Ինչպես պլանավորել ապագա երեխայի սեռը (մաս 1-ին)

Վերարտադրողական փուլ

Բոլոր ժամանակներում ամուսիններին հուզող հարցերից է եղել և կա ապագա երեխայի սեռի պլանավորումը: Մեր օրերում հատկապես ծնողները շատ են ցանկանում տարբեր սեռերի երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով երկրորդ երեխային բեղմնավորելուց առաջ մանրակրկիտ պլանավորում են սեռը:

Երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան

Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը:

Ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն  անգամ գիտականորեն հիմնավորված են:

Այսպես, եթե ուզում եք, որ տղա ունենաք, կարելի է երեխային բեղմնավորել շոգեբաղնիքում:  Բարձր ջերմաստիճանը

Բոլոր ժամանակներում ամուսիններին հուզող հարցերից է եղել և կա ապագա երեխայի սեռի պլանավորումը: Մեր օրերում հատկապես ծնողները շատ են ցանկանում տարբեր սեռերի երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով երկրորդ երեխային բեղմնավորելուց առաջ մանրակրկիտ պլանավորում են սեռը:

Երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան

Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը:

Ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն  անգամ գիտականորեն հիմնավորված են:

Այսպես, եթե ուզում եք, որ տղա ունենաք, կարելի է երեխային բեղմնավորել շոգեբաղնիքում:  Բարձր ջերմաստիճանը վատ է ազդում սպերմատոզոիդների շարժունակության վրա: Այս պարագայում ավելի արագ են Y քրոմոսոմները, քանի որ ավելի թեթև են, ուստի նաև ավելի շարժուն:

Օվուլացիայի օրվա հաշվարկով

Եթե ուզում եք աղջիկ ունենալ, ապա պետք է հաշվի առնել, որ X քրոմոսոմներն ավելի քիչ շարժունակ են, բայց ավելի կենսունակ: Ուստի սեռական ակտը պետք է պլանավորել օվուլացիայից մի քանի օր առաջ: Այս պարագայում ավելի կենսունակ X քրոմոսոմները կապրեն մինչև օվուլացիան և կբեղմնավորեն դուրս եկած ձվաբջիջը:

(Օրինակ, 28 օրյա դաշտանային ցիկլի պարագայում սեռական հարաբերություն պետք է ունենալ դաշտանից  14-15 օր առաջ աղջիկ ունենալու և 11-12 օր առաջ տղա ունենալու համար:)

Բայց այս մեթոդը ճշգրիտ չէ, քանի որ օվուլացիայի օրը ինչ-ինչ գործոններով պայմանավորված կարող է փոփոխվել:

Արյան թարմացում

Այս պարագայում երեխայի սեռը պլանավորում են` հաշվի առնելով ծնողների արյան ցիկլիկ թարմացումը: Կանանց արյունը թարմանում է երեք տարին մեկ, իսկ տղամարդկանցը` չորս տարին մեկ:

Ենթադրվում է, որ ծնողներից որի արյունը բեղմնավորման պահին թարմ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի:

Երեխայի սեռը որոշելու համար բեղմնավորման պահի դրությամբ կնոջ տարիքը բաժանվում է 3-ի, իսկ տղամարդունը 4-ի: Ում մնացորդային թիվն ավելի մեծ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա հակառակը:  Եթե կյանքի ընթացքում անձը արյան կորուստ է ունեցել, օրինակ` վիրահատություն, ծննդաբերություն, վիժում, հղիության ընդհատում, դոնորական արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա պետք է հաշվարկել ոչ թե ծննդյան պահից, այլ այդ տարեթվից:

Պետք է նշել, որ այս մեթոդը որևէ գիտական հիմնավորում չունի:

 

Շարունակելի

Նյութն ըստ baby-plan.ru, mariamm.ru, tatsel.ru, baby.akviloncenter.ru կայքերի

Գովազդ