Հատկապես հղիության և կրծքով կերակրելու ընթացքում կանայք պետք է ուշադիր լինեն սննդի անվտանգությանը՝ սննդի միջոցով փոխանցվող վարակներից և սննդային թունավորումներից խուսափելու համար։
Հղիության ընթացքում որոշ մանրէներ և մակաբույծներ կարող են վտանգավոր լինել դեռ չծնված երեխայի համար։
Անհրաժեշտ է հետևել սննդի անվտանգության հետևյալ կանոններին․
- Խուսափեք հում կամ կիսաեփ ձու պարունակող սննդամթերքից․ ձվի և՛ սպիտակուցը, և՛ դեղնուցը պետք է լավ եփած լինեն։ Խուսափեք կրեմային հրուշակեղենից: Պատրաստելու դեպքում նախապես լվացեք ձուն։
- Մի՛ օգտագործեք տանը պահածոյացված մթերքներ։
- Խուսափե՛ք հում, չպաստերիզացված կաթից։
- Միսը և թռչնամիսը խնամքով ջերմային մշակման ենթարկեք։
- Միսը մի՛ պահեք փակ տարայում։ Աշխատեք մսամթերքը մի քանի անգամ չսառեցնել ու հալեցնել։ Մսի մշակումից հետո լվացե՛ք ձեռքերը և խոհանոցային պարագաները։
- Մանրակրկիտ լվացե՛ք մրգերը և բանջարեղենը։
- Սնունդը լա՛վ եփեք։ Այն կրկնակի տաքացնելու դեպքում համոզվե՛ք, որ բոլոր մասերը հասել են եռման աստիճանի։
- Վիտամինները պահպանելու համար բանջարեղենը եփե՛ք փոքր քանակությամբ ջրում, խուսափե՛ք գերեփելուց․ մթերքները խորհուրդ է տրվում շոգեխաշել կամ եփել միկրոալիքային վառարանում։
- Լոբազգիները եփելիս, նախ, այն թրջեք եփելուց առնվազն 4-5 ժամ առաջ, որից հետո ջուրը թափե՛ք, լվացե՛ք և սառը ջրով եփե՛ք նախընտրելի եղանակով։
- Ստուգե՛ք պիտանելիության ժամկետը սննդի փաթեթի վրա, ինչպես նաև պահպանման պայմանները։
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն