Էնդոմետրիումի պոլիպ. ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը

Վերարտադրողական փուլ

Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներին են դասվում էնդոմետրիումի հիպերպլազիայի տարբեր տեսակները և էնդոմետրիումի պոլիպները: Վերջին տարիներին դիտվում է հիվանդացության աճ, որը կապված է կանանց կյանքի տևողության երկարացման, ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրի, քրոնիկ  սոմատիկ հիվադությունների թվի մեծացման, ինչպես նաև նյութափոխանակության շեղումներով  ուղեկցվող նեյրոէնդոկրին խանգարումներով կանանց թվի աճի հետ:

 

Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներին են դասվում էնդոմետրիումի հիպերպլազիայի տարբեր տեսակները և էնդոմետրիումի պոլիպները: Վերջին տարիներին դիտվում է հիվանդացության աճ, որը կապված է կանանց կյանքի տևողության երկարացման, ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրի, քրոնիկ  սոմատիկ հիվադությունների թվի մեծացման, ինչպես նաև նյութափոխանակության շեղումներով  ուղեկցվող նեյրոէնդոկրին խանգարումներով կանանց թվի աճի հետ:

 

Էթիոլոգիան

 

ԷՀՊ (էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ) պաթոգենեզում առաջատար տեղը տրվում է հիպերէստրոգենեմիային: Ռիսկի գործոններ են հիպերինսուլինեմիան, ճարպակալումը, վահանագեղձի հիվանդությունները, մակերիկամի կեղևի դիսֆունկցիան, հեպատոբիլիար համակարգի պաթոլոգիան:

Դասակարգում

1. Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսներ- էնդոմետրիալ գեղձերի պրոլիֆերացիա առանց ցիտոլոգիական ատիպիայի.

.էնդոմետրիումի պարզ  հիպերպլազիա,

.կոմպլեքս կամ բարդ հիպերպլազիա,

2. Էնդոմետրիումի ատիպիկ հիպերպլազիա-էնդոմետրիալ գեղձերի պրոլիֆերացիա ցիտոլոգիական ատիպիայով.

.պարզ ատիպիկ հիպերպլազիա,

. կոմպլեքս կամ բարդ ատիպիկ հիպերպլազիա:

Կլինիկո –մորֆոլոգիական դասակարգում է առաջարկվել, ըստ որի պայմանականորեն նախաքաղցկեղին են դասվում էնդոմետրիումի ատիպիկ հիպերպլազիան, ադենոմատոզ պոլիպները  ցանկացած տարիքում, էնդոմետրիումի ռեցիդիվող գեղձային հիպերպլազիա նեյրոէնդոկրին խանգարումների ֆոնի վրա, էնդոմետրիումի գեղձային հիպերպլազիա առաջին անգամ հայտնաբերված պոստմենոպաուզալ շրջանում:

Հիստոլոգիական կառուցվածքից կախված տարբերում են էնդոմետրիումի գեղձային, գեղձա-ֆիբրոզ և ֆիբրոզ պոլիպներ:

Կլինիկական պատկեր

Հիմնական կլինիկական դրսևորումներն արգանդային արյունահոսություններն են, հաճախ ացիկլիկ , կոնտակտային արյունային արտադրություն, ավելի քիչ մենոռագիա: Էնդոմետրիումի մեծ պոլիպների դեպքում կարող են լինել կծկանքանման ցավեր որովայնի ստորին հատվածում: Երբեմն պոլիպները ընթանում են առանց որևէ սիմպտոմների:Հաճախ ռեպրոդուկտիվ տարիքում կարող է լինել  չբերության  գանգատ, հիմնականում առաջնային:

Ախտորոշում

. Հեշտոցային ճանապարհով ուլտրաձայնային հետազոտություն- սա  սկրինինգային բարձր ինֆորմատիվ ախտորոշման մեթոդ է,

.հիստերոսկոպիա,

.մորֆոլոգիական հետազոտություն,

.արգանդի խոռոչից ասպիրատի ցիտոլոգիական հետազոտություն, որն օգտակար է հորմոնալ թերապիայի արդյունավետության դինամիկ հսկողության համար կամ որպես սկրինինգային մեթոդ:

Բուժում

.Վիրաբուժական –պոլիպէկտոմիա: Արգանդի լորձաթաղանթի բուժիչ -ախտորոշիչ  քերուկով, որն անցկացվում է առանց էնդոսկոպիկ հսկողության,ն հաճախ չի հաջողվում ամբողջոթյամբ հեռացնել էնդոմետրիումի պոլիպը, հատկապես, եթե այն ունենում է ֆիբրոզ , մկանային կոմպոնենտ: Պոլիպների ամբողջական հեռացում հնարավոր է  հիստերոսկոպիայի կիրառման դեպքում:

.Հորմոնալ թերապիա, որի ժամանակ պրեպարատի ընտրությունը, սխեման և տևողությունը կախված է էնդոմետրիումի պաթոլոգիայի տեսակից և հիվանդի տարիքից: Որպես հորմոնալ թերապիայի տարբերակ և վիրաբուժական բուժման ալտերնատիվ  է  «Միրենան »: Դա ներարգանդային թերապևտիկ միջոց  է , որը պարունակում է լեվոնորգեստրել:

Պրոֆիլակտիկա

. Դաշտանային ֆունկցիայի խանգարումների ճիշտ ժամանակին ախտորոշում,

. նեյրոէնդոկրին խանգարումների և նյութափոխանակության խանգարումների կորեկցիա,

.առողջ ապրելակերպ,

.առաջնակի հայտնաբերված ԷՀՊ ադեկվատ ախտորոշում և բուժում:

 

Նյութը՝ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիրոսյանի

+374 091 36 49 44

Գովազդ