Ապագա մայրիկները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենք հղիության ընթացքում:
Հղիություն՝ ոչ այնքան հեշտ շրջան կնոջ կյանքում: Այդ ընթացքում կնոջ օրգանիզմում կատարվում են մի շարք փոփոխություններ՝ հորմոնալ, ֆիզիոլոգիական: Այս փոփոխությունների շնորհիվ է պտուղը զարգանում կնոջ արգանդում: Բացի դա՝ ֆիզիոլոգիական փոփոխությունները կնոջը նախապատրաստում են ծննդաբերության, հետագայում՝ կերակրման:
Ընդհանուր ձանրաբեռնվածություն
Հղիության ամբողջ ընթացքում կնոջ օրգանները ենթարկվում են մեծ ճնշման: Եթե ապագա մայրիկը չունի առողջական խնդիրներ, սա հեշտ կհաղթահարի, իսկ եթե կան խնդիրներ, ապա մեծ է հավանականությունը, որ կառաջանան որոշակի խնդիրներ, բարդություններ: Այս ռիսկը նվազեցնելու համար, ապագա մայրիկը պետք է մշտապես լինի բժիշկների հսկողության տակ: Լավ կլինի՝ հղիություն պլանավորելուց առաջ բժշկական զննում անցնել:
Ներքին փոփոխություններ
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում նոր երևույթներ են հայտնվում՝ պտղաջրեր, պտղապարկ և այլն: Սրանք ապահովում է երեխայի անվտանգությունն ու ճիշտ զարգացումը մայրիկի փորիկում: Այս փոփոխությունները շատ կարևոր են, և բժիշկը մշտապես հետևելու է, որ ամեն ինչ լինի նորմայի սահմաններում:
Անալիզների պատասխաններ
Հղիության ընթացքում փոփոխվում են արյան, մեզի ցուցանիշները: Այնպես որ, պետք չէ խուճապի մատնվել, երբ անալիզների պատասխանները տարբերվեն նախորդ պատասխաններից: Հանգիստ լինելու համար հաճախ խոսեք Ձեր բժշկի հետ ու խնդրեք նրան, որպեսզի մանրամասն բացատրի ամբողջը: Հավատացեք՝ խնդրի դեպքում բժիշկը կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:
Մազակալում
Հղի կանանց մարմնին՝ որովայնի շրջանում, հաճախ փոքր փնջերով մազեր են առաջանում: Սա հորմոնալ դիսբալանսի հետևանքով է: Հեռացնել ավելորդ մազերը կարելի է թույլատրելի միջոցներով՝ ածելի, վոսկ, իսկ ահա դեպիլյատորներից և լազերային էպիլյացիայից պետք է հրաժարվել: Ինչ վերաբերում է գլխի մազածածկույթին, ապա հղիության ընթացքում նկատվում է մազաթափություն, բայց մի անհանգստացեք: Սա ժամանակավոր բնույթ ունի:
Մաշկային խնդիրներ
Ապագա մայրերի մեծ մասի մոտ հղիության ընթացքում առաջանում են մաշկային խնդիրներ՝ չորություն, յուղոտություն, թեփ, քոր, ակնե և մաշկային այլ խնդիրներ, որոնք ևս պետք է կապել հորմոնալ դիսբալանսի հետ: Այս դեպքում էլ անհնագստանալ պետք չէ. սա ևս ժամանակավոր բնույթ ունի:
Մարմնի զանգվածի ավելացում
Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունները և պտղի աճը հանգեցնում են մարմնի զանգվածի փոփոխության: Առողջ կնոջ դեպքում հղիության ավարտին քաշն ավելանում է միջինում 9-12 կգ-ով: Քաշի ավելացումը կանանց խուճապի է մատնում, բայց պետք է հասկանալ, որ սա նորմալ երևույթ է, և ավելացած քաշի մեծ մասը կազմում են պտղաջրերն ու հենց պտուղը: Ծննդաբերելիս կինը կորցնում է ավելացած քաշի մեծ մասը:
Աղբյուրը՝ medportal.ru