Կրծքով կերակրելը պաշտպանում է հղիանալուց

Ընտանիքի պլանավորման լակտացիոն ամենոռեայի մեթոդը (ԼԱՄ)

Եթե կինը ցանկանամ է կրծքով կերակրելն օգտագործել ընտանիքի պլանավորման համար (պաշտպանվել հղիությունից),  ապա պետք է միայն կրծքով կերակրի՝ հետևելով ներքոհիշյալ պահանջներին՝

1 . Երեխային պետք է բացառապես կամ գրեթե բացառապես կրծքով կերակրել:

  • Պետք է հաճախակի կերակրել կրծքով՝ թույլ չտալով երկարատև ընդմիջումներ: Կերակրելիս պետք է աոաջնորդվել միայն երեխայի ցանկությամբ,
  • Կերակրել ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը,
  • 24 ժամում կերակրել 8-10 կամ ավելի անգամ,
  • Կերակրելու ընթացքում թույլ չտալ 6 ժամից ավելի երկար ընդմիջում:

2. Հետևել՝ արդյոք դաշտանը չի՞ վերականգնվել:

3. Երեխան չպետք Է լինի 6 ամսականից մեծ:

Եթե այս երեք պահանջները կատարվում են, ապա մայրը 98%-ով պաշտպանված Է հղիանալուց: Մայրը պետք է իմանա, որ ԼԱՄ-ը  արդյունավետ է միայն նախքան երեխայի 6 ամսական դաոնա­լը, դաշտանային ցիկլի վերականգնվելն ու երեխային լրացուցիչ սնունդ տալը: Եթե մոր դաշտանա­յին ցիկլը վերսկսվում է կամ եթե նա երեխային, բացի կրծքի կաթից, կանոնավոր ձևով այլ սնունդ է տալիս կամ լրանում է երեխայի 6 ամսականը, ուրեմն պետք է ընտանիքի պլանավորման ուրիշ մեթոդ օգտագործել հղիությունից խուսափելու համար:

Երեխայի ծծելն օժանդակում է պրոլակտին կոչվող հորմոնի արտադրությանը, արգելակում բեղմնավորման համար անհրաժեշտ էստրոգենի և պրոգեստերոնի ավելացումը՝ դրանով կանխելով ձվազատումն ու արգանդի պատերի փոփոխությունները: Հաճախակի կերակրելն անհրաժեշտ է պրոլակտինի մեծ քանակ ապահովելու համար, որը կարևոև է հատկապես գիշերը, որովհետև պտղաբերության հորմոններն ավելի շատ արտադրվում են քնի ժամանակ: Եթե երեխային կրծքով չեն կերակրում, պրոլակտինի քանակը նվագում է, շատանում է պտղաբերության հորմոնների արտադրությու­նը, սկսվում են դաշտանները: Շուտով՝ աոաջին դաշտանից հետո, որը կոչվում է նախազգուշական, վերակաևգնվում է օվուլյացիան՝  հղիանալու ընդունակաթյունը: Բայց կանանց 5 տոկոսի մոտ օվուլյացիան կարող է  լինել մինչև նախազգուշական դաշտանը: