Հղիության արհեստական ընդհատումն անցանկալի է

Վերարտադրողական փուլ

Հղիության արհեստական ընդհատումը շատ անցանկալի երեւույթ է: Պետք է բոլոր հնարավոր մեթոդներով պայքարել դրա դեմ: Նման տեակետ հայտնեց «Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիկ կենտրոն»-ի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանը: Հղիության արհեստական ընդհատումը համարվում է վիրաբուժական մեթոդ' իր բոլոր բարդություններով եւ հետեւանքներով: Ն. Ավագյանի խոսքով' վիրաբուժական ընդհատումը կարող է բացասական հետեւանքներ թողնել: Դա շատ անցանկալի հորմոնալ սթրես է առաջացնում օրգանիզմի համար, այսինքն' հորմոնալ ֆոնի կտրուկ խանգարում է տեղի ունենում:

«Գոյություն ունի բուժհաստատություններից դուրս, ոչ լեգալ աբորտներ հասկացությունը, որը մեր օրերում դեռ ամբողջությամբ չի վերացվել: Դա առավել շատ վտանգավոր է կնոջ օրգանիզմի համար' կարող է լինել արյունահոսություն, արգանդի վնասում եւ այլն»,-ասաց Ն. Ավագյանը:

«Հայաստանի մայրության կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը նշեց, որ հղիության արհեստական ընդհատումն իր բացասական ազդեցությունն է ունենում հոգեբանական տեսանկյունից: Ըստ նրա' հղիության արհեստական ընդհատման պարագայում բացասական հույզերի տարափ է լինում: Այդ հոգեբանական վիճակը կարող է ազդել տվյալ կնոջ եւ շրջապատի, ընտանիքի հետ շփման ժամանակ:

Ն. Ավագյանը նշեց, որ պայքարի ամենաարդյունավետ ձեւն ընտանիքի ճիշտ պլանավորումն է: Ճիշտ, գրագետ ձեւով

Ն. Ավագյանը նշեց, որ պայքարի ամենաարդյունավետ ձեւն ընտանիքի ճիշտ պլանավորումն է: Ճիշտ, գրագետ ձեւով պաշտպանվելով' կինը կխուսափի հետագա խնդիրներից:

«Ընտանիքի պլանավորումը թույլ է տալիս ճիշտ ժամանակին պլանավորել հաջորդ երեխայի ծնունդը' դրանով ապահովելով եղած երեխաների ավելի բարձր կենսակերպը: Ավելի ցանկալի է, որ մեկ երեխայից մինչեւ մյուս երեխայի ծննդյան ժամանակահատվածը լինի 2 տարի: Ապացուցված է, որ այդ ժամանակահատվածում մոր օրգանիզմը կարողանում է լիովին վերականգնվել նախորդ հղիությունից»,-ասաց Ն. Ավագյանը: Նրա դիտարկմամբ' շատ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ կանայք հղիությունն ընդհատում են առանց բժշկի հետ խորհրդակցելու' դեղատներից ձեռբերելով դեղամիջոցներ եւ օգտագործելով տնային պայմաններում: Այդ դեպքում շատ հաճախ լուրջ բարդություններ են առաջանում եւ նոր միայն կանայք դիմում են բժշկի:

«Դա անթույլատրելի է, չի կարելի նման ձեւով ընդհատել հղիությունը: Բացասական ազդեցության պարագայում կարող են ոչ միայն լուրջ բարդություններ առաջանալ, այլեւ մինչեւ մահվան ելքով արդյունք ունենալ»,-ավելացրեց Ն. Ավագյանը: Ըստ նրա' ամեն պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Armenpress.am

Գովազդ