Արտամարմնային բեղմնավորում

Վերարտադրողական փուլ

Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ:

Եվ քանի որ երեխա ունենում է զույգը, հետևաբար  հետազոտման և ստուգման նպատակով բժշկի պետք է դիմի զույգը, քանի որ անհնար է կանխորոշել, թե որ գործոնով է պայմանավորված

Հակաբեղմնավորիչ մեթոդների օգտագործման բացակայության պայմաններում կանոնավոր սեռական կյանքի մեկ տարվա ընթացքում հղիություն չդիտվելու դեպքում ամուսնական զույգն արդեն համարվում է անպտուղ:

Եվ քանի որ երեխա ունենում է զույգը, հետևաբար  հետազոտման և ստուգման նպատակով բժշկի պետք է դիմի զույգը, քանի որ անհնար է կանխորոշել, թե որ գործոնով է պայմանավորված անպտղությունը` տղամարդկային, թե կանացի:

Միաժամանակ հետազոտվելուց հետո  որոշ դեպքերում հնարավոր է, որ և կնոջ, և ամուսնու մոտ լինեն հղիությունը խոչընդոտող պատճառներ:

Արտամարմնային բեղմնավորման աշխատանքները Հայաստանում սկսվել են 1996-97 թվականներից:

Մեր կենտրոնում այն իրագործվում է արդեն հինգ տարի: Արդեն մեկ  տարի է,  ինչ մենք ձեռք ենք բերել նոր,  ժամանակակից ինվերտացված մանրադիտակ (միակն է Հայաստանում, անգամ Անդրկովկասում), որի շնորհիվ բարձր խոշորացման տակ կարողանում ենք ընտրել ճիշտ և առողջ սպերմատոզոիդներ:

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կնոջը տրվում են հորմոնալ պատրաստուկներ, որոնց ազդեցության տակ կնոջ մոտ ձվարանում զարգանում է ոչ թե մեկ,  այլ մի քանի ձվաբջիջ:

Ձվաբջիջների զարգացումը հսկողության է  ենթարկվում, որից հետո, երբ դրանք հասնում են օպտիմալ  չափերի, կատարվում է ասպիրացիա (օրգանիզմից դուրս են բերվում ձվաբջիջները, որոնք փորձանոթային պայմաններում տեղակայվում են հատուկ ինկուբատորի մեջ`  տվյալ  կնոջ  ամուսնու  սերմնաբջիջների հետ): 24 ժամ անց սերմնաբջիջները ստուգվում են, և,  եթե բեղմնավորումը կայացել է և սերմնաբջիջները սկսել են զարգանալ, ապա ընտրվում են լավագույն սաղմերը և տեղադրվում կնոջ արգանդի խոռոչում:

Հղիության առկայությունը կնոջ մոտ բացահայտվում է 14 օր անց:

Մեր կենտրոնում արտամարմնային բեղմնավորում միանգամից չի կատարվում: Նախ զույգն անցնում է համապատասխան հետազոտություններ, այնուհետև իրականացվում է դեղորայքային բուժում, հնարավոր է` նաև լինի վիրահատական` լապարասկոպիկ մեթոդի անհրաժեշտություն:

Պարտադիր  պայման է նաև տղամարդու հետազոտվելը, պարզելու համար անպտղության պատճառը և որոշելու, թե որ մեթոդը պետք է կիրառել: Եթե անպտղությունը պայմանավորված է տղամարդկային կամ իմունոլոգիական գործոնով, ապա իրագործվում է ICSI տարբերակը:


Իրականացված բուժման մեթոդներից հետո, եթե  հղիություն չի նկատվում, այդ ժամանակ է միայն իրագործվում արտամարմնային բեղմնավորման մեթոդը: 

Մեր կենտրոնում իրագործվում են արտամարմնային բեղմնավորման հետևյալ մեթոդները` ICSI (սպերմատոզոիդների ներբջջապլազմային ներարկում), կրիոկոնսերվացիա (սաղմերի սառցապահպանում), դոնորոկան ծրագրեր (փոխնակ մայրության արհեստական սերմնավորումը ամուսնու և դոնորական սերմով):

ICSI - ձվաբջիջի մեջ սերմնաբջիջի ներարկում
Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել բեղմնավորում նույնիսկ տղամարդու էակուլյատում կենտ սերմնաբջիջների առկայության դեպքում: 
2012 թվականից Հայաստանում միայն մեր կենտրոնում կատարվում է ICSI+IMSI` մորֆոլոգիապես լիարժեք սերմնաբջիջի առանձնացում և դրա ներառում ձվաբջիջի մեջ: Այն, ի տարբերություն այլ մեթոդների, որոնք մոտ 400 անգամ են խոշորացնում սպերմատոզոիդը, հնարավորություն է տալիս 6000-ապատիկի չափով խոշորացնել սպերմատոզոիդը և ընտրել ավելի առողջ, որակյալ սպերմատոզոիդ, որն արդեն ներարկվում է ձվաբջջի մեջ և արդյունքում ունենում ենք առողջ սաղմ:

Մեկ տարի է ինչ կիրառում ենք ժամանակակից մեթոդները` ICSI և IMSI, և արդյունքներն արդեն իսկ  գոհացուցիչ են:


Արտամարմնային բեղմնավորման մեթոդները կիրառելու թվականներից առ այսօր մեր կենտրոնում գրանցվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով լույս աշխարհ եկած մոտ 300 և ավել երեխայի ծնունդ:

Նախքան ամուսնանալը պարտադիր է անցնել համապատասխան հետազոտություններ, որպեսզի հետագայում ինֆեկցիաները չդառնան անպտղության պատճառ, և, եթե ամուսնության ընթացքում ակտիվ և ազատ սեռական կյանքով ապրելուց հետո հղիություն չնկատվի, անպայման դիմեք բժշկի:

 

Առողջ եղեք!

"Շենգավիթ" ԲԿ-ի  "Մարդու վերարտադրողական առողջության" կենտրոն

Լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Հայկի Միլիտոնյան
+374 10 499 867

Գովազդ