1 տարի չհղիանալու դեպքում զույգը պետք է դիմի բժշկի - 2

Վերարտադրողական փուլ

Առաջին մասը կարդացեք այստեղ

Բժշկական գիտությունների դոկտոր, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբաձումյանի խոսքով` մեր օրերում 20-30 տարեկան հասակում(վերարտադրողականության ամենալավ տարիքում) կանայք իրենց ուսումով, աշխատանքով են զբաղված, ինչպես տղամարդիկ: Շատ երկրներում կանանց առաջին ծնունդը մոտ 30 տարեկանում  է գրանցվում: «Այս խնդիրը մոտենում է նաև Հայաստանին, որովհետև քանի գնում է,  հայ կանայք ինքնուրույնություն են ձեռք բերում, սկսում են գիտությամբ զբաղվել»,-ասում է Համբարձումյանը:

Մասնագետի խոսքով`կարիերայով տարվելն անպտղության խնդրին նպաստող առաջին գործոնն է:

Կարինեն հասկանում է, որ իր տարիքն այլևս նպաստավոր չէ հղիության համար, բայց հույսը չի կորցնում:  Նա հիշում է  հուսահատ զույգերի, որոնք, հիասթափվելով բժշկությունից, դիմել են անգամ բախտագուշակների:

Համբարձումյանը հատկապես տարիքով կանանց համար ասում է, որ սխալ է վերարտադրողական խնդիրներով զբաղվող բժիշկներից չափազանց մեծ սպասումներ ունենալը. «Մենք շատ ենք հանդիպում 40-45 տարեկան կանանց, որոնք ասում են` դե, հիմա արդեն եկել ենք, որոշել ենք երեխա ունենալ, տեսել ենք` Աֆրիկայում կամ Հնդկաստանում 60 տարեկանը ծննդաբերում է, մենք ինչո՞վ ենք պակաս»:

Բժշկի գնահատմամբ` 18-44 տարեկանը կանանց վերարտադրության ամենանպաստավոր շրջանն է: Նա խորհուրդ է տալիս 1 տարի սեռական կյանքով ապրող զույգերին չհղիանալու դեպքում  դիմել բժշկի, այլապես ժամանակը կորցնելու արդյունքում իրավիճակը կարող է ճակատագրական դառնալ:

38-40 տարեկան կանանց բժիշկը խորհուրդ է տալիս  3 ամսից արդեն անհանգստանալ: Նա պարտադիր  է համարում զույգով ներկայանալ բժշկին:

«Մեր հիվանդների 50%-ը կանայք են, 40-ը` տղամարդիկ, մոտ 10 տոկոսիմոտ խնդիրը երկկողմանի է»,-ասում է Համբարձումյանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս երիտասարդ տարիքից հոգալ վերարտադրողական խնդիրների մասին`ճիշտ սեռական կյանք վարել, ճիշտ սնվել, պահպանել հիգիենայի կանոնները: Աղջիկներին խորհուրդ է տրվում ճիշտ հագնվել, հետևել դաշտանային ֆունկցիային, խանգարման դեպքում դիմել բժշկի:  Իսկ տղամարդկանց մոտ կարող են նկատվել սեռավարակներ, սեռական թուլություններ. այս դեպքում նույնպես պետք է դիմել բժշկի`ինչքան շուտ, այդքան լավ:

ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գովազդ