Ինչպե՞ս կարելի է վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները. 7 ախտանշան

Վերարտադրողական փուլ

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր ոք սեռական ճանապարհով փոխանցվող  հիվանդության խնդիր ունեցել է:  Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև դրա համեմատ հասարակ խլամիդիոզը սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրանց մեծ մասը բուժվող է, սակայն, ցավոք, ոչ բոլորը: Օրինակ` սեռական օրգանների

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր ոք սեռական ճանապարհով փոխանցվող  հիվանդության խնդիր ունեցել է:  Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև դրա համեմատ հասարակ խլամիդիոզը սեռական ճանապարհով են փոխանցվում: Դրանց մեծ մասը բուժվող է, սակայն, ցավոք, ոչ բոլորը: Օրինակ` սեռական օրգանների

հերպեսից վերջնականապես բուժվել երբեք չի հաջողվում, իսկ բուժման նպատակը հիվանդության ընթացքը մեղմելն է ու կրկնության հաճախությունն ու բարդությունը նվազեցնելը: Վերջնականապես պապիլոմայից ազատվել հաջողվում է միայն 25-ից ցածր տարիքի երիտասարդներին: Դրանից հետո այդ վարակը ոչնչացնել չի հաջողվում, իսկ բուժման նպատակն ախտահարված հյուսվածքի փոփոխումը վերացնելն է:

Պապիլոմայի վարակը կարող է արգանդավզիկի, հեշտոցի, առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, իսկ հերպեսն ազդում է նաև սերմնահեղուկի վրա,  հղի կնոջ մոտ դա կարող է  պտղի բնածին ծանր հիվանդություների հանգեցնել:

Հաջողություն կարելի է սպասել, եթե բուժումն իսկույն ձեռնարկվի ու մինչև վերջ հասցվի: Իսկ ինչպե՞ս կարելի  է վտանգի առաջին ազդանշանները ճանաչել:

Տագնապալի ազդանշաններն են`

- ինտիմ գոտում քորն ու այրոցքի զգացումը,

- սեռական օրգանների ու հետանցքի շրջանում կարմրությունը, խոցերը, բշտերն ու պզուկները,

- արտադրությունն ու հոտը,

- հաճախակի ու ցավոտ միզարտադրությունը,

- ավշային հանգույցների (հատկապես աճուկային շրջանում) մեծացումը,

- կանանց մոտ որովայնի ստորին հատվածում ու հեշտոցում ցավի առկայությունը,

- սեռական մերձեցման ժամանակ անհարմարության զգացողությունը:

Բայց, օրինակ, սիֆիլիսի ու խլամիդիոզի ժամանակ վարակման մասին հուշող ախտանշաններն ի հայտ են գալիս մի քանի շաբաթից, իսկ որոշ դեպքերում էլ դրանք կարող են գաղտնի ընթանալ` վերածվելով քրոնիկ հիվանդության:

Խլամիդիոզ. ախտանշանները

Վարակվելուց 1-4 շաբաթ հետո հիվանդների մոտ թարախային արտադրություն է  առաջանում, ցավ միզելու ժամանակ, ցավ որովայնի ստորին հատվածում, արյունահոսություն ոչ դաշտանային  ժամանակահատվածում, իսկ տղամարդկանց մոտ` ցավ ամորձիների ու շեքի շրջանում:

Ինչո՞վ  է վտանգավոր: Այս վարակը կարող է արգանդափողերի, արգանդի բորբոքման  հանգեցնել, հղիության ու ծննդաբերական բարդությունների, լյարդի ու փայծաղի հիվանդությունների:

Տղամարդկանց մոտ վարակի հետևանքով կարող է ձվարաններում, շագանակագեղձի, միզափամփուշտի, պոտենցիայի խանգարման հանգեցնել: Նորածին երեխաների մոտ դրա հետևանքով կարող է կոնյուկտիվիտ զարգանալ, քիթ-ըմպանի ախտահարման հանգեցնել ու թոքերի բորբոքման պատճառ դառնալ:

Տրիխոմոնիազ

Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 4-21 օրից, երբեմն` ավելի ուշ: Կանանց մոտ վարակման հետևանքով փրփրանման առատ  կամ էլ կանաչա-դեղնավուն գույնի, սուր հոտով արտադրություն է առաջանում, ինչպես նաև ցավ` միզելու ու սեռական մերձեցման ժամանակ:  Տղամարդկանց մոտ միզելու ընթաքում այրոցքի զգացում է լինում, լորձա-թարախային արտադրություն միզուկից: Սակայն երբեմն այս հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Ինչո՞վ է վտանգավոր: Այս վարակի ժամանակ կանանց մոտ ախտահարվում  են արգանդավզիկն ու արգանդի  ներքին շերտը, արգանդափողերը, ձվարանները, միզուղիները: Վարակը կարող է անգամ ներքին արյունահոսության պատճառ դառնալ: Տղամարդկանց մոտ վարակից տուժում  են միզուղիները, շագանակագեղձը, մակամորձիները:

Միկոպլազմոզ (տղամարդկանց մոտ՝ ուրեապլազմոզ)

Ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 3 օր, իսկ երբեմն էլ` մեկ ամիս անց. մոր և սեռական օրգանների շրջանում անհարմարության զգացում, քիչ ու թափանցիկ արտադրություն, ցավոտ միզարտադրություն:

Վտանգավոր է, երբ  հիվանդությունը բարդանում է` կանանց մոտ հանգեցնելով սեռական օրգանների բորբոքման, իսկ տղամարդկանց մոտ` սերմահեղուկառաջացման խանգարման:

Գոնոռեա

Վարակումից 3-7 օր անց կանանց մոտ հեշտոցից դեղնա-կանաչավուն արտադրություն է նկատվում, հաճախակի ու ցավոտ միզարտադրություն, որովայնի ստորին հատվածի ցավ, երբեմն` արյան հետքերով արտադրություն, սակայն, մեծ մասի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում:

Տղամարդկանց մոտ ցավ է առաջանում ու միզելիս այրոցքի զգացում, միզուկից՝ դեղնա-կանաչավուն արտադրություն:

Կանանց մոտ ախտահարվում է միզուղին, հեշտոցը, հետանցքը, արգանդը, ձվարանները, արգանդափողերը: Տղամարդկանց մոտ ախտահարվում են ներքին սեռական օրգանները, զարգանում է մերձաճուկների, շագանակագեղձի  քրոնիկ բորբոքում,  իսկ որ ամենավատն է` իմպոտենցիա ու անպտղություն:

Սիֆիլիս

Ախտանշանները. հիվանդության ինկուբացիոն շրջանը 3-6 շաբաթ է: Առաջին ախտանշանը կլորավուն խոցն է (կարծր շանկր): Կանանց մոտ այն տեղակայվում է  սեռական օրգանների շուրթերին կամ հեշտոցի լորձաթաղանթին (երբեմն` հետանցքի շրջանում, բերանում, շուրթերին), տղամարդկանց մոտ` առնանդամի վրա ու ամորձապարկին:  Ինքնին դա ցավոտ չէ, սակայն շանկրի առաջացումից մեկ-երկու շաբաթ անց մեծանում են հարակից ավշային հանգույցները: Հենց այդ ժամանակ էլ պետք է սկսել բուժումը: Դա հիվանդության առաջին փուլն է ու ամեն ինչ դեռևս կարելի է վերահսկել: Վարակումից 2-4 ամիս անց զարգանում է հիվանդության երկրորդ փուլը. ամբողջ իրանը ծածկվում է ցանով, բարձրանում է ջերմությունը, գլխացավ է առաջանում , մեծանում են գրեթե բոլոր ավշահանգույցները: Որոշ հիվանդների մոտ գլխի մազերը թափվում են, սեռական օրգանների ու հետանցքի շրջանում տարածվելով միահյուսվում են կանդիլոմաները:

Վտանգը. այս հիվանդությունն անվանում են դանդաղ մահ: Եթե հիվանդության բուժումը ժամանակին չձեռնարկվի  ու այն մինչև վերջ չբուժվի, ապա հենաշարժողական ապարատի լուրջ խնդիրներ կառաջանան, անդառնալի փոփոխություններ ներքին օրգաններում, նյարդային համակարգում. սկսվում է հիվանդության երրորդ փուլը, որի դեպքում հիվանդների մեկ չորրորդը մահանում է:

Ուրեմն, եթե նկատել եք թվարկված ախտանշաններից մեկնումեկը, ապա մի հապաղեք, համացանցում ախտանշաններն ու բուժումը որոնելու փոխարեն ուղիղ բժշկի գնացեք:

Մասնագիտական ախտորոշման ժամանակ սկզբից բժիշկը զննում է, ապա անալիզներ ու հետազոտություններ են կատարվում: Իսկ ամենաժամանակակից մեթոդը ԴՆԹ- ախտորոշումն է, ինչի համար միզուղուց, հեշտոցից ու արգանդավզիկից քերուկ է վերցվում:

Հիվանդության ախտորոշման բազում մեթոդներ գոյություն ունեն: Բուժվում է հակաբակտերիալ դեղամիջոցներով (տղամարդկանց դեպքում` միզուղու լվացում, կանանց դեպքում` հեշտոցի սանացիա ևն): Բուժման վերջում պետք է անպատճառ ստուգողական հետազոտություն անցնել օրգանիզմում վարակը բացառելու նպատակով:

Իսկ ինչպե՞ս կարելի է պաշտպանվել սեռավարակներից

Դասական տարբերակը պահպանակներն են, այն էլ`որակյալ ու ճիշտ ընտրված չափսով: Կիրառվում է նաև դեղորայքային կանխարգելման եղանակը` միանվագ ընդունմամբ կամ էլ հակաբակտերիալ դեղամիջոցի ներարկմամբ, որը միմիայն բժիշկ- մաշկավեներաբանը պետք է նշանակի: Այդ պրոցեդուրան օգնում է կանխարգելելու գոնոռեան, խլամիդիոզը,ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, սիֆիլիսն ու տրիխոմոնիազը: Սակայն նման միջոցի հաճախ չի կարելի դիմել:

Իսկ սեռական մերձեցումից հետո հատուկ գելերով կամ էլ քլոր պարունակող հակաբիոտիկներով ցողումը, մասնագետների մեծամասնության կարծիքով, չեն նվազեցնում վարակման ռիսկը:

 

Աղբյուրը` Ankakh.com

Գովազդ