Հորմոնալ հակաբեղմնավորիչներ. այժմ ավելի անվտանգ է հղիությունից պաշտպանվելը

Վերարտադրողական փուլ

«Հորմոնալ հաբեր» – բառակապակցությաննկատմամբ ավագ սերնդի կանայք այնպիսի թերահավատություն ունեն, որ շատերի մոտ նյարդային ծիծաղ է առաջացնում: Եթե նրանց հարցնես, թե ինչ են մտածում կոնտրացեպցիայի այս մեթոդի մասին, անպայման կպատասխանեն, որ այն շատ եւ շատ վնաս է, եւ որ իրենց ծանոթներից մեկը այդ հաբերի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Այո, տարիներ առաջ, երբ հակաբեղմնավորիչ հաբերը դեռ նոր էին մտել շրջանառության մեջ, դրանց կողմնակի ազդեցությունները կնոջ օրգանիզմի վրա այնքան շատ էին, որ առանց ծայրահեղ պատճառի դրանք ընդունել ցանկացողների թիվը բավականին քիչ էր: Սակայն վերջին հիսուն տարվա ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալի զարգացում են ապրել – նրանց մեջ զգալիորեն քչացել է հորմոնների քանակը, ինչի հետեւանքով քչացել են բացասական ազդեցություններն օրգանիզմի վրա:

Մասնագետները պնդում են, որ նոր սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչները, ի տարբերություն նախորդների, լուրջ վնաս չեն հասցնում կնոջ օրգանիզմին, քանի որ հորմոնների պարունակությունը նրանցում շատ քիչ է:

«Ժամանակակից հորմոնալ կոնտրացեպցիան, գրեթե, անվտանգ է, եթե այն ճիշտ օգտագործել՝ բժիշկի նշանակմամբ», –ասում է

«Հորմոնալ հաբեր» – բառակապակցությաննկատմամբ ավագ սերնդի կանայք այնպիսի թերահավատություն ունեն, որ շատերի մոտ նյարդային ծիծաղ է առաջացնում: Եթե նրանց հարցնես, թե ինչ են մտածում կոնտրացեպցիայի այս մեթոդի մասին, անպայման կպատասխանեն, որ այն շատ եւ շատ վնաս է, եւ որ իրենց ծանոթներից մեկը այդ հաբերի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:

Այո, տարիներ առաջ, երբ հակաբեղմնավորիչ հաբերը դեռ նոր էին մտել շրջանառության մեջ, դրանց կողմնակի ազդեցությունները կնոջ օրգանիզմի վրա այնքան շատ էին, որ առանց ծայրահեղ պատճառի դրանք ընդունել ցանկացողների թիվը բավականին քիչ էր: Սակայն վերջին հիսուն տարվա ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչները զգալի զարգացում են ապրել – նրանց մեջ զգալիորեն քչացել է հորմոնների քանակը, ինչի հետեւանքով քչացել են բացասական ազդեցություններն օրգանիզմի վրա:

Մասնագետները պնդում են, որ նոր սերնդի հորմոնալ հակաբեղմնավորիչները, ի տարբերություն նախորդների, լուրջ վնաս չեն հասցնում կնոջ օրգանիզմին, քանի որ հորմոնների պարունակությունը նրանցում շատ քիչ է:

«Ժամանակակից հորմոնալ կոնտրացեպցիան, գրեթե, անվտանգ է, եթե այն ճիշտ օգտագործել՝ բժիշկի նշանակմամբ», –ասում է

բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ Սուրեն Կանայանը:

 

Հորմոնալ պրեպարատները պետք է ընդունել միայն բժիշկի նշանակմամբ՝ ստուգումներից հետո, քանի որ հորմոնալ հաբերը ունեն մի շարք հակացուցումներ եւ, նույնիսկ, նորագույնները կարող են որոշ դեպքերում կողմնակի ազդեցություններ ունենալ կամ առողջական խնդիրներ առաջացնել:

«Նման պրեպարատներ նշանակելուց առաջ բժշկական զննումն անպայման է, քանի որ պետք է համոզված լինել, որ տվյալ կնոջ մոտ չկան հակացուցումներ եւ պրեպարատը նրան չի վնասի», – ասում է Սուրեն Կանայանը:

Որոշ դեպքերում հորմոնալ հաբերը կարող են եւ չազդել, եթե հորմոնների պարունակությունը նրանց մեջ բավարար չէ`ընդունողի ձվազատումը կանխելու համար: Հորմոնները կարող են նաեւ տվյալ անձի համար չափից շատ լինել, ինչի հետեւանքով կարող է խանգարվել դաշտանային ցիկլը: Այդ պատճառով, միայն բժիշկը կարող է ընտրել եւ խորհուրդ տալայն հաբերը, որոնք ավելի «կսազեն» պացիենտին:

Ինչպես է «աշխատում» հորմոնալ կոնտրացեպցիան: Գինեկոլոգը բացատրում է. հորմոնալ հաբերը պարունակում են ձվարաններում արտադրվող հորմոնների սինթետիկ տեսակը: Դրանց ազդեցությունը տարբեր է. որոշ հորմոնալպրեպարատներ կանխում են ձվազատումը, ինչի հետեւանքով բեղմնավորումը դառնում է անհնար: Այլ պրեպարատներնազդում են արգանդի վզիկի լորձի որակի վրա՝ դարձնելով այն սպերմատոզոիդների համար անանցանելի: Կան այնպիսիպրեպարատներ, որոնք – կանխում են ձվազատումը, – ազդում արգանդի վզիկի լորձի վրա:

Այսօր կան հորմոնալ պրեպարատների տարբեր տեսակներ.

1. Կոմբինացված պրեպարատներ՝ էստրոգեն հորմոնի պարունակությամբ: Այս պրեպարատներն ընդունում են ամեն օր, իսկհորմոնների քանակն ամեն հաբում կախված է դաշտանային ցիկլի օրվանից:

2. Մինի-հաբեր, որոնք պարունակում են միայն գեստագեններ, այսինքն` դրանց մեջ չկա էստրոգեն, որը կողմնակիազդեցությունների հիմնական պատճառն է:

Կան նաեւ երկարաժամկետ ազդեցությամբ պրեպարատներ, որոնք ներարկվում են մաշկի տակ կամ ներմկանային եւամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում հակաբեղմնավորիչ ազդեցություն են ունենում: Կան նաեւ հորմոնալարգանդային օղակներ (սա սպիրալը չէ, դա Հայաստանում չկա) եւ սպեղանիներ: Սակայն այս տեսակի պրեպարատներըՀայաստանում, գրեթե, չեն օգտագործվում՝ իրենց ժողովրդականությունը զիջելով հորմոնալ հաբերին:

Գինեկոլոգ Սուրեն Կանայանը ասում է, որ հորմոնալ հաբերով հակաբեղմնավորիչ մեթոդն անցանկալի հղիությունիցամենամեծ պաշտպանությունն է ապահովում:

«Գրականության տվյալներով, պահպանակը միայն 80% դեպքերում է պաշտպանում անցանկալի հղիությունից:Ներարգանդային պարույրը պաշտպանում է միայն մոտ 75% դեպքերում: Անցանկալի հղիությունից ամենամեծպաշտպանությունն ապահովում է հորմոնալ կոնտրացեպցիան՝ 99%», – ասում է նա:

Հորմոնալ կոնտրացեպտիվ պրեպարատներն ունեն մի շարք հակացուցումներ: Դրանք հակացուցված են այն կանանց, որոնքլյարդի կամ սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեն, ունեն շաքարային դիաբետ, գլխացավեր կամ բարձրզարկերակային ճնշում: Հորմոնալ հաբերը հակացուցված են նաեւ ծխող կանանց եւ 35 տարեկանից բարձր կանանց համար:Թե- ենթադրվում է, որ հղիներն այլ-ս դրանց կարիքը չունեն, սակայն բժիշկներն, այնուամենայնիվ, զգուշացնում են, որհղիներին հակացուցված են դրանք:

Նոր սերնդի պրեպարատները, բացի իրենց կոնտրացեպտիվազդեցությունից, ունեն նաեւ մի շարք այլ դրական էֆեկտներ:Մասնագետներն ասում են, որ դրանք, օրինակ, պաշտպանումեն կնոջը ձվարանների ուռուցքից եւ այլ ուռուցքներից: Այսպրեպարատները կարող են նաեւ կարգավորել դաշտանայինցիկլը եւ այն ավելի անցավ դարձնել:

«Երբեմն հորմոնալ պրեպարատներն օգտագործվում ենբուժման մեջ. մենք կարող ենք նշանակել դրանք տարբերհիվանդությունների ժամանակ», – նշում է Կանայանը:

Հորմոնալ հաբերն անհրաժեշտ է ընդունել ամեն օր: Մոռացկոտ կանայք ռիսկ ունեն հղիանալու, եթե հանկարծ մի օրմոռանան ընդունել հաբը: Այլ դեղերի ընդունումը եւ մարսողական համակարգի հետ կապված խնդիրները նույնպես կարող ենպրեպարատի էֆեկտիվությունը նվազեցնել:

Բացի այդ, կարեւոր է հիշել, որ հակաբեղմնավորիչ հաբերը չեն պաշտպանում սեռավարակներից:

Այսօր հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործող հայ կանանց թիվը բավականին մեծ է: Դեղավաճառները ասում են, որերեւանյան, գրեթե, ամեն մի դեղատուն ամսական ունենում է մոտ 10-50 հորմոնալ հաբեր գնող հաճախորդ:

Աբովյան փողոցի դեղատներից մեկում աշխատող դեղավաճառ Մարինեն ասում է, որ Երեւանի դեղատներում հորմոնալպրեպարատները վաճառվում են միայն դեղատոմսով: «Նման դեղերի հետ խաղ անել չի կարելի», – ասում է նա:

Մարինեի խոսքերով, ամենից հաճախ հորմոնալ կոնտրացեպցիա են գնում 30-40 տարեկան կանայք, իրենց կանանց համարհաբեր գնող տղամարդիկ՝ հազվադեպ:

Նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ դեղատան աշխատող ասաց, որ Երեւանի դեղատներում կան, գրեթե, բոլոր հայտնիհակաբեղմնավորիչ հաբերը՝ մի քանի բացառություններով. «Չկան միայն 2, թե 3 տեսակի հաբեր, որոնք մեր երկրումգրանցված չեն եւ չեն բերվում»:

Հորմոնալ պրեպարատների գները տատանվում են 3000-8000 դրամի միջեւ: Շատ հայկական ընտանիքների համար այսգինը բավականին բարձր է, բայց, ինչպես նշեց գինեկոլոգ Կանայանը, աբորտը շատ ավելի թանկ կնստի՝ գործողության ուկնոջ առողջության վրա թողած հետեւանքների գինն իրար հետ վերցրած:

Կոնտրացեպցիայի այլ մեթոդների մասին կարդացեք «Անկախ»-ի հաջորդ համարներում:

23-ամյա Նարինեն մեկ տարուց ավել ընդունում էր հակաբողմնավորիչ հաբեր: Հիմա նա չի ընդունում դրանք, ասելով, որ «օրգանիզմը պետք է հանգստանա»: Նարինեի մոտ հիմա հորմոնալ խնդիրներ կան, որոնք նա չի կապում հորմոնալկոնտրացեպցիա ընդունելու հետ, պնդելով, որ նա մինչեւ այդ հաբերն ընդունելն արդեն այդ խնդիրներն ուներ:

«Դրականը այն էր, որ երբ սկսեցի ընդունել այդ հաբերը, մաշկս լավացավ եւ կուրծքս մեծացավ, – ասաց, ծիծաղելով,Նարինեն, – իսկ բացասականը… Չեմ նկատել: Կողմնակի էֆեկտներ էլ չեմ նկատել»:

 

Ամալյա Գաբրիելյան

Ankakh.com

Գովազդ