Ե՞րբ է կինը հոգեբանորեն պատրաստ մայրանալուն

Վերարտադրողական փուլ

Եթե օրգանիզմը որոշակի տարիքում ֆիզիոլոգիապես պատրաստ է հղիությանը, ապա հոգեպես պատրաստ լինելու համար կոնկրետ տարիք չկա. ամեն կնոջ մոտ սա անհատական դրսևորում ունի:

«Ասել, թե աղջիկը դաշտան է տեսնում, ուրեմն պատրաստ է մայրությանը, ճիշտ չէ»,- ասում է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի հոգեբան Իրինա Բաղդասարյանը:

Նա նշում է, որ տարբեր կանայք տարբեր տարիքում են պատրաստ լինում մայրությանը. «Աղջիկներ կան, որ երեխա ժամանակ տիկնիկների հետ խաղալով արդեն պատրաստվում են մայր դառնալուն: Որոշ կանայք, հղիության մասին իմանալով սարսափում են այդ մեծ պատասխանատվությունից, բայց հղիության ընթացքում աստիճանաբար պատրաստվում են մայր լինելուն: Կանանց մի մասը ծննդաբերության ժամանակ երեխայի ճիչը լսելով կամ կրծքով կերակրելիս է գիտակցում, որ ինքն արդեն մայր է: Որոշ կանայք

Եթե օրգանիզմը որոշակի տարիքում ֆիզիոլոգիապես պատրաստ է հղիությանը, ապա հոգեպես պատրաստ լինելու համար կոնկրետ տարիք չկա. ամեն կնոջ մոտ սա անհատական դրսևորում ունի:

«Ասել, թե աղջիկը դաշտան է տեսնում, ուրեմն պատրաստ է մայրությանը, ճիշտ չէ»,- ասում է «Ռաֆայել» բժշկական կենտրոնի հոգեբան Իրինա Բաղդասարյանը:

Նա նշում է, որ տարբեր կանայք տարբեր տարիքում են պատրաստ լինում մայրությանը. «Աղջիկներ կան, որ երեխա ժամանակ տիկնիկների հետ խաղալով արդեն պատրաստվում են մայր դառնալուն: Որոշ կանայք, հղիության մասին իմանալով սարսափում են այդ մեծ պատասխանատվությունից, բայց հղիության ընթացքում աստիճանաբար պատրաստվում են մայր լինելուն: Կանանց մի մասը ծննդաբերության ժամանակ երեխայի ճիչը լսելով կամ կրծքով կերակրելիս է գիտակցում, որ ինքն արդեն մայր է: Որոշ կանայք էլ երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց են գիտակցում, որ իրենք արդեն մայր են»:

Հոգեբանորեն մայրանալուն պատրաստ լինելու գործում հոգեբանը կարևորում է աղջկա դաստիարակության պայմանները.ինչպես են վերաբերվել երեխային  որպես աղջիկ նրա մայրն ու հայրը, արդյոք մեծացրել են նրան  որպես ապագա կին, ապագա մայր:

Բաղդասարյանի կարծիքով երբեմն էլ  մայրական բնազդի արթնացմանը խանգարում են  սոցիալական խնդիրները:

«Պատահում է, որ կանայք այնքան հոգսեր, խնդիրներ են ունենում, որ չեն հասցնում այդ խնդիրներից գլուխը բարձրացնել, որ ներքին բնազդն երեխայի ծննունդի հետ  արթնանա: Շատ երեխաներ ունենք, որ մանկատներում են, շատ երեխաներ առանց մայր են մեծանում. դա սխալ դաստիարակության, հոգեբանորեն մայրությանը անպատրաստ լինելու հետևանք է»:

Լիանա Հովհաննիսյան

Անի Ասատրյան

Գովազդ