Հայաստան. անպտղությունը`պետական կարեւորագույն հիմնախնդիր

Վերարտադրողական փուլ

Առաջին մասը կարդացեք այստեղ

Բժշկական գիտությունների դոկտոր Համբարձումյանի խոսքերով` Հայաստանում անպտղության պատճառ համարվող հորմոնալ խանգարումներն առաջանում են նաեւ աղտոտված շրջակա միջավայրից:

Մասնագետների կարծիքով` հղիության արհեստական ընդհատման անհաջող դեպքերը եւս Հայաստանում դառնում են անպտղության պատճառ:

«Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար», - ասում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը:

«Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն» ուսումնասիրության համաձայն` անպտղության մակարդակը հատկապես բարձր է Երեւանում, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: Անպտղության բարձր ցուցանիշ ունեն նաև հայ տղամարդիկ` մոտ 12 տոկոս, հատկապես Երեւանից ու Գեղարքունիքից, ինչը պայմանավորում են այդ բնակավայրերից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով:

«Ամեն ամիս մեր կլինիկա է դիմում վերարտադրողական խնդիրներ ունեցող մոտ 40 զույգ: 70 տոկոսի դեպքում մենք պարզում ենք, որ խնդիրը տղամարդունն է», - նշում է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Քրիստինա Մելիքյանը:

Մասնագետների գնահատմամբ` տղամարդկանց սնունդը (հիմնականում խորոված կամ եփած միս) ալկոհոլը, ծխելն ու մարմնամարզությամբ չզբաղվելը նույնպես կարող են դառնալ անպտղության պատճառ: Սարիբեկյանի կարծիքով` անպտղության մակարդակն ավելանում է նաեւ արհեստականորեն, երբ յուրատեսակ մտածողության պատճառով տղամարդիկ չեն դիմում բժշկի եւ երեխա չունենալու պատճառը վերագրում կնոջը:

«Նախկինում ընդունված էր, որ կինն է մեղավոր, որ երեխա չեն ունենում: Հաճախ ամուսինները մի քանի տարի երեխա չունենալու դեպքում ամուսնալուծվում էին: Հետո պարզվում էր, որ խնդիրներ հենց ամուսինն է ունեցել», - պատմում է Սարիբեկյանը:

Երբ մեղավոր կողմի փնտրտուքը արդյունք չի տալիս, բժիշկները սովորաբար ախտորոշում են` անպտղության չհայտնաբերված պատճառ, ինչի ցուցանիշը Հայաստանում տղամարդկանց մոտ 8,2 տոկոս է, կանանց մոտ`10,5 տոկոս:

Վերարտադրողականության բնագավառի մասնագետներն ասում են, որ անպտղության բուժումը բարդ ու երբեմն շատ երկարատեւ գործընթաց է. «Հնարավոր է`նույն գործողությունը մի քանի անգամ կրկնելու կարիք լինի: Ու քանի որ պրոցեդուրաները շատ թանկ են, հիվանդները հաճախ մեկ-երկու փորձից հետո նահանջում են` կամ համբերությունն է տեղի տալիս կամ դրամապանակը», - ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Հաշվի առնելով երկրում վատթարացող ժողովրդագրական իրավիճակը եւ նպատակ ունենալով բարելավել վերարտադրողական առողջության բնագավառում տիրող իրավիճակը` Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է «Մոր եւ մանկան առողջության բարելավման ռազմավարությունը 2003-2015 թվականների համար» եւ «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը 2007-2015 թվականների համար»  որոշումները: Ներկայում Հայաստանի բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, 1991 թվականից ի վեր բնակչության մակարդակը նվազել է շուրջ 50 հազարով: Անցյալ տարի երկրում 44,810 երեխա է ծնվել, այս ցուցանիշը մեկ տոկոսով է գերազանցում 2009 թվականին  գրանցված ցուցանիշը:

Արփի Հարությունյան

IWPR

Գովազդ