Ե՞րբ է կնոջ օրգանիզմը պատրաստ հղիությանը. Ֆիզիոլոգիական առանձնահատկությունները

Վերարտադրողական փուլ

Հղիությանը կինը պետք է պատրաստ լինի թե ֆիզիոլոգիապես, թե հոգեպես. սա կարևոր նախապայման է նորմալ հղիության և առողջ  մանկիկ ծնելու   համար:

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանը, հաշվի առնելով  օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,  նախընտրելի է համարում 18 տարեկանից հետո հղիանալը:

Մանկաբարձ-գինեկոլոգն ասում է, որ 18 տարեկանից հետո  օրգանիզմը, բոլոր տեսակի հորմոնալ և աճային գործընթացները

Հղիությանը կինը պետք է պատրաստ լինի թե ֆիզիոլոգիապես, թե հոգեպես. սա կարևոր նախապայման է նորմալ հղիության և առողջ  մանկիկ ծնելու   համար:

Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանը, հաշվի առնելով  օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,  նախընտրելի է համարում 18 տարեկանից հետո հղիանալը:

Մանկաբարձ-գինեկոլոգն ասում է, որ 18 տարեկանից հետո  օրգանիզմը, բոլոր տեսակի հորմոնալ և աճային գործընթացները ավարտելուց հետո, արդեն  ի վիճակի կլինի հղիությանը:

«Դեռ չկազմավորված օրգանիզմում վաղաժամ մայրությունը կարող է առաջացնել   բազմաթիվ խնդիրներ, ինչպես վիժումը, հղիության վաղաժամ ընդհատման անհրաժեշտությունը, ինչպես նաև պտղի հասունացման հետ կապված խնդիրներ և այլն»,- ասում է Հովհաննիսյանը:

Մասնագետը մայրանալու համար որպես ամենաօպտիմալ տարիք նշում է 18-20-ը:

Լիանա Հովհաննիսյան

Անի Ասատրյան

Գովազդ