Աղտոտված շրջակա միջավայրը մինչև անգամ հղիության ընդհատման կարող է հանգեցնել

Վերարտադրողական փուլ

«Դեռ չձևվավորված պտղի մոտ աղտոտված օդը, ըստ նրանում առկա թունավոր նյութերի չափերի, կարող է հանգեցնել մի շարք անոմալիաների, չձևավորված ոսկրային համակարգի, թերզարգացման»,-ասում է գինեկելոգ Նաիրա Վարդանյանը:

Էկոլոգիական խնդիրներն այսօր Հայաստանում օրվա հրամայական են հղի կանանց և երեխաների համար, ովքեր ավելի զգայուն են շրջակա միջավայրի հանդեպ:

Մասնագետներն ասում են, որ հղիների մոտ հիվանդություններն արյան միջոցով անցնում են պտղին, կերակրող մորից կաթի միջոցով փոխանցվում երեխային, այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրին անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն դարձնել :

«Աղտոտված օդը հղիների մոտ կարող է առաջացնել հղիության ընդհատման սպառնալիք, այդ իսկ պատճառով ամբողջ հղիության ընթացքում նրանք լինում են մեր հսկողության տակ` ընդունելով որոշ դեղամիջոցներ` ընդհատման սպառնալիքը չեզոքացնելու համար»,-ասում է Վարդանյանը:

Գինեկոլոգի խոսքով` լինում են դեպքեր, երբ էկոլոգիական խնդիրներից առաջացած խնդիրների պատճառով հղիությունն ընդհատվում է. «Հետազոտություն անցկացնելով` պարզում ենք, որ  որևէ վարակ չկա, ենթադրվում է, որ պատճառը աղտոտված

«Դեռ չձևվավորված պտղի մոտ աղտոտված օդը, ըստ նրանում առկա թունավոր նյութերի չափերի, կարող է հանգեցնել մի շարք անոմալիաների, չձևավորված ոսկրային համակարգի, թերզարգացման»,-ասում է գինեկելոգ Նաիրա Վարդանյանը:

Էկոլոգիական խնդիրներն այսօր Հայաստանում օրվա հրամայական են հղի կանանց և երեխաների համար, ովքեր ավելի զգայուն են շրջակա միջավայրի հանդեպ:

Մասնագետներն ասում են, որ հղիների մոտ հիվանդություններն արյան միջոցով անցնում են պտղին, կերակրող մորից կաթի միջոցով փոխանցվում երեխային, այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրին անհրաժեշտ է առավելագույն ուշադրություն դարձնել :

«Աղտոտված օդը հղիների մոտ կարող է առաջացնել հղիության ընդհատման սպառնալիք, այդ իսկ պատճառով ամբողջ հղիության ընթացքում նրանք լինում են մեր հսկողության տակ` ընդունելով որոշ դեղամիջոցներ` ընդհատման սպառնալիքը չեզոքացնելու համար»,-ասում է Վարդանյանը:

Գինեկոլոգի խոսքով` լինում են դեպքեր, երբ էկոլոգիական խնդիրներից առաջացած խնդիրների պատճառով հղիությունն ընդհատվում է. «Հետազոտություն անցկացնելով` պարզում ենք, որ  որևէ վարակ չկա, ենթադրվում է, որ պատճառը աղտոտված օդն է և, իհարկե, սնունդը»:

Երևանում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք իրենց արտանետումները չեն չեզոքացնում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա  միջավայրի» հասարակական կազմակերպության  փորձագետ Լիլիկ Սիմոնյանի խոսքով`արդյունաբերական ձեռնարկություններից բացի, պետք է  հաշվի առնել նաև ավտոտրանսպորտի արտանետած թունավոր նյութերը, վառելիքի որակը,  շինարարության հետևանքով առաջացած փոշին և բնակլիմայական պայմանները:

«Որևէ կոնկրետ փաստ չկա, որ հղի կնոջ կամ երեխայի մոտ առաջացած հիվանդության պատճառը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է , դա բավական երկար հետազոտություն է պահանջում, բայց հնարավոր պատճառ կարող է լինել»,-նշում է նա:

Քաղաքի առավել աղտոտված վայրերը խաչմերուկներն ու գետնանցումներն են, որտեղ մեքենաներն արգելակում են և նորից թափ առնում` արտանետելովէլ ավելի մեծ քանակությամբ թունավոր նյութեր:

«Թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ նպաստում է բերքատվության  աճին, բայց դրանց կիրառումը նաև հանգեցնում է լուրջ հետևանքների: Թունաքիմիկատները, աղտոտելավ օդը ջուր, հողը և սնունդը, մեծապես վտանգում են մարդու առողջությանը»,- հաջորդ սպառնալիքն է ներկայացնում փորձագետ Սիմոնյանը:

ՀԿ-ի փորձագետներն հետազոտությունից  պարզվել է` Սովետաշենի աղբավայրի, Նաիրիտ գործարանի, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի հարակից բնակավայրերում ապրող կանանց և երեխաների օրգանիզմում առկա է որոշ թունաքիմիկատների բաղադրություն:

Փորձագետներն ասում են, որ աղբի այրումից ու գործարանների շահագործումից առաջացած արտանետումներն օդում մնում են երկար ժամանակ` անցնելով ջրին, հողին և վերջում հայտնվում մարդկանց օրգանիզմում` բացասաբար ազդելով մարդկանց առողջության վրա:

«Երեխաները, լինելով ավելի զգայուն, ավելի շատ են տուժում շրջակա միջավայրի ախտոտվածությունից: Այն կարող է ազդել սրտի, թոքերի, շնչուղիների վրա, ինչպես նաև մշտական գլխացավեր առաջացնել»,-բացատրում է մանկաբույժ  Սիրանուշ Պողոսյանը:

Կենտրոն համայնքի բնակիչ Նելլին, ով պատրաստվում է մայր դառնալ, առավելապես է զգացել օդի ախտոտվածությունն իր օրգանիզմի վրա: Նա գիտի, որ Կենտրոնը Երևանի ամենաաղտոտված և փոշոտ տարածքն է: Գինեկոլոգի խորհրդով նա օրական  2-3 ժամ լինում է բնության գրկում` հիմնականում վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան` խուսափելով բանուկ երթևեկություն ունեցող փողոցներից, որտեղ անընդհատ մեքենաները մեծ քանակությամբ CO2 են արտանետում:

«Ինչպես յուրաքանչյուր մայր, ես էլ եմ ուզում առողջ երեխա ունենալ. երբ տեսնում ես պետությունը չի մտահոգվում իր ապագա սերնդի առողջությամբ, ինքդ ես քայլեր ձեռնարկում: Աշխատում եմ քաղաքից շատ և երկար բացակայել»,-ասում է Նելլին` նույնը խորհուրդ տալով իր կարգավիճակում գտնվող բոլոր կանանց:

 

Անի Ասատրյան

Գովազդ