Ստամոքսի այրոցը հղիության ընթացքում. ինչպե՞ս խուսափել խնդրից

Հղիություն

Եթե նույնիսկ երբևէ չեք ունեցել ստամոքսի այրոց, հղիության ընթացքում չեք կարողանա խուսափել անցանկալի այս երևույթից։ Սովորաբար այրոցն ավելի ուժգնանում է հղիության երկրորդ կեսում։

Որպես կանոն՝ այն սկսվում է սննդի ընդունումից հետո և կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ անընդմեջ։ Ավելի հաճախ հղիների մոտ ստամոքսի այրոցը սկսվում է պառկած դիրքում, ինչը խանգարում է քնել։

Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս երևույթը շատ անհատական է։ Որոշ ապագա մայրիկներ ստամոքսի այրոց ունենում են հղիության ամբողջ ընթացքում, առանց որևէ սննդի օգտագործման։

Որոշ կանայք այրոցի դեմ պայքարում են կերակրի սոդայի միջոցով, բայց բժիշկներն այս մեթոդը չեն ընդունում, քանի որ այն իրականում նպաստում է այրոցի ուժեղացմանը: Որպես կանոն՝ ստամոքսի այրոցը ծննդաբերությունից հետո անցնում է։ Իսկ հղիության ընթացքում դեղորայքային բուժումը պետք է կազմակերպել միայն բժիշկի իմացությամբ։

Սակայն ինչ անել, եթե հղիության ընթացքում ստամոքսի այրոցը տանջում է ապագա մայրիկին:

  • Նախևառաջ ստամոքսի այրոցից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել յուղոտ, կծու, տապակած սննդից։ Սուր համեմունքները ևս պետք է բացառել սննդացանկից։ 
  • Ավելի լավ է ուտել քիչ-քիչ, բայց հաճախակի` օրական հինգ-վեց անգամ՝ փոքր չափաբաժիններով: Ուտելուց հետո որոշ ժամանակ ջուր չպետք է խմել: 
  • Ուտելուց հետո պառկել չի կարելի.  հորիզոնական դիրքը միայն կնպաստի, որ սնունդը հետ դառնա կերակրափող: Բացի այդ, պետք է ուտել մեջքը ուղիղ վիճակում` սնունդը լավ  ծամելով: 
  • Այրոցի դեպքում տհաճ զգացողություններից կօգնի ազատվել հանքային ջուրը, սակայն այն պետք է խմել քիչ-քիչ`50-100 մլ:

 

Աղբյուրը՝ beremennost.net