Երեխայի սեռը որոշելու հայտնի ու անհայտ մեթոդներ

Վերարտադրողական փուլ

Երեխայի սեռը կանխավ որոշելու մեթոդները խորը ու հին արմատներ ունեն: Ասում են՝ սեռի որոշման ակունքներում կանգնած են չինացիներն ու ճապոնացիները, ովքեր դրանով զբաղվել են հարյուրամյակներ առաջ: Բայցեւայնպես պետք է շեշտել, որ դրանք բժշկագիտության կողմից  չընդունված ժողովրդական մեթոդներ են:

1. Արյան փոփոխություն

Եվրոպական տեսության համաձայն՝  երեխայի սեռը որոշելու համար պետք է հաշվել արյան փոփոխությունը:

Ըստ այդ սկզբունքի՝  տղամարդու արյունը թարմանում է 4 տարին 1 անգամ, կնոջ արյունը՝ 3 տարին 1 անգամ: Երեխայի սեռը որոշելու համար բեղմնավորման պահին տղամարդու տարիքը պետք է բաժանել  4-ի, իսկ կնոջ տարիքը՝ 3-ի: Արդյունքներից յուրաքանչյուրը պետք է բաժանել 2-ի: Եթե մնացորդը տղամարդու մոտ ավելի մեծ է, ուրեմն սպասվում է տղա երեխա, իսկ եթե մոր հաշվարկն է ավելի բարձր ցուցանիշ արձանագրում, ուրեմն աղջիկ երեխա է սպասվում:

2. Հետաքրքիր հաշվարկ

Այս հաշվարկն ունի պարզ բանաձեւ՝  (Х+У+М+3)/2 :  Х –ը կնոջ տարիքն է,  У-ը՝ ծննդյան ամիսը,  М-ը՝ բեղմնավորման ամիսը: Եթե արդյունքը կենտ է, ուրեմն՝ սպասվում է տղա, իսկ եթե զույգ է, ապա՝ աղջիկ:

3. Բժշկական մեթոդոլոգիա

Սա թանկ հաճույք է եւ հիմնված է տղամարդու Y քրոմոսոմների դասավորման հետ: Հատուկ անալիզի միջոցով որոշվում է քրոմոսոմի տեսակը, հատուկ դեղանյութով ներկվում  եւ լազերով առանձնացվում: Երեխայի սեռի պլանավորման այս մեթոդը կարող է գործուն լինել արհեստական բեղմնավորման դեպքում: Սակայն որոշ երկրներում, ինչպես  Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում կամ Հնդկաստանում, երեխայի սեռի որոշման բժշկական մեթոդներն արգելված են օրենքով:

 

Նյութը՝ ըստ polrebenca.ru կայքի

Գովազդ