Վիրաբուժական աբորտները` չբերության պատճառ

Վերարտադրողական փուլ

Մասնագետներին շարունակում է մտահոգել այն, որ շատ կանայք մի քանի անգամ աբորտ են անում, ինչն էլ հաճախ մեծացնում է անպտղության կամ էլ ապագայում հղիության ընթացքում դժվարությունների հավանականությունը: Ինչպես այսօր «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտնեց Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը, Հայաստանի բնակչության 53 տոկոսը կազմում են կանայք, որոնցից 30 տոկոսը կյանքում մեկ անգամ աբորտ է արել:

Ըստ նրա, 2008թ.-ին անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հանրապետության կանանց 17 տոկոսը տառապում է չբերությամբ , որի հիմնական պատճառը եղել են վիրաբուժական աբորտները: Այդուհանդերձ, վերջին տարիներին կարծես թե աբորտների թիվը Հայաստանում նվազում է: Հետազոտության համաձայն, եթե 2000թ.-ին 38 ծնունդի դիմաց գրանցվում էր 55 աբորտ, ապա այսօր իրավիճակը փոխվել է` 48 ծնունդի դիմաց 45 աբորտ: «Բնականաբար չգրանցվածներն ավելի շատ են: Ցավալի է, որ Հայաստանում աբորտները հստակ չեն գրանցվում»,- ասաց Ռ. Աբրահամյանը:

Նրա խոսքերով, արտերկրում հիմնականում տարածված է դեղորայքային աբորտը, ինչն ավելի անվտանգ է կնոջ համար, քան

Նրա խոսքերով, արտերկրում հիմնականում տարածված է դեղորայքային աբորտը, ինչն ավելի անվտանգ է կնոջ համար, քան բժշկական աբորտը: Ուստի առաջարկվում է` Հայաստանում այն նույնպես կիրառել:

Նշենք, որ հանրապետության մի քանի բուժկենտրոններում, այդ թվում` Գյումրիում ու Վանաձորում, հետազոտություն են անցկացրել` դիտարկելու այդ դեղերի արդյունավետությունը:

Ռ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2008թ.-ի մարտից մինչև 2009թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում 450 կանանց շրջանում այն փորձարկվել է և նրանցից միայն 8-ի մոտ գրանցվել են շարունակվող բարդություններ: Այսինքն` դեղորայքային մեթոդի էֆեկտիվությունը կազմում է 98,2 տոկոս: Գյումրու և Վանաձորի մասնագետները նույնպես նկատեցին, որ իսկապես դեղորայքի արդյունավետությունը խիստ բարձր է, բացի դրանից հղիության դեղորայքային ընդհատումը բացարձակ անվտանգ է, չբերության չի հանգեցնում և կարող է կիրառվել անգամ առաջին հղիության դեպքում:

Մասնագետները մեկ անգամ ևս շեշտեցին, որ անթույլատրելի է համապատասխան դեղորայքի` առանց բժշկի ցուցման օգտագործումը, քանի որ ինքնակամ օգտագործումը շատ հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների:

Սակայն բժիշկները նկատեցին, որ դեղորայքային աբորտն ավելի թանկ է, քան վիրաբուժականը, ուստի ավելի հաճախ անցանկալի հղիության դեպքում դիմում են վիրաբուժական միջամտության:

Panorama.am

Գովազդ