Կծու սննդամթերքի ազդեցությունը հղիության ընթացքում

Հղիություն

 Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ. փոխվում են  նրա  սովորությունները, ապրելակերպը,  վարքագիծն ու սննդակարգը:

Բայց ապագա մայրիկներն իրենց սննդակարգին պետք է հետևեն ամենայն լրջությամբ: Հորմոնային համակարգում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ հաճախ փոխվում են նաև կնոջ նախասիրությունները սննդի վերաբերյալ: Այս շրջանում է, որ ապագա մայրիկների մի ստվար զանգվածի մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում, օրինակ, կծու սննդամթերքների նկատմամբ:

Սովորաբար ապագա մայրիկները հղիության ընթացքում ընդունում են այն սնունդը, որը ցանկանում են: Եվ դա մեծամասնության մոտ լուրջ խնդիրներ չի առաջացնում: Բայց պետք է հիշել, որ մարդկանց օրգանիզմը նույնը  չէ: Իսկ հատկապես կծու սնունդը տարբեր կերպ կարող է ազդել հղիների օրգանիզմի վրա:  

Այս շրջանում մարսողական համակարգում կարող են  ի հայտ գալ որոշակի խնդիրներ, իսկ կծու սննդամթերքը էլ ավելի կսրի դրանք:

Մասնագետների մի մասի կարծիքով՝ հղիության առաջին շրջանում կծու սննդի չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Այն կլավացնի ախորժակը, կօգնի խուսափել մրսածությունից:

Բայց ապագա մայրիկները պետք է հաշվի առնեն, որ կծու մթերքները նաև կարող են բացասաբար  ազդել օրգանիզմի վրա: Դրանք ստամոքսում առաջացնում են ուժեղ այրոց, իսկ ապագա մայրիկների մոտ հղիության ընթացքում այս խնդիրը առանց այն էլ առկա է: Բացի այդ, կծուն ուժեղ ծարավ է առաջացնում, իսկ  հեղուկի չափից ավելի  օգտագործումը կնպաստի փքվածությանը: Հնարավոր է, որ  սրտխառնոց ու փորլուծություն էլ ունենաք:

Իսկ եթե աղեստամոքսային համակարգում ունեք որոշակի խնդիրներ, ապա կծու սնունդը հակացուցված է:   

                                                                                                          

Աղբյուրը՝ club-mam.com