Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ

Վերարտադրողական փուլ

Մաս առաջին

Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. ըստ վերջին` 2009 թվականի հետազոտության` հայ կանանց մոտ 17 տոկոսը տառապում է անպտղությամբ: Մասնագետների կարծիքով` կանանց անպտղությունը պայմանավորված է սթրեսային իրավիճակներով եւ հղիության արհեստական ընդհատումներով, իսկ տղամարդկանց անպտղության պատճառը ոչ առողջ կենսակերպն է:

Թեեւ վերջին տասը տարում երկրում անպտղության մակարդակը 2 անգամ նվազել է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ցուցանիշը դեռ ճգնաժամային է համարում, իսկ մասնագետները մտահոգվում են, որ եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:

«Չնայած նախորդ հետազոտության արդյունքները` անպտղության մոտ 32 տոկոս, էականորեն տարբերվում են ներկայիս ցուցանիշից, անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ», - ասում է Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ կառույցների կողմից համատեղ կատարված «Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն»-ը վկայում է, որ «անպտղության հետազոտության իրականացումը, առավել եւս բուժումը  դժվարամատչելի է Հայաստանում բարձր գների, բնակչության ցածր իրազեկման, ինչպես նաեւ ցածր արդյունավետության պատճառով»:

Ըստ Սարիբեկյանի` ընդհանուր առմամբ, Հայաստանում բնակվող կանանց անպտղության պատճառները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում` սեռավարակներ, բորբոքումներ, հորմոնալ խանգարումներ, փողերի անանցանելիություն: Անպտղության պատճառներն ունեն նաև իրենց ենթապատճառները, որոնք տարբեր են` ըստ երկրների առանձնահատկությունների:

«Կա մի առանձնահատկություն, որ բնորոշ է հենց Հայաստանին, - բացատրում է Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, - 1990-ական թվականների սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմական շրջանում մութ, ցուրտ ու սթրեսային տարիներ են անցկացրել, այսօր գալիս են մեզ մոտ որպես պոտենցիալ մայրեր: Նրանց մոտ է, որ հիմա հաճախակի հանդիպում են այնպիսի խնդիրներ, որոնց պատճառով չեն կարողանում մայրանալ»:

Շարունակելի

Արփի Հարությունյան

IWPR

Գովազդ