներով. խլամիդիան ֆիզիկական արատներ չի առաջացնում, սակայն կարող է վնասել փոքրիկի ներքին օրգանները, հոդերը և ականջները:
Ախտորոշումը և բուժումը.
Խլամիդիոզի ախտանշանները շատ անորոշ են, ուստի ցանկացած կասկածելի արտադրության դեպքում հարկավոր է շտապ բժշկի դիմել: Կանայք պետք է դիմեն գինեկոլոգի, տղամարդիկ` ուրոլոգի:
Ճիշտ ախտորոշման համար պետք է նախ պարզել հարուցիչը: Այն բացահայտելն այդքան էլ հեշտ չէ, ուստի բավականին բարդ հետազոտություններ են հարկավոր:
Ավելի բարդ է խլամիդիայից ազատվելը: Այս միկոօրգանզիմները ունակ են հարմարվել դեղերին և թաքնվել դրանցից:Այնուամենայնիվ, խլամիդիան անպայման պետք է բուժել, և որքան շուտ, այնքան լավ: Հակաբիոտիկներից բացի բուժման համար նշանակում են պոլիվիտամիններ, իմունիտետի խթանիչներ, դիետա, նաև սեռական հարաբերություններից հրաժարում բուժման ընթացքում:
Զուգընկերները բուժում պետք է անցնեն միաժամանակ: Բուժման ավարտից հետո անալիզներ է պետք հանձնել: Եթե բակտերիաներ չկան, ապա մեկ ամիս հետո նորից է պետք անալիզ հանձնել` վերջնականապես համոզված լինելու բուժման արդյունավետության մեջ:
Նյութն ըստ medportal.ru կայքի